Գլխավոր տեղեկություն
Համար
N 981-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.03.2023-18.05.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.03/70(660) Հոդ.940
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2005 թվականի N 981-Ն

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23
N 299-Ն)

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին և 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 12.11.15 N 1327-Ն)

1. Հաստատել`

ա) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հայերեն և ռուսերեն տարբերակները` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ., խմբ. 12.11.15 N 1327-Ն, փոփ. 09.03.23 N 299-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 15
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 23-ի N 981-Ն որոշման

Կ Ա Ր Գ 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ եզրակացությԱն (թույլատրող փաստաթղթԻ) ՏՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23 N 299-Ն)

1. Սույն կարգով սահմանվում է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություններ (թույլատրող փաստաթղթեր) տալու կարգը:

(1-ին կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23 N 299-Ն)

2. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` հայտատու) հայտը և ուղեկցող փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով ենթահայտ լրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով նույնականացում անցնելու միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ լիազորված պետական մարմին):

(2-րդ կետը փոփ. 09.12.10 N 1631-Ն, փոփ., լրաց. 12.11.15 N 1327-Ն, փոփ. 13.08.20 N 1357-Ն, խմբ. 21.10.21 N 1712-Ն, 09.03.23 N 299-Ն)

2․1. Լիազոր մարմնի կողմից եզրակացությունները (թույլատրող փաստաթղթերը) տրամադրվում են էլեկտրոնային եղանակով:

(2.1-ին կետը լրաց. 09.03.23 N 299-Ն)

2․2. Եզրակացությունները, բացառությամբ ՀՀ պետական կառույցների կարիքների համար իրականացվող գործարքների, անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում թույլատվական փաստաթղթերը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով:

(2.2-րդ կետը լրաց. 09.03.23 N 299-Ն)

3. Հայտի գրանցման և պահպանման ընթացակարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:

4. Հայտը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

ա) հայտատուի լրիվ անվանումը, գտնվելու վայրը և պետական գրանցման համարը (ֆիզիկական անձանց համար՝ անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը, անձնագրի սերիան և համարը).

բ) մշակութային արժեքի անվանումը, քանակը, արտահանման նպատակը, արտահանման երկիրը, հայտարարություն սեփականության մասին.

գ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

(4-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն)

5. Հայտատուն հայտին կից ներկայացնում է՝

ա) արտահանման համար հայտագրված մշակութային արժեքի փորձագիտական եզրակացության պատճենը` բնօրինակի ներկայացմամբ, որը, գործընթացն ավարտելուց հետո, վերադարձվում է հայտատուին.

բ) նույն մշակութային արժեքի 2 գունավոր լուսանկար` 10 x 15 չափսի, տարանցիկ փոխադրման դեպքում՝ 3 օրինակ.

գ) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը:

(5-րդ կետը լրաց. 15.09.11 N 1471-Ն, խմբ. 12.11.15 N 1327-Ն, լրաց. 21.10.21 N 1712-Ն)

5.1. Լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման բաժինը, հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա, մեկ աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է հայտագրված առարկայի և հափշտակված, կորած, գողացված մշակութային առարկաների շտեմարանի տվյալների համեմատական ստուգում: Նշված շտեմարանում դրանց առկայության դեպքում դրա մասին գրավոր տեղեկացվում է համապատասխան իրավապահ մարմիններին, իսկ բացակայության դեպքում կազմվում է դրանք գողացված չլինելու մասին տեղեկանք:

(5.1-րդ կետը լրաց. 09.12.10 N 1631-Ն, փոփ. 13.08.20 N 1357-Ն) 

5.2. Հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի` մշակութային արժեքը գողացված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում քննարկվում և նախապատրաստվում է առարկան մշակութային արժեք համարելու և արտահանման իրավունքի եզրակացությամբ (թույլատրող փաստաթղթով) կամ առանց արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) արտահանելու վերաբերյալ որոշումը, որը ներկայացվում է լիազորված պետական մարմնի ղեկավարի համապատասխան տեղակալին` հաստատման:

(5.2-րդ կետը լրաց. 09.12.10 N 1631-Ն, փոփ. 12.11.15 N 1327-Ն, 13.08.20 N 1357-Ն, 09.03.23 N 299-Ն)

5.3. Լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման բաժնի պետի կողմից առարկան առանց արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) արտահանելու մասին որոշման դեպքում` օրենքով սահմանված կարգով մեկ աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստվում և տրվում է առարկան արտահանելու համար համապատասխան թույլտվություն, իսկ արտահանման իրավունքի եզրակացությամբ (թույլատրող փաստաթղթով) արտահանվող մշակութային արժեք լինելու մասին որոշման դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստվում և տրվում է մշակութային արժեքի արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ): Հայտատուի ցանկության դեպքում եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) կարող է տրամադրվել ռուսերենով:

(5.3-րդ կետը լրաց. 09.12.10 N 1631-Ն, փոփ., լրաց. 12.11.15 N 1327-Ն, փոփ. 13.08.20 N 1357-Ն, 09.03.23 N 299-Ն)

6. Հայտատուն պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալու համար հայտին կցում է «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով պահանջվող փաստաթղթերը:

(6-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23 N 299-Ն)

7. Պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքների, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումն իրականացվում է մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացությամբ (թույլատրող փաստաթղթով)` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

(7-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23 N 299-Ն)

8. Լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման բաժինը հաշվառում է պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկում սահմանված ժամկետում չվերադարձված մշակութային արժեքների հետբերման նպատակով:

(8-րդ կետը փոփ. 13.08.20 N 1357-Ն)

9. Հայտատուի ցանկությամբ` նվագարանի փորձագիտական եզրակացության բնօրինակի հիման վրա, լիազոր պետական մարմինը տալիս է «Նվագարանի վկայական»` լուսանկարով, որը վավերական է, եթե լուսանկարի վրա առկա է լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի կնիքը:

Նվագարանի վկայականի ձևը և տալու կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:

Նվագարանի վկայականը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(9-րդ կետը լրաց. 09.12.10 N 1631-Ն, փոփ. 13.08.20 N 1357-Ն)

10. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

(10-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23 N 299-Ն)

11. Հայտատուն ներկայացնում է պետական տուրքի վճարման անդորրագիրը, պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը և ստանում մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը), մշակութային արժեքի փորձագիտական եզրակացության բնօրինակը և մշակութային արժեքի լուսանկարը՝ շրջերեսին մշակութային արժեքի տվյալների (արժեքի անվանումը կամ վերնագիրը, հեղինակը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, քանակը (բաղկացուցիչ մասերը), չափերը (քաշը), վիճակը, պահոցից արտահանվող մշակութային արժեքների դեպքում` ծածկագիրը) վավերացմամբ:

(11-րդ կետը փոփ., լրաց. 12.11.15 N 1327-Ն, փոփ. 09.03.23 N 299-Ն)

12. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) վավերական է, եթե դրա վրա կա լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի կնիքը և ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությունը:

(12-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 13.08.20 N 1357-Ն, 09.03.23 N 299-Ն)

13. Եզրակացությանը (թույլատրող փաստաթղթին) կցվող լուսանկարը վավերական է, եթե դրա վրա կա «Թույլատրվում է արտահանել» կամ «Թույլատրվում է ժամանակավոր արտահանել» դրոշմակնիքը՝ լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությամբ:

(13-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 13.08.20 N 1357-Ն, 09.03.23 N 299-Ն)

14. Մեկ եզրակացությամբ (թույլատրող փաստաթղթով) կարելի է արտահանել մեկ և մեկից ավելի տարբեր մշակութային արժեքներ` համաձայն հայտի:

(14-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23 N 299-Ն)

15. Մեկից ավելի մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման դեպքում եզրակացությանը (թույլատրող փաստաթղթին) կցվում է մշակութային արժեքների ցուցակ՝ սույն կարգի 11-րդ կետում նշված մշակութային արժեքի տվյալներով: Ցուցակը վավերական է, եթե դրա վրա կա լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությունը և «Թույլատրվում է արտահանել» կամ «Թույլատրվում է ժամանակավոր արտահանել» դրոշմակնիքը:

(15-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 13.08.20 N 1357-Ն, 09.03.23 N 299-Ն)

16. Հայտատուն եզրակացության (թույլատրող փաստաթղթի) պատճենի վրա ստորագրում է՝ փաստելով եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալը:

(16-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23 N 299-Ն)

17. Մշակութային արժեքների արտահանման իրավունքի կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) ենթակա է մեկանգամյա օգտագործման:

Մշակութային արժեքների արտահանման դեպքում արտահանման իրավունքի եզրակացությունն (թույլատրող փաստաթուղթը) ուժի մեջ է մեկ տարի:

Մշակութային արժեքի ժամանակավոր արտահանման դեպքում եզրակացությունն (թույլատրող փաստաթուղթը) ուժի մեջ է հայտատուի հայտում նշված ժամանակահատվածում:

(17-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23 N 299-Ն)

18. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակն ստանալու համար հայտատուն դիմում է լիազորված պետական մարմին:

(18-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23 N 299-Ն)

18.1. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

(18.1-ին կետը լրաց. 09.12.10 N 1631-Ն, փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23 N 299-Ն)

18.2. Նվագարանի վկայականի կրկնօրինակը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(18.2-րդ կետը լրաց. 09.12.10 N 1631-Ն)

19. Հայտի ընդունումը կատարվում է սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերի պահանջների համաձայն՝ գործի վրա ավելացնելով հայտատուի հիմնական գործի համարը:

20. Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակն ստանալու համար հայտատուն վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքը: Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) վերին ձախ անկյունում գրվում է՝ «Կրկնօրինակ»:

(20-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23 N 299-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 09.12.10 N 1631-Ն, լրաց. 15.09.11 N 1471-Ն, փոփ., լրաց., խմբ. 12.11.15 N 1327-Ն, փոփ. 13.08.20 N 1357-Ն, խմբ., լրաց. 21.10.21 N 1712-Ն, փոփ., խմբ., լրաց. 09.03.23 N 299-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 23-ի N 981-Ն որոշման

(հայերեն)

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 (թույլատրող փաստաթուղթ)

(վերնագիրը փոփ. 09.12.10 N 1631-Ն, խմբ. 12.11.15 N 1327-Ն)

 

N /20 /____      _______ 

__________________________________________________________________________________

(եզրակացությունը տրամադրող Եվրասիական տնտեսական միության անդամ պետության թույլատրող լիազոր մարմնի անվանումը)

 

Տրվում է _________________________________________________________________

 (կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, երկիրը (ֆիզիկական անձի դեպքում` ա. ա. հ.)

 

____________________________________________________________________________________________________________

Տեղափոխման ձևը _________________________________________________________

 (տեղափոխման ձևը)

____________________________

(ապրանքի միասնական ցանկի բաժինը)

__________________________

(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը)

 

Ապրանքի անվանումը

Քանակը

Չափի միավորը

     

Ստացողը/ուղարկողը _______________________________________________________

 (անվանումը (ա. ա. հ.), գտնվելու վայրը, երկիրը)

____________________________________________________________________________________________________________

Նշանակող/ուղարկող երկիրը _________________________________________________

Արտահանման նպատակը ____________________________________________________

Ժամանակավոր արտահանման ժամանակը _______________________________________

Հիմքը ___________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

Լրացուցիչ տեղեկատվություն_________________________________________________

________________________________________________________________________

Տարանցիկ երկիրը _________________________________________________________

 (տարանցիկ տարածքը)

 

 Ստորագրությունը __________ Տարեթիվը _________

 

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև ________

                      ________________________ 

(ա. ա. հ.)

                     ________________________

(պաշտոնը)

 Կ. Տ.

 

(ռուսերեն)

 

З А К Л Ю Ч Е Н И Е

(разрешительный документ)

 

N /20 /____ _______

 

__________________________________________________________________________________

(наименование органа государственной власти государства-члена Евразийского экономического союза, выдавшего заключение) 

 

Выдано _________________________________________________________________

(название организации, юридический адрес, страна (для физических лиц Ф. И. О.) )

____________________________________________________________________________________________________________

 

Вид перемещения ________________________________________________________

(Вид перемещения)

________________________________

(раздел единого перечня товаров)

_______________________________

                  (код ТН ВЭД ТС)

 

Наименование товара

Количество

Единица измерения

     

Получатель/отправитель __________________________________________________

 (название, юридический адрес, страна)

Страна назначения/отправления ___________________________________________

Цель вывоза ____________________________________________________________

Срок временного вывоза __________________________________________________

Основание: _____________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

Дополнительная информация ______________________________________________

________________________________________________________________________

Страна транзита __________________________________________________________

 (транзит по территории)

 

Подпись __________ Дата  _________

 

Заключение действительно по ________

________________________

(Ф. И. О.)

МП

________________________

(должность)

(հավելվածը խմբ. 12.11.15 N 1327-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան