Basic information
Number
N 884-Ն
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (27.05.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.08.15/41(565) Հոդ.900
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.07.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.08.2007
Effective date
16.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հուլիսի 2007 թվականի N 884-Ն

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹՎԱԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ռազմական ոստիկանության կառուցվածը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ռազմական ոստիկանության անձնակազմի թվակազմը՝ համաձայն N 2 հավելվածի (գաղտնի)։

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել ռազմական ոստիկանության կայազորային բաժինների կառուցվածքը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. օգոստոսի 7
Երևան


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 19-ի N 884-Ն որոշման

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

 

1. Շտաբ

2.  Օպերատիվ հետախուզության բաժին

3. Հետաքննչական բաժին

4. Զինվորական ունեցվածքի պահպանության բաժին

5. Հատուկ օպերատիվ ծառայություն

6. Ներքին քննությունների բաժին

7. Անվտանգության ապահովման բաժին

8. Կադրերի բաժին

9. (կետն ուժը կորցրել է 26.05.22 N 752-Ն)

10. Պարետային ծառայություն

11. Նյութատեխնիկական ապահովման ծառայություն

12. Զինվորական ավտոտեսչություն

13. Կարգապահական գումարտակ

14. Հատուկ գումարտակ

15. Ընդունիչ-բաշխիչ բաժին

16. Կարգապահական մեկուսարան

17. Ավտոմոբիլային վաշտ

18. Կայազորային կարգապահական վաշտեր

19. Բժշկական ծառայություն

20. Կայազորային ռազմական ոստիկանության բաժիններ

21. Պաշտպանության նախարարության վարչական համալիրի պահպանության ապահովման բաժին

(21-րդ կետը լրաց. 01.04.21 N 441-Ն )

(հավելվածը խմբ. 18.09.14 N 998-Ն, լրաց. 01.04.21 N 441-Ն, փոփ. 26.05.22 N 752-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Changed acts
Changing Act Corresponding incorporation