ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 157-Ա
«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 780,000,000 դրամ արժողությամբ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի թողունակության մեծացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
01.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 157-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Աբովյան 58 հասցեում գտնվող «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի թողունակության մեծացմանն ուղղված անավարտ շինարարական աշխատանքների շարունակություն, 2 նոր մասնաշենքի կառուցում, կահավորում և զինում: Թողունակության մեծացման ծրագրի նպատակն է` 1. Բարձրացնել շահառուներին տրամադրվող բժշկական օգնության որակն ու արդյունավետությունը 2. Միավոր ժամանակում սպասարկել առավել մեծ թվով շահառուների, որոնք ունեն վերականգնողական բուժման կարիք 3. Կազմակերպել շահառուներին տրամադրվող առողջապահական և աջակցման ծրագրերն առավել հարմար ու մատչելի պայմաններում 4. Ընդլայնել արդեն իսկ գործող ծառայությունները 5. Գործարկել նոր ծառայություններ՝ ամբողջացնելով վերականգնողական բուժման շղթան: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
1. «Ընտանիքի փրկության ֆոնդ» («Family Rescue Fund») հիմնադրամ Հասցե՝ ԱՄՆ, Գլենդել, Հարվարդի փ. 105 Հարկային կոդ՝ 47-4095670 2. «Վեթերանս օֆ Արմենիա» (Veterans of Armenia) Հասցե՝ 1146 N Գլխավոր պ. #684 Գլենդել Կ.Ա. 91202 Հարկային կոդ՝ 85-3766890 3. Հայ օգնության միություն Իրավաբանական հասցե՝ Նալբանդյան 116/24 ՀՎՀՀ 01512885 4. Ուան Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպությունը Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մելիք Ադամյան 2/2, 5-րդ հարկ ՀՎՀՀ՝ 02622324 5. «Լիրա-Ա» բարեգործական հիմնադրամ («Лира-А» Благотворительный фонд) Հասցե՝ 142007, Մոսկվայի շրջան, ք. Դոմոդեդովո, Իլյուշկինի փ., տ. 2 Հարկային կոդ՝ 5009125444 6. Այլ ոչ առևտրային կազմակերպությունների և անհատների հանգանակություններ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպություն Իրավաբանական հասցե՝ քաղ. Երևան, Աբովյան 58 ՀՎՀՀ` 00904586 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, քաղ. Երևան, Աբովյան 58, առողջապահության բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն 780.000.000 դրամ է |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Ծրագրի շահառու են հանդիսանում զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձինք: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
10/03/2023 թ. – 10/03/2026 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Զինվորի տունն իրականացնում է թողունակության մեծացման ծրագիր, որի շրջանակում արդեն իսկ իրականացվել է առկա եռահարկ շինության հիմնանորոգում: Սույն ծրագրով նախատեսվում է շարունակել և ավարտին հասցնել որոշ անավարտ շինարարական աշխատանքներ և կառուցել ևս երկու նոր մասնաշենք: 1. Շինարարական աշխատանքներ - 600.000.000 դրամ 2. Վերազինում և կահավորում - 180.000.000 դրամ Միջոցառումները նախատեսված է իրականացնել 10.03.2023 թ - 10.03.2026 թ. |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում – 15,000,000 դրամ 2. Տեխնիկական վերահսկողության ծառայություններ - 20,000,000 դրամ 3. Շինարարական աշխատանքների մասով ծառայություների մատուցման պայմանագիր – 565,000,000 դրամ 4. Բժշկական սարքավորումների ձեռքբերում - 100,000,000 դրամ 5. Կահույքի ձեռքբերում - 50,000,000 դրամ 6. Խոհանոցային տեխնիկայի ձեռքբերում - 30,000,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի շրջանակներում համագործակցություն չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1. Օրենքով սահմանված կարգով տեղեկատվության ներկայացում ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին 2. Հաշվետվությունների ներկայացում ծրագրի բարեգործներին |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
01.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |