Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 16-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.06-2023.03.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.03.2023
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.02.2023
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0016 Ն. 28.02.23

 

28 փետրվարի 2023 թվականի

թիվ 16-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հնարավորություն տալ փոխանակման կետերին ինքնուրույն որոշելու իրենց աշխատակիցներին ներկայացվող որակավորման պահանջները և ստանձնելու վերջիններիս մասնագիտական որակավորման համար պատասխանատվություն,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2007 թվականի մայիսի 17-ի ««Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը եվ կարգավորումը» կանոնակարգ 10-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Կանոնակարգի 1-ին կետի 2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած:

2) Կանոնակարգի 3-րդ կետի 9-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած։

3) Կանոնակարգի 4-րդ և 5-րդ կետերի 9-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած։

4) Կանոնակարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած։

5) Կանոնակարգի գլուխ 4-ը ճանաչել ուժը կորցրած։

6) Կանոնակարգի գլուխ 5-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՆԵՐԴԻՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻՆ ՆՈՐ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ»։

7) Կանոնակարգի 37-րդ կետի 6-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած։

8) Կանոնակարգի 40-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։

9) Կանոնակարգի 43-րդ կետում «Եթե 35-րդ, 37-րդ, 40-րդ և 41-րդ կետերով» բառերը փոխարինել «Եթե 35-րդ, 37-րդ և 41-րդ կետերով» բառերով։

10) Կանոնակարգի գլուխ 6-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 6. ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ»։

11) Կանոնակարգի 45-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։

12) Կանոնակարգի 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«46. Կենտրոնական բանկը կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած լիցենզիայի և (կամ) լիցենզիայի ներդիրի կրկնօրինակը փոխանակման կետին է հանձնում պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:»։

13) Կանոնակարգի 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47. Լիցենզիայի և (կամ) լիցենզիայի ներդիրի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը։»։

14) Կանոնակարգի 50-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։

15) Կանոնակարգի 85-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«85. Արտարժույթի առուվաճառքի գործառնություններ կարող են իրականացնել միայն Կենտրոնական բանկի տրամադրած լիցենզիայի ներդիրում ընդգրկված աշխատակիցները։ Փոխանակման կետի աշխատակիցը (աշխատակիցները) փոխանակման կետի լիցենզիային կից ներդիրում ընդգրկվելու դեպքում համարվում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված որակավորման վկայական ստացած։»։

16) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 85.1-րդ կետով.

«85.1.Փոխանակման կետի աշխատակիցը փոխանակման կետի նախաձեռնությամբ փոխանակման կետի լիցենզիային կից ներդիրից հանվելու դեպքում չի համարվում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված որակավորման վկայականից զրկված։»։

17) Կանոնակարգի Հավելվածներ 1-ի, 2-ի, 9-ի «Աշխատակցի մասին» աղյուսակի 1.9-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած։

18) Կանոնակարգի Հավելված 6-ը, 7-ը, 10-ը ճանաչել ուժը կորցրած։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան 

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 մարտի 2023 թվական: