Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 2596-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2021-14.10.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.07.2021
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

22 հուլիսի 2021 թ.

Հ. 2596-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ «ԵՐԵՎԱՆԻ Ղ. ԱԼԻՇԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 95 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ Հ. 175 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 34-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 4-րդ գլխի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 07.07.2021թ. հ.12-15846 զեկուցագիրը, «Երևանի Ղ. Ալիշանի անվան հ.95 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մանկավարժական խորհրդի 05.04.2021թ. (արձանագրություն հ.7) և ծնողական խորհրդի՝ 05.04.2021թ. (արձանագրություն հ.4) որոշումները, «Երևանի հ.175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մանկավարժական խորհրդի 02.04.2021թ. (արձանագրություն հ.7) և ծնողական խորհրդի՝ 06.04.2021թ. (արձանագրություն հ.2) որոշումները, Հայաստանի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 26.05.2021թ. N01/09.3/11347-2021 գրությունը և Երևանի քաղաքապետին ուղղված 25.06.2021թ. N 02/12-14928 զեկուցագիրը.

1. Հաստատել «Երևանի Ղ. Ալիշանի անվան հ.95 միջնակարգ դպրոց», «Երևանի հ.175 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների խորհուրդների կազմերը` համաձայն հավելվածի։

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ 7-օրյա ժամկետում կազմակերպել խորհուրդների նախագահների ընտրությունները՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.03.2010թ. N 113-Ն հրամանով հաստատված պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգի պահանջների համաձայն։

3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 115-116-րդ կետերը:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ.Մելքոմ Մելքոմյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

2021 թ. հուլիսի 22-ի

հ. 2596-Ա որոշման

 

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի պետական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմ

 

Հ/հ

Կազմակերպության անվանումը

Մանկավարժական խորհրդի ներկայացուցիչ

Ծնողական խորհրդի ներկայացուցիչ

Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ներկայացուցիչ

Ազգանուն, անուն, հայրանուն

Պաշտոնը

Ազգանուն, անուն, հայրանուն

Պաշտոնը

1

2

3

4

5

6

7

8

1

«Երևանի Ղ. Ալիշանի անվան հ.95 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Մարության Անժելա Յաշայի

Սուքիասյան Արմինե Ավագի

Առաքելյան Տիգրան Սերյանի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար

Թորոսյան Անահիտ Ժորայի

«Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ, տնօրենի տեղակալ

Թորոսյան Հասմիկ Հովհաննեսի

Հովհաննիսյան Թամար Ռաֆիկի

Մելքոնյան Լուսիկ Լևոնի

«Վիլլի Մոկացյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, դասատու

   
   

Գնունի Արևիկ Ֆերդինանտի

«Երևանի հ. 125 մանկապարտեզ» ՀՈԱԿ, տնօրեն

   
   

Գևորգյան Տարոն Գևորգի

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետի տեղակալ

   

2

«Երևանի հ. 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Կոստանյան Մարինե Ռաշիդի

Մկրտչյան Շուշանիկ Էդվարդի

Ոսկանյան Գոհարիկ Վոլոդյայի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ

Ղազարյան Արմենուհի Կամոյի

«Երևանի Ավ.Իսահակյանի անվան հ.16 ավագ դպրոց» ՊՈԱԿ, հոգեբան

Սարատիկյան Աստղիկ Սերոբի

Սարգսյան Տաթև Գրիշայի

Նազարյան Արեգնազ Վանուշի

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության, երեխաների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ-իրավաբան

   
   

Անտոնյան Շուշանիկ Գուրգենի

Չի աշխատում

   
   

Վարդանյան Աշխեն Զավենի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ

   

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐի ժ/պ՝

Դ. ՀամբարՅԱՆ