Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 565-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
11.03.2021
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

11 մարտի 2021 թ.

Հ. 565-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՅՈ ՅԱՎՈՐՈՎԻ ԱՆՎԱՆ Հ.131 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Պեյո Յավորովի անվան h. 131 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Կարինե Ստեփանի Հովհաննիսյանի 24.02.2021թ. դիմումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 04.03.2021թ. հ.12-Հ 2986 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Պեյո Յավորովի անվան h. 131 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Կարինե Ստեփանի Հովհաննիսյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 8-րդ կետի 5-րդ սյունակում՝ «Հովհաննիսյան Կարինե Ստեփանի» բառերը փոխարինել «Քամալյան Լաուրա Ռազմիկի» բառերով, 6-րդ սյունակում՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության ոչ հարկային եկամուտների հաշվառման և գանձնման բաժնի առաջատար մասնագետ» բառերը՝ ««Աջափնյակ մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի գործավար» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ. Մելքոմ Մելքոմյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ