ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2023 թվականի N 287-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 886-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Մասնագիտացված, տարածաշրջանային մաքսատներ ու մաքսային կետեր ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 886-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում «ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ, ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՆԵՐ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ» բառերը փոխարինել «ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ, ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ» բառերով.
2) որոշման նախաբանում «6-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերը փոխարինել «212-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի» բառերով.
3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությամբ ստեղծված՝ կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող մաքսային մարմինները։».
4) որոշման 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը և 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «տարածաշրջանային մաքսատունը» բառերը փոխարինել «մաքսատուն-վարչությունը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
09.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 մարտի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|