Գլխավոր տեղեկություն
Համար
N 290-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2023-05.10.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.06-2023.03.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.03.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2023 թվականի N 290-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՏԳ ԱԱ 2402 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2018 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի մարտի 15-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումն իրականացվում է համաձայն Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ հիմնական մոդել)։

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների՝ հարկային մարմնի կողմից տրամադրված (տրամադրվող) ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 773-Ն որոշման համաձայն։ Սույն կետին համապատասխան դրոշմավորված ապրանքները կարող են չդրոշմավորվել հիմնական մոդելի համաձայն։

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների՝ հիմնական մոդելի համաձայն դրոշմավորման կանոնները՝ համաձայն N 1 հավելվածի։

4. Սահմանել ծխախոտային արտադրանքի (ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների) գրանցման ժամանակ լրացվող տեղեկատվության ձևաչափը, կազմը և կառուցվածքը, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները՝ համաձայն N 2 հավելվածի։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

մարտի 9-ի N 290-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ՝ ԱՏԳ ԱԱ 2402 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կանոններով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների (այսուհետ՝ ծխախոտային արտադրանք)՝ Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ հիմնական մոդել) համաձայն դրոշմավորման հետ կապված հարաբերությունները։

2. Ծխախոտային արտադրանքի նույնականացման միջոցը կիրառվում է ծխախոտային արտադրանքի անհատական և խմբային փաթեթավորման կամ պիտակի վրա՝ երկչափ շտրիխ ծածկագրի տեսքով:

3. Ծխախոտային արտադրանքի անհատական և խմբային փաթեթավորման կամ պիտակի վրա նույնականացման միջոցների դրոշմավորման որակի պահանջն է տպագրությունը ECC-200 սխալների ուղղման մեթոդով` ISO/IEC 16022:2006 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան (ISO/IEC 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիա՝ ավտոմատացված նույնականացման և տվյալների հավաքագրման տեխնիկաներ՝ Data Matrix ձևաչափով շտրիխ ծածկագրի սիմվոլիկայի տեխնիկական հատկորոշիչ»):

4. Ծխախոտային արտադրանքի անհատական փաթեթավորման նույնականացման միջոցը ներառում է դրոշմավորման ծածկագիրը՝ երկչափ շտրիխ ծածկագիր Data Matrix ձևաչափով՝ հարմար մեքենայական ընթերցման համար, որը ներառում է տվյալների 3 (երեք) պարտադիր խումբ, որոնցից առաջին 2 (երկու) խումբը անհատական փաթեթավորման նույնականացման ծածկագիրն է, ընդ որում՝

1) պարտադիր տվյալների առաջին խումբը ներառում է անհատական փաթեթավորման (GTIN) ապրանքի ծածկագիրը՝ բաղկացած 14 (տասնչորս) նիշից.

2) պարտադիր տվյալների երկրորդ խումբը ներառում է անհատական փաթեթավորման անհատական սերիական համար` բաղկացած 7 նիշից (թվանշաններ, լատինատառ այբուբենի մեծատառեր և փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր (!"%&'()*+,-./_:;=<>?).

3) պարտադիր տվյալների երրորդ խումբը ներառում է ստուգման ծածկագիր՝ բաղկացած 8 նիշից (թվանշաններ, լատինատառ այբուբենի մեծատառեր և փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր (!"%&'()*+,-./_:;=<>?), որը տրամադրում է օպերատորը:

5. Ծխախոտային արտադրանքի խմբային փաթեթավորման դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց, որը ներառում է դրոշմավորման ծածկագիր՝ երկչափ շտրիխ ծածկագիր Data Matrix ձևաչափով՝ հարմար մեքենայական ընթերցման համար, որը ներառում է տվյալների 3 (երեք) պարտադիր խումբ, որոնցից առաջին 2-ը (երկուսը) ձևավորում են խմբային փաթեթավորման նույնականացման ծածկագիրը, ընդ որում՝

1) պարտադիր տվյալների առաջին խումբը նույնականացվում է AI = '01' կիրառման ծածկագրով և ներառում է խմբային փաթեթավորման ապրանքի ծածկագիրը, որը բաղկացած է 14 (տասնչորս) նիշից (GTIN).

2) պարտադիր տվյալների երկրորդ խումբը նույնականացվում է AI = '21' կիրառման ծածկագրով և ներառում է անհատական փաթեթավորման անհատական սերիական համար՝ բաղկացած 7 նիշից (թվանշաններ, լատինատառ այբուբենի մեծատառեր և փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր): Տվյալների այս խմբի եզրափակիչ նիշը հանդիսանում է նիշ-բաժանարարը, որն ունի «29» ծածկագիրը ASCII նիշերի աղյուսակում.

3) պարտադիր տվյալների երրորդ խումբը նույնականացվում է AI = '93' կիրառման ծածկագրով և ներառում է ստուգման ծածկագիր՝ բաղկացած 8 նիշից (թվանշաններ, լատինատառ այբուբենի մեծատառեր և փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր), որը տրամադրում է օպերատորը:

6. Նույնականացման միջոցը փակցվում է անհատական և խմբային փաթեթավորման և (կամ) պիտակի վրա այնպիսի մեթոդով, որը թույլ չի տալիս նույնականացման միջոցն առանձնացնել փաթեթից կամ պիտակից:

7. Անհատական փաթեթավորման վրա նույնականացման միջոցների փակցման նկատմամբ կիրառվում են հետևյալ պահանջները՝

1) նույնականացման միջոցը չպետք է տպվի փաթեթավորման թափանցիկ թաղանթի կամ արտաքին փաթեթավորման այլ նյութի վրա և չպետք է ծածկվի որևէ այլ տեղեկատվությամբ.

2) նույնականացման միջոցը պետք է փակցված լինի այնպես, որ անհատական փաթեթավորման վրա տպված տեղեկատվության ամբողջականությունը չխախտվի՝ համաձայն տեխնիկական կանոնակարգման մասին օրենսդրության պահանջների։

8. Ծխախոտային արտադրանքի պիտակի փակցման նկատմամբ կիրառվում են հետևյալ պահանջները՝

1) ծխախոտային արտադրանքի անհատական կամ խմբային փաթեթավորման վրա պիտակներ փակցնելու համար պետք է օգտագործվի տեխնոլոգիա, որն ապահովում է պիտակի վրա տպված նույնականացման միջոցների ընթերցումը պիտակի կիրառման պահից մինչև ծխախոտային արտադրանքը սպառողին վաճառելու պահը.

2) պիտակը փակցվում է ծխախոտային արտադրանքի անհատական կամ խմբային փաթեթավորման վրա սոսնձման միջոցով, թույլատրվում է պիտակը փակցնել ծխախոտային արտադրանք արտադրողի կողմից արտադրանքի փաթեթավորման համար կիրառվող թաղանթի վրա.

3) չի թույլատրվում պիտակի վրա տպել ծխախոտային արտադրանքի փաթեթավորման որևէ տարր (բացառությամբ արտադրողի կողմից ծխախոտային արտադրանքի փաթեթավորման համար կիրառվող փաթեթավորման թափանցիկ թաղանթի), որը ծածկում է պիտակի մակերեսը և դժվարացնում նույնականացման միջոցների ընթերցումը:

9. Դրոշմավորման ծածկագիրը փակցվում է փաթեթի ներքևում կամ կողային հատվածում՝ հաշվի առնելով փաթեթի դիզայնը և ագրեգացման գործընթացները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

09.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

մարտի 9-ի N 290-Ն որոշման

 

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՏԳ ԱԱ 2402 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ԳՐԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼՐԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ, ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ*

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ

 

NN

ը\կ

Դաշտի անվանումը

Պարտադիր դաշտը

Նկարագրությունը

1.

Կարճ անվանում

Այո

Կազմակերպության կարճ

անվանում

2.

Ամբողջական անվանում

Այո

Կազմակերպության

ամբողջական անվանում

3.

Կազմակերպչական

իրավական ձև

Այո

 

4.

Հարկ վճարողի հաշվառման

համարը (ՀՎՀՀ)

Այո

 

 

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

 

NN

ը\կ

Դաշտի անվանումը

Պարտադիր դաշտը

Նկարագրությունը

5.

Իրավաբանական հասցե

Ոչ

 

6.

Գործունեության հասցե

Այո

 

7.

Կոնտակտային անձ

Այո

 

8.

Հանրային ծառայությունների

համարանիշ (ՀԾՀ)

Այո

 

9.

Էլ. հասցե

Այո

 

10.

Հեռախոսահամար

Այո

 

 

ՄԱՍՆԱԿՑԻ ԴԵՐԸ

 

NN

ը\կ

Դաշտի անվանումը

Պարտադիր դաշտը

Նկարագրությունը

11.

Ապրանքախումբ

Այո

 

12.

Մասնակցի տեսակ

Այո

 

13.

Լիցենզիայի վերաբերյալ

տեղեկություններ

Ոչ

 

 

Քայլ 1. Ապրանքի նկարագրություն

 

NN

ը\կ

Դաշտի անվանումը

Պարտադիր դաշտը

Նկարագրությունը

1.

GTIN

Այո

GTIN (Global Trade Item Number) -
Համաշխարհային առևտրի ապրանքի
համարը՝ մշակված GS1 միջազգային

կազմակերպության կողմից

2.

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Այո

ԱՏԳ ԱԱ - Արտաքին

տնտեսական գործունեության
ապրանքային անվանացանկը

3.

Փաթեթավորման տեսակ

Այո

Սպառողական կամ խմբային

 

Սպառողական փաթեթավորման դեպքում

 

Քայլ 2. Ապրանքի հատկանիշներ

Ապրանքի նույնականացում

NN

ը\կ

Դաշտի անվանումը

Պարտադիր դաշտը

Մեկնաբանությունը

4.

Ապրանքի անվանումը

Այո

 

5.

Ապրանքային նշանի անվանումը

Ոչ

 

6.

Ապրանք միավորի քանակ

փաթեթի մեջ

Ոչ

 

7.

Զտաքաշ, գ (գրամ)

Ոչ

 

Արտադրող

8.

Արտադրողի անվանում

Այո

 

9.

Արտադրող ընկերության պրեֆիքս

Պարտադիր է՝ տեղական արտադրանքի համար, ոչ պարտադիր՝ ներմուծվող
ապրանքի դեպքում

GS1 կազմակերպության կողմից տրամադրված պրեֆիքս

Սպառողական բնութագրեր

10.

Ծխախոտի արտադրանքի տեսակ

Այո

 

11.

Ծխախոտի արտադրանքի համ

Այո

 

12.

Ֆիլտրի առկայություն

Ոչ

 

13.

Արդյո՞ք պարունակում է մենթոլ

Այո

 

Սպառողական փաթեթավորում

 

14.

Փաթեթավորման տեսակ

Այո

 

15.

Փաթեթավորման նյութ

Այո

 

Համապատասխանության մասին հայտարարագրեր/վկայականներ

16.

Համապատասխանության փաստաթղթերի մասին

տեղեկատվություն

Այո

 

Քայլ 3. Լրացուցիչ

17.

Արտադրանքի պատկերը

Այո

 

Խմբային փաթեթավորման դեպքում

 

Քայլ 2. Ապրանքի հատկանիշներ

NN

ը\կ

Դաշտի անվանումը

Պարտադիր դաշտը

Մեկնաբանությունը

       

18.

Ապրանքի անվանումը

Ոչ

 

19.

Փաթեթավորված

սպառողական ապրանքի GTIN

Այո

 

20.

Ապրանքի քանակը փաթեթում

Այո

 

Քայլ 3. Լրացուցիչ

21.

Արտադրանքի պատկերը

Ոչ

Հնարավոր է ավելացնել լուսանկար png ֆորմատով

 

* Ապրանքաշրջանառության մասնակիցը դրոշմավորման ծածկագիր ստանալու նպատակով մինչև դրոշմավորման ծածկագիր ստանալու հայտի ներկայացումը սույն հավելվածով նախատեսված տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացնում է օպերատորին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

09.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.10.2024, N 1553-Ն 05.10.2024, N 290-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան