600.0060.01.03.23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1 մարտի 2023 թվականի |
N 60-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 523-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) ԷԲՑ կանոնների 159-րդ կետի 4-րդ ենթակետում «նշում» բառից հետո լրացնել «(պահանջվող պահուստային հզորությունը չի կարող գերազանցել հիմնական սնուցման հզորությունը)» բառերը.
2) ԷԲՑ կանոնների 225-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«225. Բազմաբնակարան շենքի միացման վճարը որոշվում է հետևյալ բանաձևով`
ՄՎ = ՏԱ + Վ1n1 + Վ2n2 + ∑n3k=1 Վ3,
որտեղ`
1) ՏԱ-ն բազմաբնակարան շենքի Բաշխման ցանցին միացման համար ենթակայանի կառուցման անհրաժեշտության դեպքում այդ ենթակայանի տեղակայման համար անհրաժեշտ տարածքի արժեքն է, որը այդ տարածքի նկատմամբ Բաշխողի իրավունքները օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերանայվում է ըստ տարածքի ձեռքբերման փաստացի արժեքի, ինչի հիման վրա Բաշխողը և Դիմող անձը (կառուցապատողը) կատարում են Միացման վճարի վերահաշվարկ,
2) Վ1-ը բազմաբնակարան շենքի մեկ սպառման համակարգի միացման վճարն է (ներառյալ, սակայն չսահմանափակվելով, հաշվիչի արկղը, էլեկտրոնային առևտրային հաշվիչը, ավտոմատ անջատիչները) 10 կՎԱ հզորությամբ միաֆազ միացման համար՝ համաձայն ԷԲՑ կանոնների N 4 հավելվածի N 2 աղյուսակի,
3) ո1-ը բազմաբնակարան շենքի միաֆազ միացմամբ 10 կՎԱ հզորությամբ սպառման համակարգերի գումարային քանակն է,
4) Վ2-ը բազմաբնակարան շենքի մեկ սպառման համակարգի միացման վճարն է (ներառյալ` սակայն չսահմանափակվելով, հաշվիչի արկղը, էլեկտրոնային առևտրային հաշվիչը, ավտոմատ անջատիչները) 14 կՎԱ հզորությամբ միաֆազ միացման համար` համաձայն ԷԲՑ կանոնների N 4 հավելվածի N 2 աղյուսակի,
5) ո2-ը բազմաբնակարան շենքի միաֆազ միացմամբ 14 կՎԱ հզորությամբ սպառման համակարգերի գումարային քանակն է,
6) Վ3-ը բազմաբնակարան շենքի բնակարանների կամ առևտրային սպառողների (այդ թվում՝ ընդհանուր օգտագործման էլեկտրասարքավորումների) միացման վճարն է (ներառյալ, սակայն չսահմանափակվելով, հաշվիչի արկղը, էլեկտրոնային առևտրային հաշվիչը, ավտոմատ անջատիչները) եռաֆազ (0.4 կՎ լարմամբ) միացման համար, որը հաշվարկվում է ԷԲՑ կանոնների N 4 հավելվածի 2-րդ գլխի համաձայն՝ յուրաքանչյուր առևտրային միացման կետի համար առանձին՝ ըստ Առևտրային հաշվիչների քանակի,
7) ո3-ը բազմաբնակարան շենքի այն բնակարանների և առևտրային սպառողների գումարային քանակն է, որոնց համար նախատեսված է եռաֆազ (0.4 կՎ լարմամբ) միացում:».
3) ԷԲՑ կանոնների 226-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«226. Բազմաբնակարան շենքի առանձնացված միավորների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականության իրավունքի գրանցման օբյեկտ դառնալուց հետո նշված միավորների սեփականատերեր հանդիսացող անձանց կողմից դրանց վերակառուցման արդյունքում ավելացվող նոր միավորների սպառման համակարգերի Բաշխման ցանցին միացման վճարներն ընդունվում են այդ բազմաբնակարան շենքի սպառման համակարգերի միացման ժամանակ կառուցապատողի համար հաշվարկված դրույքներին հավասար։».
4) ԷԲՑ կանոնների 229-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«229. Պայմանագրով (Հաշվառման քարտում, ԷՄՇ մասնակցի պրոֆիլում) ամրագրված հզորության փոփոխության դեպքում, եթե չի փոխվում լարման մակարդակը, Միացման վճար հաշվարկելիս Միացման վճարի հաստատուն ծախսերի մեծությունը (Վհ) չի հաշվարկվում, և Միացման վճարը հաշվվում է պահանջվող հզորության և առկա հզորության տարբերության չափը բազմապատկելով փոփոխական ծախսերի մեծության (Վփ) արժեքին։ 35 կՎ և բարձր լարմամբ միացած Սպառողների դեպքում փոփոխական ծախսերի մեծության արժեքն ընդունվում է 6 (10) կՎ լարմամբ միացման դեպքերում փոփոխական ծախսերի մեծության արժեքին հավասար։».
5) ԷԲՑ կանոնների 230-235-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.
6) ԷԲՑ կանոնների 4-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
1 մարտի 2023 թ. ք. Երևան |
Հավելված Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի մարտի 1-ի N 60-Ն որոշման |
«Հավելված N 4 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 523-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների |
ՍՊԱՌՈՂԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ
ԳԼՈՒԽ 1. 0.4 (0.22) կՎ լարմամբ միացող առանձնատների և Առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները
1. 0.22 կՎ լարմամբ միացվող առանձնատների և Առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները որոշվում են համաձայն հետևյալ աղյուսակի.
Աղյուսակ N 1
Միացման տեսակը |
Միացվող առավելագույն հզորությունը |
Ստանդարտ միացման վճարը հազար դրամ | |
Երևան քաղաքի տարածք |
Հայաստանի Հանրապետության | ||
Միաֆազ |
10 կՎԱ |
282 |
234 |
14 կՎԱ |
305 |
239 | |
Միացման ուժեղացում |
10կՎԱ-ից 14 կՎԱ |
23 |
5 |
2. 0.4 կՎ լարմամբ միացվող առանձնատների և առևտրային սպառողների սպառման համակարգերի ստանդարտ միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`
Վստ = Վհ + Վփ * Պհզ
որտեղ`
1) Վհ-ն հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 305 000 (երեք հարյուր հինգ հազար) դրամի,
2) Վփ-ն փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար Երևան քաղաքի տարածքում ընդունվում է հավասար 46 000 ( քառասունվեց հազար) դրամի, իսկ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում՝ 20 000 (քսան հազար) դրամի,
3) Պհզ -ն Հայտատուի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ)։
ԳԼՈՒԽ 2. Բազմաբնակարան շենքի բնակարանների և Առևտրային սպառողների միացման վճարները
3. Բազմաբնակարան շենքերի բնակարանների և առևտրային սպառողների միացման վճարները միաֆազ միացման դեպքում որոշվում են համաձայն հետևյալ աղյուսակի.
Աղյուսակ N 2
Միաֆազ միացմամբ |
Մեկ բնակարանի կամ առևտրային սպառողի միացման վճարը միաֆազ միացման դեպքում, հազար դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) | |
10 կՎԱ հզորություն |
14 կՎԱ հզորություն | |
693 |
790 |
4. Բազմաբնակարան շենքերի բնակարանների և առևտրային սպառողների միացման վճարները 0.4 կՎ լարմամբ միացման դեպքում (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`
Վ3 = Վհ + Վփ * Պհզ
որտեղ՝
1) Վհ-ն հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 305 000 (երեք հարյուր հինգ հազար) դրամի,
2) Վփ-ն փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար ընդունվում է հավասար 89 000 (ութսունինը հազար) դրամի,
3) Պհզ -ն Հայտատուի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ):
ԳԼՈՒԽ 3. 6 (10) կՎ լարմամբ միացող Առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները
5. 6 (10) կՎ լարմամբ միացվող սպառողների սպառման համակարգերի ստանդարտ միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`
Վստ = Վհ + Վփ * Պհզ
որտեղ՝
1) Վհ-ն հաստատուն ծախսերի մեծությունն է, որը Երևան քաղաքի տարածքում ընդունվում է հավասար 2 269 000 (երկու միլիոն երկու հարյուր վաթսունինը հազար) դրամի, իսկ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում՝ 1 002 000 (մեկ միլիոն երկու հազար) դրամի դրամի,
2) Վփ-ն փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար Երևան քաղաքի տարածքում ընդունվում է հավասար 13 000 (տասներեք հազար) դրամի, իսկ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում՝ 9 000 (ինը հազար) դրամի,
3) Պհզ-ն Հայտատուի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ):»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 մարտի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|