Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 3526-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
06.10.2021
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

06 հոկտեմբերի 2021 թ.

Հ. 3526-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ԱԼ. ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԱՆՎԱՆ Հ.21 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2607-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան h.21 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ծնողական խորհրդի 27.08.2021թ. (հ.55 արձանագրություն) որոշումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 29.09.2021թ. հ.12/117551 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան h.21 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ Մերի Ալբերտի Հոխիկյանի և Ելենա Գենադիի Գրիգորյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունվարի 31-ի հ.176-Ա, 2020 թվականի ապրիլի 10-ի հ.1419-Ա, ապրիլի 20-ի հ.հ.1484-Ա, 1486-Ա և մայիսի 8-ի հ.1599-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2607-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 4-րդ սյունակում՝ «Հոխիկյան Մերի Ալբերտի» բառերը փոխարինել «Տեր-Գրիգորյան Սյունե Ռազմիկի» բառերով, «Գրիգորյան Ելենա Գենադիի» բառերը՝ «Այվազյան Տաթևիկ Հենրիկի» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ. Մելքոմ Մելքոմյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ