Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-183-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.30/27(551) Հոդ.653
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69) 20-րդ հոդվածում`

1) «ժէ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ժէ) «Բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին, վարկային կազմակերպությանը կամ ապահովագրական ընկերությանը ճանաչում է անվճարունակ, հարուցում է դրանց սնանկության վարույթ, իրականացնում է այդ օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ընդունում է բանկերի, վարկային կազմակերպությունների կամ ապահովագրական ընկերությունների վերակազմակերպման հետ կապված՝ օրենքով իր իրավասությանը վերապահված որոշումներ.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «լա» կետով՝

«լա) սահմանում է ապահովագրական ընկերություններում ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները, իրականացնում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:»:

 

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը «պարունակում» բառից հետո լրացնել «, կամ ապահովագրական գործունեություն իրականացնող առանձին անձանց հետ կապված հարցեր, որոնք ապահովագրական գաղտնիք են պարունակում» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 391-րդ հոդվածում`

1) 5-րդ մասը «գաղտնիք» բառից հետո լրացնել «, իսկ ապահովագրական և վերաապահովագրական ընկերություններում` ապահովագրական գաղտնիք» բառերով.

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Բանկերում կամ ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերություններում ստուգումների ընթացքում հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ պարունակող խախտումների բացահայտման դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին հայտնում է համապատասխան իրավապահ մարմիններին՝ համապատասխանաբար «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».

3) 7-րդ մասը «Բանկ» բառից հետո լրացնել «կամ ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերություն» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 395-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ժե» կետը «բանկերի» բառից հետո լրացնել «, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունների» բառերով.

2) 6-րդ մասը «բանկը», «բանկի» և «բանկում» բառերից հետո լրացնել «, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունը» բառերի համապատասխան հոլովներով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների:

 

Հոդված 5. Օրենքի 3910-րդ հոդվածի վերնագիրը և տեքստը «բանկի» բառից հետո լրացնել «, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության» բառերով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների:

 

Հոդված 6. Օրենքի 3912-րդ, 3913-րդ, 3914-րդ հոդվածների տեքստը «բանկը» և «բանկի» բառերից հետո լրացնել «, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունը» բառերի համապատասխան հոլովներով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների:

 

Հոդված 7. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը «բանկերի» բառից հետո լրացնել «, ապահովագրողների» բառով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մայիսի 22
Երևան
ՀՕ-183-Ն