Գլխավոր տեղեկություն
Համար
N 288-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.06-2023.03.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.03.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2023 թվականի N 288-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի «Անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառման, ինչպես նաև մաքսային մարմիններ այդ ապրանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1125-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանում «48-րդ հոդվածի 6-րդ մասին» բառերը փոխարինել «286-րդ հոդվածի 6-րդ մասին» բառերով.

2) որոշման վերնագիրը, որոշման 1-ին կետը, որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) վերնագիրը և կարգի 1-ին կետը «հաշվառման» բառից հետո լրացնել «(ընդգրկման)» բառով.

3) կարգի 1-ին կետում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրով» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով» բառերով.

4) կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում հաշվառվելու օրվանից սկսած անմաքս առևտրի խանութի տիրապետողը (այսուհետ` տիրապետող) վարում է անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառումը և յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև այդ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, Պետական եկամուտների կոմիտեի կողմից հաստատված ձևով հաշվետվություն է ներկայացնում այն մաքսային մարմին, որի գործունեության տարածքում գտնվում է անմաքս առևտրի խանութը, որում ներառվում են տեղեկություններ անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման, դրանց իրացման և անմաքս առևտրի խանութում ապրանքների մնացորդների վերաբերյալ։».

5) կարգի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերում «կազմակերպիչ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տիրապետող» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

6) կարգը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով՝

«8. Նույն տիրապետողին պատկանող երկու և ավելի անմաքս առևտրի խանութների առկայության դեպքում տիրապետողը սույն կարգով սահմանված հաշվետվությունը ներկայացնում է առանձին՝ յուրաքանչյուր անմաքս առևտրի խանութի համար։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

09.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան