Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 1758-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.06.2020-23.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
03.06.2020
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

03 հունիսի 2020 թ.

Հ. 1758-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «ԵՐԵՎԱՆԻ Հ.87 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 22.05.2020թ. հ.12-47868 զեկուցագիրը.

1. Հաստատել «Երևանի հ.87 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.03.2010թ. N 113-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների համաձայն՝ 7-օրյա ժամկետում կազմակերպել խորհրդի նախագահի ընտրությունները։

3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի,Կենտրոն,Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհրդի կազմը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 34-րդ կետը:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

2020 թվականի 03.06. ի

N 1758-Ա որոշման

 

«Երևանի հ.87 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ն կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը

Մանկավարժական խորհրդի ներկայացուցիչ

Ծնողական խորհրդի ներկայացուցիչ

Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ

Կրթության,գիտության մշակույթի և սպորտի նախարարի ներկայացուցիչ

Ազգանուն, անուն,
հայրանուն

Պաշտոնը

Ազգանուն, անուն,
հայրանուն

Պաշտոնը

Բադալյան Ռոզա Սուրենի

Ղուկասյան Լիլիթ Մելսիկի

Ենգիբարյան Ալլա Գուրգենի

Մկրտումյան Գոհար Ռազմիկի

Արսխանյան Ռազմիկ Ազիզի

Արտաշեսյան Լիանա Կամոյի

Կարապետյան Արմինե Պատվականի

Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի առաջատար մասնագետ

‹‹Երևանի հ.2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն

«Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն

Արամյան Վարդուհի Ռազմիկի

«Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատու

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.07.2021, Հ. 2600-Ա 23.07.2021, Հ. 1758-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան