Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-189-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2007-31.12.2023)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.30/27(551) Հոդ.659
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155) 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» և «ժզ» կետերի, 18-րդ հոդվածի, 48-րդ հոդվածի «և վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածում`

1) վերնագիրը «բանկերի» բառից հետո լրացնել «, ապահովագրական ընկերությունների» բառերով.

2) «ա» կետի «և վարկային կազմակերպության» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում`

1) «բ» կետի «վերաապահովագրության փոխանցված ապահովագրավճարների չափով» բառերը փոխարինել «վերաապահովագրությանը փոխանցված ռիսկերի գծով հաշվեգրված վերաապահովագրավճարների չափով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» և «թ» կետերով`

«ը) կյանքի ապահովագրության գծով (ներառյալ` կենսաթոշակային ապահովագրության) կուտակային հաշիվներին հաշվեգրված և (կամ) վճարված տոկոսային ծախսերը.

թ) ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների չափով:»:

 

Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասում «վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների» բառերով, իսկ «(վարկային կազմակերպությունը)» բառերը` «(վարկային կազմակերպությունը կամ ապահովագրական ընկերությունը)» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մայիսի 22
Երևան
ՀՕ-189-Ն