Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 2301-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
06.08.2020
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

06 օգոստոսի 2020 թ.

Հ. 2301-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Ֆ.ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ Հ.150 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Ֆ. Նանսենի անվան h. 150 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Նունե Հրանտի Մխիթարյանի դիմումը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 28.07.2020թ. h.12-65926 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Ֆ.Նանսենի անվան h.150 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Նունե Հրանտի Մխիթարյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 103-րդ կետի 5-րդ սյունակում «Մխիթարյան Նունե Հրանտի» բառերը փոխարինել «Մկրտչյան Կարինե Թաթոսի» բառերով, 6-րդ սյունակում` «Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի առաջատար մասնագետ» բառերը փոխարինել՝ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի դասախոս, պրոֆեսոր» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան