Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 2450-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2020-23.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.08.2020
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

10 օգոստոսի 2020 թ.

Հ. 2450-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Հ.201 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի ««Երևանի հ.16 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի հ 575-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N1239-Ն որոշմամբ «Երևանի հ.16 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է «Երևանի հ.201 հիմնական դպրոց»» պետական ոչ առևտրային կազմակերպության և 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությունից անցել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության:

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N1239-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 31.07.2020թ. հ.01/07.1/19718-20 գրությունը, «Երևանի հ.201 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մանկավարժական խորհրդի 14.01.2020թ. (արձ. հ.4) և ծնողական խորհրդի 15.01.2020թ. (արձ. հ.4) որոշումները, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 06.08.2020թ. հ.12-5885 զեկուցագիրը.

1. Հաստատել «Երևանի հ.201 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.03.2010թ. N113-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների համաձայն՝ 7-օրյա ժամկետում կազմակերպել խորհրդի նախագահի ընտրությունները։

3. Ընդունել ի գիտություն, որ «Երևանի հ.201 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահի ընտրությունը պետք է իրականացվի համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի` 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանի 19-րդ կետի պահանջների։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

Հավելված

Երևանի քաղաքապետի 2020 թվականի

10.08-ի հ. 2450-Ա որոշման

 

«Երևանի հ.201 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը

 

Դպրոցի մանկավարժական խորհրդի

ներկայացուցիչ

Դպրոցի ծնողական խորհրդի

ներկայացուցիչ

Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի (ԿԳՄՍ)

նախարարի ներկայացուցիչ

Ազգանուն, անուն

հայրանուն

Պաշտոն

Ազգանուն,անուն

հայրանուն

Պաշտոն

1

2

3

4

5

6

Բադալյան Կարինե Ջեմսի

 

Գալստյան Ալվարդ Գարեգինի

Գևորգյան Աննա

 Տիգրանի

 

Պողոսյան Տաթևիկ

Գագիկի

Հարությունյան Քրիստինա Արտակի

 

Սարգսյան Աննա Ամիլբարի

 

Գևորգյան Սամվել Արսենի

«Գ.Բուդաղյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ, դասատու

 

«Երևանի Ներսես Մեծի անվան հ.124 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցիչ

 

Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ, պարարվեստի բաժնի վարիչ

Ջանիբեկյան Սիրանուշ Արամի

«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի դասվար

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ`

Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.07.2021, Հ. 2600-Ա 23.07.2021, Հ. 2450-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան