Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 1119-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2020-23.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
24.03.2020
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

24 մարտի 2020 թ.

Հ. 1119-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.27 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով 2019 թվականի մայիսի 8-ի ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 12.03.2020թ. հ.12/26102, 12/5414 զեկուցագիրը.

1. Հաստատել «Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան հ.27 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.03.2010թ. N 113-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատության» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի ընտրության կարգի» պահանջների համաձայն՝ 7–օրյա ժամկետում կազմակերպել խորհուրդների նախագահների ընտրությունները։

3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհրդի կազմը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 119-րդ կետը:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

24.03.2020 թ.

N 1119-Ա որոշման

 

«Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան հ.27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը

Դպրոցի մանկավարժական խորհրդի

ներկայացուցիչ

Դպրոցի ծնողական խորհրդի

ներկայացուցիչ

Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ներկայացուցիչ (ԿԳՄՍ)

Ազգանուն, անուն

հայրանուն

Պաշտոն

Ազգանուն, անուն

հայրանուն

Պաշտոն

1

2

3

4

5

6

Օհանյան

Լիլիյա

Էդուարդի

 

Խաչատրյան

Մարինե Ֆրունզիկի

Սիմոնյան Ամալյա Ավետիսի

 

Հարությունյան Հասմիկ Վազգենի

Գասպարյան Վիկտորյա

Նորիկի

 

Բերբերյան Բագրատ Նազարեթի

 

Մինասյան Վահրամ Մկրտիչի

«Սարգսյան Թրեյդ» ՍՊԸ-ի ֆինանսական գծով փոխտնօրեն

 

«Շտապօգնություն» ՓԲԸ, հոգեբույժ

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ

Բարսեղյան Ռաֆայել Սերգեյի

«Երևանի Լեոյի անվան հ.65 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ