Գլխավոր տեղեկություն
Համար
N 232-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 232-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1226-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի N 138-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1226-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Ժաննա Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ժաննա Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար» բառերով,

բ. «Ալեքսանդր Շագաֆյան - ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար» բառերը փոխարինել «Վաղարշակ Մատիկյան - ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար» բառերով,

գ. «Կարեն Քեռյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Արաքսիա Սվաջյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերով,

դ. «Լուսինե Գրիգորյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Լուսինե Գրիգորյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ» բառերով.

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Արաքսյա Սվաջյան - «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հայկուհի Ադամյան - «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն (համաձայնությամբ)» բառերով.

3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Համլետ Հարությունյան - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, տեխ. գիտ. դոկտոր.» բառերը փոխարինել «Դիանա Մարկոսյան - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, հոգեբ. գիտ. թեկն.» բառերով.

4) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Նարեկ Գրիգորյան - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի սովորող» բառերը փոխարինել «Հարություն Մկրտչյան - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի սովորող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

03.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ