Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 4272-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
15.11.2019
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

15 նոյեմբերի 2019 թ.

Հ. 4272-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Ռ.ՍԵՎԱԿԻ ԱՆՎԱՆ Հ. 151 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Ռ.Սևակի անվան հ.151 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մանկավարժական խորհրդի 08.10.2019թ. (արձանագրություն հ.4) որոշումը, կառավարման խորհրդի 08.10.2019թ. (արձանագրություն հ.1) որոշումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 30.10.2019թ. հ.12/100316 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Ռ.Սևակի անվան հ.151 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ Ասլանյան Լիլիթ Կամոյի, Ասլանյան Դիաննա Վաչագանի և Ստեփանյան Ռուզաննա Ռաֆիկի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 31-րդ կետի 3-րդ սյունակում «Ասլանյան Լիլիթ Կամոյի» բառերը փոխարինել «Ասլանյան Լիլիթ Կամոյի» բառերով, 5-րդ սյունակում «Ասլանյան Դիաննա Վաչագանի» բառերը փոխարինել «Մուրադյան Աիդա Գրիգորի» բառերով, ‹‹Ստեփանյան Ռուզաննա Ռաֆիկի›› բառերը` ‹‹Բարբակաձե Թամարա Սերգեյի›› բառերով, 6-րդ սյունակի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի առաջատար մասնագետ» բառերը փոխարինել ‹‹«Վորլդ վիժն Հայաստան›› զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար» բառերով, ‹‹ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտ, ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ›› բառերը՝ ‹‹«Վորլդ վիժն Հայաստան›› զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության Արագածոտնի մարզի ծրագրի ղեկավար» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ