Գլխավոր տեղեկություն
Համար
N 258-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.02.20-2023.03.05 Պաշտոնական հրապարակման օրը 02.03.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 2023 թվականի N 258-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1222-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 22-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար լրավճար վճարելու մասին» N 1222-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագրում «ՎԱՅՐԵՐՈՒՄ» բառը փոխարինել «ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ» բառով, իսկ «ՎՃԱՐԵԼՈՒ» բառից հետո լրացնել «ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառերով.

2) որոշման նախաբանում «3-րդ մասի 6-րդ պարբերությունը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերը փոխարինել «3.1-ին մասը» բառերով.

3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սահմանել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված ծովի մակերևույթից 2000 և ավելի մետր բարձրության վրա գտնվող բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար տրվում է լրավճար, որի չափն աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության դեպքում կազմում է ամսական 8000 դրամ, իսկ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու դեպքում սույն կետով սահմանված լրավճարի չափը նվազեցվում է սույն որոշման 1.1-ին կետով սահմանված կարգով։».

4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին և 1.2-րդ կետերով՝

«1.1. Ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու դեպքում սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարի ամսական չափը նվազեցվում է օրենքով սահմանված աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողությանը և տվյալ աշխատողի համար նախատեսված ոչ լրիվ աշխատաժամանակի տարբերությանը համապատասխան:

1.2. Սույն որոշմամբ սահմանված լրավճարը պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին վճարվում է հիմնական աշխատավարձի հետ միասին` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածով սահմանված կարգով:».

5) որոշման 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

02.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան