ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
31 հունվարի 2019 թ. |
Հ. 176-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ Վ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.51 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ, ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՆՈՐ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 4-րդ գլխի 32-րդ և 46-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 29.01.2019թ. հ.5977 զեկուցագիրը և ՀՀ կրթության և գիտության նախարարի 25.01.2019թ. հ.01/07.1/830-19 գրությունը, Երևանի Վ.Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոցի մանկավարժական խորհրդի 27.12.2018թ. (արձ. հ.17) ու ծնողական խորհրդի 10.01.2019թ. (արձ. հ.5) որոշումները և Երևանի քաղաքապետի ներկայացուցիչների դիմումները.
1. Դադարեցնել «Երևանի Վ.Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների՝ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներ` Գայանե Ռոլանդի Հարությունյանի, Հռիփսիմե Շավարշի Սառիկյանի, Հայկ Վելիսարովի Ավագյանի, ՀՀ կրթության և գիտության նախարարի ներկայացուցիչ` Նարինե Արամի Հովհաննիսյանի, մանկավարժական խորհրդի ներկայացուցիչներ` Գոհար Սամվելի Չարխիֆալակյանի, Հասմիկ Միհրանի Օհանյանի, ծնողական խորհրդի ներկայացուցիչներ` Գրետա Ալեքսանդրի Թորոսյանի և Ազա Սամվելի Հարությունյանի լիազորությունները:
2. (կետն ուժը կորցրել է 22.07.21 Հ. 2607-Ա)
3. Ընդունել ի գիտություն, որ «Երևանի Վ.Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահի ընտրությունը պետք է իրականացվի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N 3 հավելվածի 37-րդ և 38-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի` 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանի հավելվածի 19-րդ կետի պահանջների։
4. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի N 632-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետը:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:
Երևանի քաղաքապետ |
Հ. Մարության |
Հավելված Հաստատված է Երևանի քաղաքապետի 31.01.2019թ. հ. 176-Ա որոշմամբ |
«Երևանի Վ.Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նոր անհատական կազմը
(հավելվածն ուժը կորցրել է 22.07.21 Հ. 2607-Ա)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.07.2021, Հ. 2607-Ա | 23.07.2021, Հ. 176-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|