Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 4551-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.12.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

22 դեկտեմբերի 2022 թ.

Հ. 4551-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Հ.102 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2605-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 29-ի, ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի հ.01/09.3/31181-2022 գրությունները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի հ.Դ-83299-22 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի h.102 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ Լիլիթ Գառնիկի Նիկոյանի, Աննա Հրաչյայի Թովմասյանի, Կարեն Օնիկի Կիրակոսյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 21-ի հ.1504-Ա և հ.1506-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2605-Ա որոշման հավելվածի 3-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 5-րդ սյունակում՝ «Կիրակոսյան Կարեն Օնիկի» բառերը փոխարինել «Չոբանյան Նաիրա Գարիկի» բառերով, իսկ 6-րդ սյունակում՝ «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ» բառերը՝ «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համակարգչային օպերատոր» բառերով.

2) 5-րդ սյունակում՝ «Թովմասյան Աննա Հրաչյայի» բառերը փոխարինել «Ալեքսանյան Կառլեն Ազատի» բառերով, իսկ 6-րդ սյունակում՝ ««Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ, փոխնախագահ» բառերը՝ «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետ» բառերով.

3) 7-րդ սյունակում՝ «Նիկոյան Լիլիթ Գառնիկի» բառերը փոխարինել «Սարգսյան Տաթև Էդուարդի» բառերով, իսկ 8-րդ սյունակում՝ «Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի 1-ին կարգի մասնագետ» բառերը՝ ««Երևանի Բ.Ժամկոչյանի անվան հ.119 ավագ դպրոց» ՊՈԱԿ, հոգեբան» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:

 

 

Հր. ՍարգսՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան