Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 4311-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.12.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

07 դեկտեմբերի 2022 թ.

Հ. 4311-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ԳԱԳԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.135 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2601-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան h.135 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի նախագահի 21.11.2022թ. գրությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 30.11.2022թ. հ.Դ-108993-22 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան h.135 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Վահե Մարտինի Մկրտչյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021թ. հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդ-ների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 30-ի հ.1554-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» հ.2601-Ա որոշման հավելվածի 5-րդ կետի 5-րդ սյունակում՝ «Մկրտչյան Վահե Մարտինի» բառերը փոխարինել «Բաբայան Հայկ Հարությունի» բառերով, իսկ 6-րդ սյունակում՝ «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի առաջատար մասնագետ» բառերը՝ «ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:

 

 

Հր. ՍարգսՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան