Գլխավոր տեղեկություն
Համար
N 246-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2023 թվականի N 246-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի հունվարի 6-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարի։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

փետրվարի 23-ի N 246-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա-

վորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու-

թյուններ

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1․

0402 10 190 0

Կաթ և սերուցք, խտացրած կամ շաքար կամ քաղցրացնող այլ նյութեր ավելացրած.

– փոշի, հատիկավոր կամ այլ պինդ ձևով, 1,5 % զանգվածային բաժնից ոչ ավելի յուղի

պարունակությամբ.

– – առանց շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացնելու.

– – – այլ

– – այլ

Կաթի փոշի

կգ

300 000

Հնարավոր չէ

պարզել:

Իրան

360 000 000

 

2.

0405 10 190 0

Կարագ և կաթից պատրաստված այլ ճարպեր ու յուղեր. կաթնային մածուկներ.

– կարագ.

– – 85 % զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ.

– – – բնական կարագ

– – – – այլ

Կարագ

կգ

100 000

Հնարավոր չէ

պարզել:

Իրան

220 000 000

 

3.

1513 11 990 2

Հնդկընկույզի (միջուկի), արմավամիջուկի կամ բաբասսուի յուղ և դրանց զտամասերը՝ չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու

քիմիական կազմը.

– հնդկընկույզի (միջուկի) յուղ և դրա զտամասերը՝

– – հում յուղ՝

– – – – այլ՝

– – – – – տարայում, 19 000 կգ կամ դրանից

պակաս զուտ

զանգվածով

Կոկոսի յուղ

կգ

80 000

Հնարավոր չէ

պարզել:

Ինդոնեզիա

48 000 000

 

4.

1905 31 990 0

Հաց, ալյուրով պատրաստված հրուշակեղեն, թխվածքներ, թխվածքաբլիթներ և հացաբուլկեղենային ու ալյուրից պատրաստված հրուշակեղեն՝ կակաոյի պարունակությամբ կամ առանց կակաոյի, վաֆլու սկավառակներ, դեղագործական նպատակներով օգտագործելու համար պիտանի դատարկ

դեղապատիճներ,

վաֆելային բոլորաթերթեր՝ ծրարելու համար, բրնձաթուղթ և նույնանման մթերքներ.

– – քաղցր չոր թխվածքաբլիթներ՝

– – – ամբողջությամբ կամ մասամբ շոկոլադով կամ կակաո պարունակող այլ մթերքներով պատված՝

– – – – – այլ

Թխվածքա- բլիթ լոգոյով

կգ

100 000

Իտալիա

Իտալիա

147 000 000

 

5․

2101 11 001 2

Սուրճի, թեյի կամ մատեի (պարագվայական թեյ) լուծամզուքներ, բնահյութեր և խտածոներ (կոնցենտրատներ) և պատրաստի մթերքը դրանց հիմքով կամ սուրճի, թեյի կամ մատեի (պարագվայական թեյի) հիմքով. բոված եղերդ և

սուրճի այլ բոված

փոխարինիչներ և դրանց լուծամզուքները, բնահյութերը և խտածոները. – սուրճի լուծամզուքներ, բնահյութեր ու խտածոներ (կոնցենտրատներ) և պատրաստի մթերքներ՝ այդ լուծամզուքների, բնահյութերի ու խտածոների (կոնցենտրատներ) կամ սուրճի հիմքով.

– – լուծամզուքներ, բնահյութեր և խտածոներ (կոնցենտրատներ).

– – – սուրճի խտահյութեր և խտածոներ (կոնցենտրատներ)՝ սուրճի հիմքով, չոր

նյութի 95 % զանգվածային բաժին կամ ավելի պարունակությամբ.

– – – – սուրճ՝ լուծվող, փոշենման.

– – – – – այլ

– – – – սուրճ՝ լուծվող, հատիկավոր (գրանուլացված).

Սուրճ լուծվող

կգ

20 000

Հնարավոր չէ

պարզել:

Հնդկաստան

56 000 000

 

6․

2106 90 980 8

Սննդամթերք՝ այլ տեղ չնշված կամ չներառված.

– այլ.

– – – այլ՝

– – – – այլ

Չոր սերուցք

կգ

24 000

Հնարավոր չէ

պարզել:

Մալայզիա

34 000 000

 

7․

2106 90 980 8

Սննդամթերք՝ այլ տեղ չնշված կամ չներառված.

– այլ.

– – – այլ՝

– – – – այլ

Չոր սերուցքի փոշի ՑԵԳԵՊԱԼ

կգ

24 000

Հնարավոր չէ

պարզել:

Գերմանիա

80 000 000

 

8․

2835 39 000 0

Ֆոսֆինատներ (հիպոֆոսֆիտներ), ֆոսֆոնատներ

(ֆոսֆիտներ) և

ֆոսֆատներ. պոլիֆոսֆատներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով.

– – այլ

Սննդային հավելում ԲՈՒԴԱԼ

կգ

6 000

Հնարավոր չէ

պարզել:

Հնդկաստան Չինաստան Գերմանիա

Սլովենիա

21 000 000

 
 

Ընդամենը

           

966 000 000

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

23.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ