Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 3420-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
29.09.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

29 սեպտեմբերի 2022 թ.

Հ. 3420-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2603-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հ.2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ Ենոք Գագիկի Անդրեասյանի և Ադրինե Կարապետի Մինասյանի դիմումները, ծնողական խորհրդի որոշումը (հ.1 արձանագրություն) և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 26.09.2022թ. հ. Ն/22030-22 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հ.2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ Վարդուհի Գուլաբի Գրիգորյանի, Օֆելյա Արսենի Սուքիասյանի, Ենոք Գագիկի Անդրեասյանի և Ադրինե Կարապետի Մինասյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 10-ի հ.1421-Ա, ապրիլի 20-ի հ.1485-Ա, հ.1487-Ա, հուլիսի 3-ի հ.1999-Ա, օգոստոսի 6-ի հ.2307-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2603-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ սյունակում՝ «Գրիգորյան Վարդուհի Գուլաբի» բառերը փոխարինել «Գրիգորյան Աննա Երվանդի» բառերով, «Սուքիասյան Օֆելյա Արսենի» բառերը՝ «Խաչատուրյան Լիդա Կարենի» բառերով, 5-րդ սյունակում՝ «Անդրեասյան Ենոք Գագիկի» բառերը փոխարինել «Օհանյան Գոռ Արայիկի» բառերով, «Մինասյան Ադրինե Կարապետի» բառերը՝ «Սերոբյան Սերգեյ Մամիկոնի» բառերով, իսկ 6-րդ սյունակում՝ «Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար» բառերը փոխարինել ««Արատտա» ՍՊԸ, քրեական իրավունքի և քրեական դատավարության դեպարտամենտի ղեկավար» բառերով, «Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկման բաժնի առաջատար մասնագետ» բառերը՝ «Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի օգնական» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:

 

 

Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան