Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 2259-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.06.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

20 հունիսի 2022 թ.

Հ. 2259-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Ն.ԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.130 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2607-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Ն.Զարյանի անվան h.130 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Անի Լյովայի Թորոսյանի դիմումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 2022 թվականի 14.06.2022թ. հ.12/Դ-32810-22 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Ն.Զարյանի անվան h.130 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Անի Լյովայի Թորոսյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունվարի 31-ի հ.176-Ա, 2020 թվականի ապրիլի 10-ի հ.1419-Ա, ապրիլի 20-ի հ.հ.1484-Ա, 1486-Ա և մայիսի 8-ի հ.1599-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2607-Ա որոշման հավելվածի 13-րդ կետի 5-րդ սյունակում՝ «Թորոսյան Անի Լյովայի» բառերը փոխարինել «Բաբաջանյան Արման Սաշիկի» բառերով, իսկ 6-րդ սյունակում՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի մասնագիտական կրթություն և ուսուցում բաղադրիչի պատասխանատու» բառերը՝ «Երևանի ավագանու անդամ» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:

 

 

Հր. ՍարգսՅԱՆ