Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 597-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
18.02.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
18.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

18 փետրվարի 2022 թ.

Հ. 597-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.153 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2605-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան հ.153 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահի 31.01.2022թ. գրությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 16.02.2022թ. հ. 12/12844 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան հ.153 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ Լիլիթ Գրիգորի Բեգյանի և Արման Յուրիի Պողոսյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 21-ի հ.1504-Ա և հ.1506-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2605-Ա որոշման հավելվածի 11-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 5-րդ սյունակում` «Բեգյան Լիլիթ Գրիգորի» բառերը փոխարինել «Ղազարյան Վարդուհի Անդրանիկի» բառերով, 6-րդ սյունակում` ««Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գործառնական բաժնի գլխավոր մասնագետ» բառերը՝ ««Երևանի Արամայիս Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցիչ» բառերով.

2) 5-րդ սյունակում` «Պողոսյան Արման Յուրիի» բառերը փոխարինել «Ղազարյան Նելլի Վաչագանի» բառերով, 6-րդ սյունակում` «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ» բառերը՝ ««Երևանի հ.116 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցիչ» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հր. ՍարգսՅԱՆ