Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 463-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
11.02.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

11 փետրվարի 2022 թ.

Հ. 463-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Հ.163 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2601-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 12.01.2022թ. հ.22/4069 հանձնարարականը, դպրոցի մանկավարժական խորհրդի 17.01.2022թ. (հ.7 արձանագրություն), ծնողական խորհրդի 17.01.2022թ. (հ.4 արձանագրություն) որոշումները, ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.01.2022 թվականի հ.01/09.3/1441-2022 գրությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 04.02.2022թ. հ.12/4069 զեկուցագիրը.

1. Հաստատել «Երևանի հ.163 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի №113-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների համաձայն՝ 7-օրյա ժամկետում կազմակերպել խորհրդի նախագահի ընտրությունները։

3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 30-ի հ.1554-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2601-Ա որոշման հավելվածի 9-րդ կետը:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հր. ՍարգսՅԱՆ

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

2022 թվականի 11.02-ի

N 463-Ա որոշման

 

«Երևանի հ.163 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը

 

Դպրոցի

մանկավարժական

խորհրդի

ներկայացուցիչ

Դպրոցի
ծնողական
 խորհրդի ներկայացուցիչ

Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ)նախարարի ներկայացուցիչ

Ազգանուն, անուն, հայրանուն

Պաշտոնը

Ազգանուն, անուն, հայրանուն

Պաշտոնը

1

2

3

4

5

6

Լալայան Անուշ
Լևոնի

Մանուկյան Գայանե Մերուժանի 

Թորոսյան Քրիստինե Մուսայելի

Աղավելյան Լուսինե Գրիգորի

Նազարյան Գարիկ Ռոբերտի

Ավետիսյան Գորիկ Դավիթի

Մկրտչյան Արևիկ Ռաֆայելի

Մալխասյան Սոնա Վարդանի

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող բաժնի պետ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ

«Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն:

«ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի դասընթացների և միջոցառումների կազմակերպման պատասխանատու

Ասատրյան Սոնյա Զավենի 

«Երևանի հ.170 ավագ դպրոց» ՊՈԱԿ, ուսուցիչ


ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝

Դ. ՀամբարՅԱՆ
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան