ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
27 սեպտեմբերի 2022 թ. |
Հ. 3394-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ԱԼ.ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.66 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2606-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Ալ.Մյասնիկյանի անվան h.66 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մանկավարժական խորհրդի 05.09.2022թ. (հ.2 արձանագրություն) որոշումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 09.09.2022թ. հ.Ն/24680-22 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի Ալ.Մյասնիկյանի անվան h.66 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Մարիա Հայկակի Մարգարյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի մարտի 9-ի հ.հ.892-Ա, 893-Ա, մարտի 24-ի հ.1119-Ա, ապրիլի 3-ի հ.հ.1321-Ա, 1327-Ա, 1328-Ա և ապրիլի 20-ի հ.1488-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2606-Ա որոշման հավելվածի 9-րդ կետի 3-րդ սյունակում՝ «Մարգարյան Մարիա Հայկակի» բառերը փոխարինել «Անդրիասյան Սուսաննա Սաշայի» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:
|
Հր. ՍԱՐԳՍՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|