Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 827-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
26.03.2021
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

26 մարտի 2021 թ.

Հ. 827-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Հ.197 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի Հ.1554-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով, «Երևանի հ.197 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահի՝ 25.02.2021թ. (h.5 արձանագրություն) որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 19.03.2021թ. հ.12-27994 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի հ.197 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամի՝ Արսեն Սերյոժայի Ամյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 30-ի N1554-Ա որոշման հավելվածի 3-րդ սյունակում՝ «Ամյան Արսեն Սերյոժայի» բառերը փոխարինել «Մանգասարյան Լուսինե Վարդանի» բառերով, 4-րդ սյունակում՝ «Չի աշխատում» բառերը՝ ««Ս.Ասլամազյանի անվան հ.1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, սանթուրի դասատու» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ.Մելքոմ Մելքոմյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ