Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 563-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
11.03.2021
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

11 մարտի 2021 թ.

Հ. 563-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Լ. ՇԱՆԹԻ ԱՆՎԱՆ Հ.4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N 3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Լ. Շանթի անվան հ.4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահի 11.02.2021թ. գրությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 04.03.2021թ. h.12-17525 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Լ. Շանթի անվան հ.4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Հասմիկ Նուբարի Փափազյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 65-րդ կետի 5-րդ սյունակում` «Փափազյան Հասմիկ Նուբարի» բառերը փոխարինել «Քերոբյան Մարիամ Աղասու» բառերով և 6-րդ սյունակում` «Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական, առողջապահության և ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ» բառերը` ««Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի ուսումնական գծով փոխտնօրեն» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ.Մելքոմ Մելքոմյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ