Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 30332/17
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте 03.02.2023
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
08.12.2022
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2022

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Գանգատ թիվ 30332/17

 

Արարատ ԽԱՆԴՈՅԱՆ ընդդեմ Հայաստանի

(տե՛ս հավելվածով կից ներկայացված աղյուսակը)

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2022 թվականի դեկտեմբերի 8-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Անյա Զայբերտ-Ֆոր [Anja Seibert-Fohr]՝ Նախագահ,

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Աննա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]՝ դատավորներ,

և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

հաշվի առնելով 2017 թվականի ապրիլի 13-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,

հաշվի առնելով գործը բարեկամական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները,

անցկացնելով խորհրդակցություն, որոշում կայացրեց հետևյալի մասին.

 

ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Դիմումատուի տվյալները ներկայացված են հավելվածով կից ներկայացված աղյուսակում:

Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Ա. Ղարագյոզյանը։

Կոնվենցիայի 15-րդ հոդվածի 3-ին կետի համաձայն ներկայացված դիմումատուի բողոքը, որը վերաբերում է կալանքի համար վերաբերելի և բավարար հիմքերի բացակայությանը, ուղարկվել է Հայաստանի կառավարություն (Կառավարություն): Ուղարկվել են նաև Կոնվենցիայի այլ դրույթների շրջանակներում ներկայացված՝ միևնույն փաստերի վրա հիմնված բողոքներ:

Դատարանն ստացել է գործը բարեկամական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ Կողմերի կողմից ստորագրված հայտարարությունները, համաձայն որոնց դիմումատուն համաձայնել է հրաժարվել Հայաստանի դեմ հետագա պահանջներից այն փաստերի առնչությամբ, որոնցից բխում է սույն գանգատը՝ հավելվածով կից ներկայացված աղյուսակում մանրամասն ներկայացված գումարները Կառավարության կողմից իրեն վճարելու պարտավորությունը կատարելու պայմանով: Այդ գումարները փոխարկվում են համապատասխան պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով և ենթակա են վճարման Դատարանի որոշման մասին ծանուցելու օրվանից երեք ամսվա ընթացքում։ Այդ գումարները վերևում նշված եռամսյա ժամկետում չվճարելու դեպքում Կառավարությունը պարտավորվում է այդ ժամկետը լրանալու օրվանից հետո՝ մինչև վճարման օրը, այդ գումարների նկատմամբ վճարել պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ:

Վճարումը ենթադրում է գործի վերջնական լուծում:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Դատարանը հաշվի է առնում կողմերի միջև գործը բարեկամական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։ Դատարանը բավարարված է համարում այն պայմանը, որ համաձայնությունը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա, ինչպես սահմանված է Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով, և գտնում է, որ առկա չէ որևէ հիմք գանգատի հետագա քննության անհրաժեշտությունը հիմնավորելու համար։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ նպատակահարմար է գործը հանել քննվող գործերի ցուցակից։

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

Որոշում է գանգատը հանել իր կողմից քննվող գործերի ցուցակից՝ Կոնվենցիայի 39-րդ հոդվածին համապատասխան:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի հունվարի 12-ին:

 

Վիկտորիա Մարադուդինա՝

Անյա Զայբերտ-Ֆոր՝

Քարտուղարի տեղակալի
պաշտոնակատար

Նախագահ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-ին

կետի համաձայն ներկայացված

բողոքներ պարունակող գանգատ

(կալանքի համար վերաբերելի և

 բավարար հիմքերի բացակայություն)

 

Գանգատ թիվ
Ներկա-յացման ամսա-թիվը

Դիմու-մատուի անունը
Ծննդյան տարեթիվը

Ներկա-յացուցչի անունն ու գտնվելու վայրը

Հաստատված նախադեպային իրավունքի համաձայն ներկայացված այլ բողոքներ

Կառավա-րության հայտարա-րությունն ստանալու ամսաթիվը

Դիմումատուի հայտարա-րությունն ստանալու ամսաթիվը

Դիմումա-տուներից յուրա-քանչյուրին ոչ նյութական վնասի համար շնորհվող գումարը
(եվրոյով)1

Յուրա-քանչյուր գանգատի մասով ծախսերի և ծախքերի համար շնորհվող գումարը
(եվրոյով)2

30332/17
13 ապրիլի 2017թ.

Արարատ Խանդոյան 1974թ.

Ղարագյոզյան Արա

Երևան

Հոդված 5 կետ 1.

Անօրինական կալանք.

Դատաքննության ընթացքում շարունակական կալանքը թույլատրելիս որևէ հիմք չներկայացնելը կամ որևէ ժամկետ չսահմանելը (Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի թիվ 13610/12 գործ, §§45-50, 2021 թվականի հունիսի 15):

7 ապրիլի 2022թ.

17 հունվարի 2022թ.

3,900

250

 

________________________

1 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:

2 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան