ՈՒՂՂՈՒՄ
Տեղեկացնում եմ, որ ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի մարտի 14-ի «Քրոնիկ ատրոֆիկ, չճշտված և այլ գաստրիտներով, ինչպես նաև չճշտված գաստրոդուոդենիտով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը հաստատելու մասին» թիվ 88-Ն հրամանում և հրամանի հավելվածում տեղի է ունեցել վրիպակ, ուստի խնդրում եմ պաշտոնական հրապարակման կայքում կատարել հետևյալ փոփոխությունները․
●
Հրամանի վերնագրի և հրամանի առաջին կետի «գատրիտներով» բառը փոխարինել «գաստրիտներով» բառով● Հրամանի վերնագրի և հրամանի առաջին կետի «գատրոդուոդենիտով» բառը փոխարինել «գաստրոդուոդենիտով» բառով
● Հրամանի հավելվածի վերնագրի «գատրիտներով» բառը փոխարինել «գաստրիտներով» բառով
● Հրամանի հավելվածի «գատրոդուոդենիտով» բառը փոխարինել «գաստրոդուոդենիտով» բառով
ՀՀ առողջապահության նախարարություն
27.03.2024
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 ապրիլի 2024 թվական: