ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2023 թվական թիվ 11-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԵՐԻՆ ՈՒՂՂԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 233-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և 5-րդ մասի «ա» և «բ» ենթակետերի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի 322804.9 հազար դրամ գումարից (որից վարչական մասով` 219512.4 հազար դրամ, ֆոնդային մասով՝ 103292.5 հազար դրամ) 15262.5 հազար դրամ գումարն ուղղել նախորդ բյուջետային տարում բյուջեի վարչական մասի ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված հարկային պարտավորությունների մարմանը, իսկ 204249.9 հազար դրամ գումարն ուղղել կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 233-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում՝ եկամուտների գծով՝ «3072142.9» թիվը փոխարինել «3216695.2» թվով,
2) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում՝ ծախսերի գծով՝ «3072142.9» թիվը փոխարինել «3539500.0» թվով,
3) Որոշման թիվ 1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1-6 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ`
Կողմ -14 Մ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Կ. ԱՐՇԱԿՅԱՆ Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա. ԴՐՄԵՅԱՆ Ա. ԻԳԻԹՅԱՆ Ս. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Լ. ՂԱԶԱՐՅԱՆ Ա. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Գ. ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ՄՔՈՅԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -11 Կ. ՆԵՐՍԻՍՅԱՆ Թ. ՍՈՒՎԱՐՅԱՆ Ա. ԱՅՎԱԶՅԱՆ Ֆ. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱՐՇԱԿՅԱՆ Շ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Մ. ՄԱԹՈՍՅԱՆ Զ. ՄԱՆՈՒԿՅԱՆ Մ. ՄՆԱՑՅԱՆ Ն. ՄՈՒՇԵՂՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան |
Ա. Իգիթյան |
16 փետրվարի 2023 թվական գյուղ Ախուրյան |
Հավելվածներ 1-6 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 16-ի թիվ 11-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 փետրվարի 2023 թվական: