ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գյուղատնտեսական վարկային ակումբների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-332) 14-րդ հոդվածի 3-րդ մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ակումբի առաջին կառավարիչը կամ կառավարչի ժամանակավոր պաշտոնակատարն ընտրվում է ակումբի հիմնադիր ժողովի կողմից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|