Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 407-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
24.02.2021
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

24 փետրվարի 2021 թ.

Հ. 407-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Ն.ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.113 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի Հ.1326-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N 3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 11.02.2021թ. հ.09.1/2282-21 գրությունը, խորհրդի անդամների՝ Արսեն Գրիգորի Բաղդասարյանի, Լիլիթ Լյուդվիգի Մանուկյանի և Նարինե Համլետի Գևորգյան լիազորությունների դադարեցման մասին դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 27.11.2020թ. որոշումը (արձանագրություն հ.2), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 17.02.2021թ. հ.12-121144 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Ն.Խաչատրյանի անվան հ.113 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամների՝ Նարինե Համլետի Գևորգյանի, Արսեն Գրիգորի Բաղդասարյանի և Լիլիթ Լյուդվիգի Մանուկյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 3-ի N 1326-Ա որոշմամբ հաստատված հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 2-րդ սյունակում՝ «Գևորգյան Նարինե Համլետի» բառերը փոխարինել «Գևորգյան Նարինե Համլետի» բառերով.

2) 3-րդ սյունակում՝ «Մանուկյան Լիլիթ Լյուդվիգի» բառերը փոխարինել «Դեղոյան Մարիետա Բաբկենի» բառերով.

3) 4-րդ սյունակում՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողօգտագործման վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ» բառերը փոխարինել ««Երևանի Աշոտ Խաչատրյանի անվան հ.80 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մանկավարժ-մեթոդիստ» բառերով.

4) 5-րդ սյունակում՝ «Բաղդասարյան Արսեն Գրիգորի» բառերը փոխարինել «Մանուչարյան Հասմիկ Միշայի» բառերով.

5) 6-րդ սյունակում՝ «ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել ««Երևանի հ.105 դպրոց» ՊՈԱԿ, ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ.Մելքոմ Մելքոմյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ