ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2023 թվականի N 212-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ N 1362-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 1-ի «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելու և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու մասին» N 1362-Ա որոշման՝
1) 1-ին կետից հանել «ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոց 21/13 շենք, 97 շինություն հասցեի տեխնիկական սենյակը՝ 20.5 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28032022-01-0109), պոմպակայանը և սարքավորումները՝ 15866900 դրամ արժեքով՝ համաձայն N 2 հավելվածի» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել N 2 հավելվածը:
2. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ԻՆԺԳԱՐԱՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոց 1/2 շենք, 76 հասցեի պոմպակայանը՝ 11․9 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22112022-01-0218), և պոմպակայանի սարքավորումները` 4015398 դրամ արժեքով՝ համաձայն հավելվածի։
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ սույն որոշման՝
1) ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, «ԻՆԺԳԱՐԱՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին.
2) 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքներն իրականացնելուց հետո երկամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագիր՝ սույն որոշման հավելվածում նշված՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոց 1/2 շենք, 76 հասցեի պոմպակայանը՝ 11․9 քառ. մետր մակերեսով, և պոմպակայանի սարքավորումները` 4015398 դրամ արժեքով, 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված՝ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:
5. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ապահովել սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 212-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՏԻՏՈԳՐԱԴՅԱՆ ՓՈՂՈՑ 1/2 ՇԵՆՔ, 76 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Անվանումը |
Չափման միավորը |
Քանակը |
Միավորի գինը (ՀՀ դրամ) |
Ընդամենը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1․ |
Պոմպ ջրի GRUNDFOS CME10-3 A-R-A- EAQQE S-A-D-N |
հատ |
2 |
1 275 000 |
2 550 000 |
2․ |
Ճնշման տվիչ GRUNDFOS MBS3000-2221- 1AB08 0-16 BAR |
հատ |
2 |
48 750 |
97 500 |
3․ |
Պոմպ ջրի UNILIFT CC 5 |
հատ |
1 |
91 500 |
91 500 |
4․ |
Ցածր ճնշման ռելե ELEMENT 0-8 բար |
հատ |
1 |
15 000 |
15 000 |
5․ |
Հիդրոմարտկոց 35 լ, Г |
հատ |
1 |
21 000 |
21 000 |
6․ |
Պոմպակայանի տարածքը |
քմ |
11.9 |
1 240 398 | |
Ընդամենը` |
4 015 398 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |