Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 1759-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.06.2020-23.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
03.06.2020
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

03 հունիսի 2020 թ.

Հ. 1759-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Հ.64 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 25.05.2020թ. հ.12-48939 զեկուցագիրը.

1. Հաստատել «Երևանի հ.64 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.03.2010թ. N 113-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների համաձայն՝ 7-օրյա ժամկետում կազմակերպել խորհրդի նախագահի ընտրությունները։

3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհրդի կազմը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 53-րդ կետը:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

2020 թվականի 03.06.-ի

N 1759-Ա որոշման

 

«Երևանի հ.64 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝

խորհրդի անհատական կազմը

Դպրոցի մանկավարժական խորհրդի
ներկայացուցիչ

Դպրոցի ծնողական խորհրդի
ներկայացուցիչ

Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ)
նախարարի ներկայացուցիչ

Ազգանուն, անուն
հայրանուն

Պաշտոն

Ազգանուն, անուն
հայրանուն

Պաշտոն

1

2

3

4

5

6

Ալոյան Լյուդմիլա Մնացականի

Պողոսյան Երանուհի Անուշավանի

Հայրապետյան Վարսիկ Գուրգենի

Գասպարյան Արմինե Վոլոդյայի

Պողոսյան Եպրաքսիա Ֆրեդի

Թադևոսյան Արևիկ Ռուբենի

Խալաթյան Դիանա Հովնանի

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կառուցապատման ծրագրերի մշակման և ձևակերպման բաժնի 1-ին կարգի մասնագետ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության հարկային եկամուտների հաշվառման և գանձման բաժնի գլխավոր մասնագետ

«Երևանի Վրեժ Համբարձումյանի անվան հ.17 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցիչ

Ասատրյան Սյուզաննա Վոլոդյայի

«Երևանի Գ. Մահարու անվան հ.176 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցիչ

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝

Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.07.2021, Հ. 2604-Ա 23.07.2021, Հ. 1759-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան