Գլխավոր տեղեկություն
Համար
N 703-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.08/34(837) Հոդ.801
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 2011 թվականի N 703-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երկաթուղային, ավտոմոբիլային, օդային և այլ հաղորդակցությունը պետական սահմանով իրականացնելու նպատակով սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն որոշման հավելվածի «Մարգարա» («Ալիջան») պետական սահմանի անցման կետը 2023 թվականի փետրվարի 11-ից մինչև 2023 թվականի փետրվարի 17-ը գործում է՝ մարդասիրական օգնության համար նախատեսված ապրանքների տեղափոխման նպատակով:

(2-րդ կետը լրաց. 10.02.23 N 182-Ն, փոփ. 14.02.23 N 183-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 1
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 մայիսի 12-ի N 703-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԸ

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ
ԿԵՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
(ՆՈՒՅՆԸ` ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ)

ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԸ - ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ (ՆՈՒՅՆԸ` ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ)

Հայ-վրացական պետական սահմանում

«Բավրա» («Նինոծմինդա»)

Շիրակի մարզ, գյուղ Բավրա` ավտոմոբիլային
(Դմանիսի շրջան, գյուղ Ժդանովի` ավտոմոբիլային)

«Գոգավան» («Գուգութի»)

Լոռու մարզ, գյուղ Գոգավան` ավտոմոբիլային
(Դմանիսի շրջան, գյուղ Գուգութի` ավտոմոբիլային)

«Պրիվոլնոյե» («Ախքյորփի»)

Լոռու մարզ, Պրիվոլնոյե գյուղից մոտ 18 կմ
հյուսիս-արևելք` ավտոմոբիլային
(Մառնեուլիի շրջան, գյուղ Ախքյորփի` ավտոմոբիլային)

«Այրում» («Սադախլո»)

Լոռու մարզ, Այրում երկաթուղային կայարանի տարածքում` երկաթուղային
(Մառնեուլիի շրջան, գյուղ Սադախլո` երկաթուղային)

«Ջիլիզա» («Օփրեթի»)

Լոռու մարզ, Ջիլիզա գյուղից 3 կմ հարավ` ավտոմոբիլային (Մառնեուլիի շրջան, գյուղ Օփրեթի` ավտոմոբիլային, չի գործում)

«Բագրատաշեն» («Սադախլո»)

Տավուշի մարզ, գյուղ Բագրատաշեն, կամուրջ Դեբետ գետի վրայով` ավտոմոբիլային
(Մառնեուլիի շրջան, գյուղ Սադախլո` ավտոմոբիլային)

Հայ -թուրքական պետական սահմանում (չեն գործում )

«Մարգարա» («Ալիջան»)

Արմավիրի մարզ, գյուղ Մարգարա, կամուրջ Արաքս գետի վրայով` ավտոմոբիլային
(Իգդիրի նահանգ, գյուղ Ալիջան` ավտոմոբիլային)

«Ախուրիկ» («Աքյաքա»)

Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան, երկաթուղային կայարանի տարածքում` երկաթուղային
(Կարսի նահանգ, գյուղ Աքյաքա` երկաթուղային)

Հայ-իրանական պետական սահմանում

«Ագարակ» («Նորդուզ»)

Սյունիքի մարզ, գյուղ Ագարակ` ավտոմոբիլային (Ջուլֆայի շրջան, գյուղ Նորդուզ` ավտոմոբիլային)

Օդանավակայաններում տեղակայված անցման կետեր

«Զվարթնոց»

քաղ. Երևան,
(«Զվարթնոց» օդանավակայանում)` օդային

«Էրեբունի»

քաղ. Երևան,
(«Էրեբունի» օդանավակայանում)` օդային

«Գյումրի»

Շիրակի մարզ, քաղ. Գյումրի,
(«Շիրակ» օդանավակայանում)` օդային

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան