Գլխավոր տեղեկություն
Համար
N 893-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.02.2023-19.09.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 17.08.2018
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2018 թվականի N 893-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 27.01.22 N 95-Լ)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 15.04.22 N 488-Լ, խմբ. 16.02.23 N 190-Լ)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 27.01.22 N 95-Լ, լրաց. 15.04.22 N 488-Լ)

2. 2022 թվականի ապրիլի 16-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրված լիզինգի 10, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 6 տոկոսային կետը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող սարքավորումները շահագործվելու են նույն վայրերում։

(2-րդ կետը լրաց. 15.04.22 N 488-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. օգոստոսի 13 
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

հուլիսի 19-ի N 893-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 27.01.22 N 95-Լ)

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԼԻԶԻՆԳԻ ՓՈՐՁԸ

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

IV. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

V. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

VII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

VIII . ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Գյուղատնտեսությունը համարվում է Հայաստանի Հանրապետության տնտեսության առանցքային ոլորտներից մեկը, իսկ ագրովերամշակման ոլորտը՝ գյուղատնտեսության զարգացման լոկոմոտիվը, որը ձևավորում է գյուղատնտեսական ապրանքների շուկան, նպաստում է գյուղական տարածքների զարգացմանը և երկրի պարենային անվտանգությանը՝ բնակչությանն առաջարկելով որակյալ ու անվտանգ սննդամթերք:

2. Ագրոպարենային, այդ թվում՝ ագրովերամշակման ոլորտի զարգացման հիմնական նախապայմաններից է որակյալ, անվտանգության անհրաժեշտ պահանջներով և ցածր ինքնարժեքով գյուղատնտեսական մթերքների ու դրանց վերամշակումից ստացված արտադրատեսակների արտադրության արդյունավետության բարձրացումը: Վերջիններիս իրագործման, ինչպես նաև շուկայական հարաբերություններում ձևավորված ներկայիս մարտահրավերներին դիմակայելու, ներքին և արտաքին շուկաներում որակյալ ու գնային առումով մրցունակ ագրոպարենային արտադրանք առաջարկելու հրամայականից ելնելով՝ կարևորվում է ագրոպարենային ոլորտում գործող կարողությունների վերազինումը և հագեցումը նորագույն, ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ագրոպարենային ոլորտում գործող ձեռնարկությունների մեծ մասում լրացել են շահագործվող սարքավորումների գերակշռող մասի ամորտիզացիայի համար սահմանված ժամկետները:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսության, այդ թվում՝ ագրովերամշակող արդյունաբերության մրցունակության բարձրացման և տնտեսական աճի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն: Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 49 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը, որով առաջնային թիրախ հանդիսացող ոլորտներ են սահմանվել նաև գինեգործությունը, կոնյակագործությունը, պահածոների, հանքային ջրերի, մսամթերքի, կաթնամթերքի և հյութերի արտադրությունը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությամբ նախատեսվել է բարելավել գյուղատնտեսական հումքի վերամշակման գործընթացն առաջավոր տեխնոլոգիաների ներդրման ու արտադրանքի մրցունակության բարձրացման հաշվին, որը կնպաստի պարենային անվտանգության մակարդակի և արտահանման ծավալների ավելացմանն ու բարձրարժեք գյուղատնտեսության զարգացմանը:

5. Ագրոպարենային ոլորտի տնտեսավարողների նորագույն, ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով ապահովվածության ու արդյունավետության ոչ բավարար մակարդակը, դրանց մաշվածության բարձր աստիճանը, ինչպես նաև պարբերական վերանորոգումների հավելյալ ծախսերը հաշվի առնելով՝ տնտեսությունների նորագույն սարքավորումներով վերազինումը և արդյունավետության բարձրացումը ներկայումս համարվում են արդիական խնդիր:

6. Ագրոպարենային ոլորտում տնտեսավարողների ֆինանսական միջոցների անբավարարության, ցածր եկամտաբերության պայմաններում նշված խնդրի լուծումը նպատակահարմար է համարվում իրականացնել արդյունավետ և մատչելի մեխանիզմների, մասնավորապես, լիզինգի կիրառմամբ, որը հնարավորություն կընձեռի տնտեսավարողներին հիմնական միջոցների ձեռքբերմամբ ավելացնել կապիտալ ներդրումների ծավալը:

7. Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացումը և պետություն-մասնավոր հատված համագործակցությունը նախապայմաններ կստեղծի ագրոպարենային ոլորտի վերազինմանն ուղղված սարքավորումների մատակարարների և ագրոպարենային ոլորտում տնտեսավարողների միջև համագործակցության տարբեր ձևերի խթանման ու սարքավորումների շահագործման արդյունավետության բարձրացման համար:

(7-րդ կետը փոփ. 27.01.22 N 95-Լ)

 

I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

8. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի գյուղատնտեսական համատարած հաշվառման արդյունքներով անասնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների թիվը կազմել է 181602 միավոր, որոնցից ֆիզիկական անձի կարգավիճակ են ունեցել 181516-ը, իսկ իրավաբանական անձի՝ 86-ը: Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, այծերի և խոզերի գլխաքանակը կազմել է 1558,4 հազ. գլուխ, իսկ թռչուններինը՝ 3814,2 հազ. գլուխ: Դրանցից ֆիզիկական և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող տնտեսությունների մասնաբաժինը կազմում է համապատասխանաբար՝ 1533.0 ու 2091.0 և 25.4 ու 1723.2 հազ. գլուխ: Նույն աղբյուրի տվյալներով 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում առկա մեղվափեթակների քանակը կազմել է շուրջ 237,3 հազ. հատ:

9. Կենդանական ծագման հումքի արդյունաբերական վերամշակման ոլորտում տիրող վիճակի վերլուծությունը ցույց է տվել, որ կենդանիների մորթի կազմակերպումն ու սննդամթերքի արտադրության նպատակով կենդանական ծագման հումքի վերամշակումը հանրապետության սննդարդյունաբերության առաջ ծառացած և հրատապ լուծում պահանջող խնդիրներից մեկն է: Սպանդանոցները հանդիսանում են մսի վերամշակման առաջնային օղակը և դրանց կառուցմամբ ու գործարկմամբ լուծվում են տնտեսական, անասնաբուժասանիտարական և բնապահպանական մի շարք խնդիրներ: Ներկայումս գործող շուրջ 20 սպանդանոցների հզորություններն ու տարածքային տեղաբաշխվածությունը դեռևս բավարար չեն ապահովելու կենդանիների պարտադիր սպանդանոցային մորթը:

10. Սպանդանոցներում կենդանիների մորթը կազմակերպելու և սպանդանոցային մորթը խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի N 142-Ն որոշմամբ սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը, ըստ որի հանրապետության ամբողջ տարածքում անցում պետք է կատարվի սպանդանոցային պարտադիր մորթի: Նոր սպանդանոցներ կառուցելու անհրաժեշտությունից ելնելով՝ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համագործակցությամբ իրականացնում է սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիր, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվելու տիպային սպանդանոցների ստեղծմանը և հանրապետության ամբողջ տարածքում այդ բիզնեսի աշխուժացմանը:

11. Նշված ծրագրի շրջանակներում սպանդանոցների կառուցման լավագույն ծրագրերի հեղինակներին կարող է տրամադրվել առավելագույնը 5.0 մլն դրամ վարկ՝ տարեկան 10 տոկոս տոկոսադրույքներով, առավելագույնը մինչև 5 տարի մարման տևողությամբ, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից տրամադրվող 100 տոկոս երաշխավորությամբ:

12. Գյուղատնտեսական համատարած հաշվառման տվյալներով բուսաբուծությամբ զբաղվող տնտեսությունների թիվը կազմել է 361064 միավոր, որոնցից ֆիզիկական անձի կարգավիճակ են ունեցել 360611-ը, իսկ իրավաբանական անձի՝ 453-ը: Գյուղացիական տնտեսություններին պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերը կազմել են 565.4 հազ. հեկտար, որից՝ ֆիզիկական և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող տնտեսությունների մասնաբաժինը կազմում է համապատասխանաբար՝ 513.0 և 52.4 հազ. հեկտար:

13. Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն 2017 թվականին բուսաբուծության համախառն արտադրանքը կազմել է 468.4 մլն դրամ, որը կազմում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի 51.7 տոկոսը:

14. Բուսաբուծության արդյունավետության բարձրացման, պտուղբանջարեղենի արտադրության ծավալների ավելացման, ներմուծվող ագրոպարենային արտադրանքը տեղական արտադրությամբ փոխարինման, ջրային ռեսուրսների խնայողության, հողօգտագործողների եկամուտների ավելացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության են արժանացել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերը:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի նիստի N 39 արձանագրության 7-րդ կետով հավանության արժանացած գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում հանրապետության ագրոպարենային ոլորտում գործող տնտեսավարողներն արդեն իսկ կարող են ձեռք բերել ցածրարժեք, մասնավորապես, հումքի տեսակավորման, մշակման, փաթեթավորման, պահման և այլ սարքավորումներ, կթի ագրեգատներ, ջրամատակարարման, գոմաղբահեռացնող, կերամանրիչ և կերաբաշխիչ մեքենաներ, իսկ սույն ծրագրով նախատեսվող աջակցությունը կարող է ուղղվել բարձր արժեք ունեցող սարքավորումների ձեռքբերմանը:

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի նիստի N 11 արձանագրության 31-րդ կետով հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որը նպաստում է գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործմանը, ապրանքային արտադրության կազմակերպմանը, մեքենայացված աշխատանքների սակագների և ագրոպարենային արտադրանքների արտադրության ինքնարժեքի նվազեցմանը: Նշված ծրագրի շրջանակներում 2017 թվականի ընթացքում գյուղացիական տնտեսություններին և համայնքներին լիզինգի պայմանագրով տրամադրվել է 164 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որից՝ 2 միավոր հացահատիկահավաք կոմբայն, 68 միավոր տրակտոր և 94 միավոր այլ գյուղատնտեսական տեխնիկա:

17. Հանրապետությունում արտադրված պտուղբանջարեղենի գերակշռող մասն իրացվում է թարմ վիճակում, այդ թվում՝ սառնարանային պահպանման դրված: Պտուղբանջարեղենի արտահանման հիմնական մասը ևս որոշակի ժամանակահատված դրվում է սառնարանային պահպանության: Հայաստանի Հանրապետության մարզպետարաններից ստացված տեղեկատվության և կատարված ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքներով հանրապետությունում գործում են ավելի քան 1200 սառնարանային տնտեսություններ, որոնց հզորությունը կազմում է շուրջ 52.0 հազ. տոննա: Սառնարանային հզորությունների և պտուղբանջարեղենի արտադրության ծավալների համադրությունից ակնհայտ է, որ գյուղատնտեսական արտադրանքի սեզոնային առաջարկն զգալիորեն գերազանցում է շուկայի պահանջարկը, և սառնարանային հզորությունների սակավությունը հանգեցնում է գյուղատնտեսական մթերքի շուկայական գների կտրուկ տատանումների:

18. Մոդուլային համակարգի (սենդվիչների) կիրառմամբ 10մx20մx3.5մ (700 մ3) ծավալով եվրոպական արտադրության տեղակայանքներով մեկ խցանի 0-ից +50 C ապահովող սառնարանների կառուցման մոտավոր ծախսը կազմում է շուրջ 26.5 մլն դրամ, որը գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում իրականացնել հնարավոր չէ: Այդ պատճառով, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների ապրանքայնության մակարդակի բարձրացման նպատակով, կարևորվում է հանրապետության սառնարանային տնտեսության զարգացումը, հզորությունների և սառնարանային պահպանության ծավալների ավելացումը:

19. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն հանրապետությունում գործում են շուրջ 1220.0 հեկտար ջերմատնային տնտեսություններ, որոնցից` 112.0 հեկտարը ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած: Ջերմատնային տնտեսությունների արտադրանքն ունի արտահանման մեծ պոտենցիալ և դրանց նոր սարքավորումներով վերազինումն ու հզորությունների ավելացումը կնպաստի ոլորտի զարգացմանը, տեղական արտադրության մրցունակության բարձրացմանն ու արտերկրի նոր իրացման շուկաների ինտեգրմանը:

(19-րդ կետը փոփ. 26.03.20 N 421-Լ)

20. Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերությունը կարևոր դեր և նշանակություն ունի հանրապետության տնտեսության, այդ թվում՝ ագրարային ոլորտի զարգացման գործընթացում:

21. Հանրապետության սննդամթերքի արտադրության ոլորտում գործում են վերագործարկված կամ նոր ստեղծված պտուղբանջարեղենային պահածոների շուրջ 40, գինեգործական` շուրջ 50, կաթնամթերքի և մսամթերքի` շուրջ 70, ալյուրի արտադրության՝ շուրջ 60, հրուշակեղենի և մակարոնեղենի՝ շուրջ 150, հանքային ու խմելու ջրերի և ոչ ալկոհոլային ըմպելիքների՝ ավելի քան 50, գարեջրի՝ 6, սուրճի և թեյի մշակման և փաթեթավորման՝ շուրջ 41, բուսական յուղի (ձեթի)՝ 3, հացաթխման՝ ավելի քան 500, ձկնամթերքի՝ 8, շաքարի՝ 2, աղի՝ 2 ընկերություն և չորացրած մթերքի և համեմունքների արտադրությամբ զբաղվող շուրջ 350 ֆիզիկական և իրավաբանական անձինք:

22. 2017 թվականին գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության տեսակարար կշիռն ամբողջ արդյունաբերության համախառն արտադրանքում կազմել է 36.3 տոկոս, իսկ մշակող արդյունաբերությունում՝ 58.1 տոկոս:

23. Հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող ընկերություններում տեղակայված մթերման հզորությունները կազմում են շուրջ 250.0 հազ. տոննա, որից բանջարեղենային պահածոների մասնաբաժինը կազմում է 154.5 հազ. տոննա (61.8 տոկոս), պտղահատապտղային պահածոներինը և հյութերինը` 94.5 հազ. տոննա (37.8 տոկոս), խաղող վերամշակող ընկերություններինը՝ շուրջ 265.0 հազ. տոննա, չորացրած մթերքի և համեմունքների արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներինը՝ շուրջ 15.0 հազ. տոննա, կաթնամթերք, այդ թվում՝ պանիր արտադրող ընկերություններինը՝ շուրջ 490 հազ. տոննա, իսկ մսամթերք արտադրող ընկերություններինը՝ շուրջ 50 հազ. տոննա: Նշված ոլորտներում գործող որոշ ընկերություններում տեղակայված են ժամանակակից տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, սակայն ընկերությունների մեծամասնությունում տեղակայված են մաշվածության բարձր մակարդակ ունեցող, նույնիսկ խորհրդային տարիների արտադրության և ամորտիզացիոն ժամկետները լրացած տեխնոլոգիաներ ու սարքավորումներ: Վերջիններիս շահագործումը հնարավորություն չի տալիս ապահովելու որակյալ, անվտանգության և գնային առումով մրցունակ արտադրանք: Այդ պատճառով նշված ոլորտներում գործող տնտեսությունների տեխնոլոգիական վերազինումը նույնպես արդիական խնդիր է:

24. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից հանրապետության սննդարդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին ուղղված՝ օգտագործվող սարքավորումների մաշվածության մակարդակի, սարքավորումների վերազինման պահանջարկի ճշտման նպատակով կատարված ուսումնասիրության, հարցումների և վերլուծության արդյունքում (հարցումներ են կատարվել ագրովերամշակման տարբեր ոլորտների շուրջ 180 ընկերությունների, որոնցից ստացվել է շուրջ 40-ի պատասխանները) պարզվել է, որ՝

1) վերջիններս օգտագործում են 5-ից մինչև 70 տոկոս մաշվածության տարբեր տեխնոլոգիական սարքավորումներ, իսկ առանձին կազմակերպություններում դրանք դեռևս Խորհրդային Միության արտադրության են՝ բարոյապես և ֆիզիկապես մաշված.

2) վերջին երեք տարիների ընթացքում սեփական միջոցներով ձեռք են բերվել շուրջ 1100,0 մլն դրամ արժեքով 247 միավոր, իսկ վարկային միջոցներով՝ շուրջ 550,0 մլն դրամ արժեքով 59 միավոր սարքավորումներ: Սարքավորումների ձեռքբերման նպատակով վարկային միջոցները տրամադրվել են ԱՄՆ-ի դոլարով՝ սկսած 4,2 տոկոսից և դրամով՝ մինչև 20 տոկոս տարեկան տոկոսադրույքներով՝ 6 ամսից մինչև 7 տարի մարման տևողությամբ.

3) վերջին երեք տարիներին լիզինգով ձեռք են բերվել ընդամենը 125,0 մլն դրամ արժեքով 37 միավոր սարքավորումներ, որոնք տրամադրվել են 11-ից մինչև 12.75 տոկոս տարեկան տոկոսադրույքով, լիզինգի առարկայի արժեքի 30-ից մինչև 38 տոկոս կանխավճարով, 1-ից մինչև 5 տարի մարման տևողությամբ.

4) վերջիններիս լիզինգով սարքավորումների ձեռքբերման պահանջարկը կազմում է ավելի քան 300 միավոր, իսկ արժեքը՝ շուրջ 10000.0 մլն դրամ: Ընդ որում՝ վերջիններիս կողմից լիզինգով սարքավորումների ձեռքբերման նախընտրելի պայմաններն են՝ 1-ից մինչև 5 տոկոս տարեկան տոկոսադրույք, լիզինգի առարկայի արժեքի զրոյից մինչև 20 տոկոս կանխավճար և 1-ից մինչև 20 տարի մարման տևողություն:

25. Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության վարկունակության մակարդակի և վարկային ծանրաբեռնվածության մասին որոշակի պատկերացում կարելի է կազմել՝ հաշվի առնելով, որ 2017 թվականի փետրվարի 1-ի դրությամբ մսամթերքի, կաթնամթերքի, պտուղբանջարեղենային պահածոների և խմիչքների արտադրության ոլորտի տնտեսավարողների կողմից սպասարկվում են շուրջ 590 վարկ, որոնց հիմնական գումարի մնացորդը կազմում է շուրջ 64.5 մլրդ դրամ: Վարկերը տրամադրվել են դրամով և արտարժույթով, որոնց տոկոսադրույքը դրամով տատանվում է 12.3-ից մինչև 14.2, իսկ արտարժույթով՝ 8.8-ից մինչև 11.2 տոկոսի սահմաններում։ Գործող վարկերը շրջանառու միջոցների համալրումից բացի օգտագործվել են նաև տեխնիկական վերազինման և այլ կարիքների համար: Հարկ է նշել, որ ոլորտում գործող տնտեսավարողների գերակշռող մասը շահագրգռված չէ վարկային միջոցների հաշվին ներդրումներ կատարել նոր սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, քանի որ բարձր են տրամադրվող վարկերի տարեկան տոկոսադրույքները, մատչելի չեն վարկերի տրամադրման պայմանները, իսկ մյուս կողմից, արտադրության և իրացման ծավալների սահմանափակ լինելու հանգամանքով պայմանավորված, երկարատև է եկամուտների հետվերադարձելիության գործընթացը։

26. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից հանրապետության առևտրային բանկերին և ունիվերսալ վարկային կազմակերպություններին ուղղված հարցումների պատասխանների ամփոփման արդյունքում պարզվել է, որ ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին լիզինգով սարքավորումներ են տրամադրում «Ամերիաբանկ» և «ԱԳԲԱ լիզինգ» փակ բաժնետիրական ընկերությունները ու «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը:

27. «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տնտեսավարողներին լիզինգով սարքավորումներ են տրամադրվում 40.0 մլն դրամի կամ դրան համարժեք արտարժույթի (ԱՄՆ-ի դոլար, եվրո) չափով, հետևյալ պայմաններով՝ դրամի դեպքում տարեկան 11, իսկ ԱՄՆ-ի դոլարի և եվրոյի դեպքում համապատասխանաբար 7 և 6 տոկոս տոկոսադրույքներով, լիզինգի առարկայի արժեքի զրոյից մինչև 30 տոկոս կանխավճարով և 6-ից մինչև 15 տարի մարման ժամկետով: Լիզինգի սպասարկման վճարը կազմում է 0.3 տոկոս, առավելագույնը 0.5 մլն դրամ (գանձվում է տարին մեկ անգամ՝ լիզինգի մնացորդային գումարից):

28. «ԱԳԲԱ լիզինգ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տնտեսավարողներին լիզինգով սարքավորումներ տրամադրվում են հետևյալ պայմաններով՝ դրամի դեպքում տարեկան 12-ից մինչև 14, արտարժույթի դեպքում՝ 9-ից մինչև 11 տոկոս տոկոսադրույքներով, լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարով, մարման մինչև 5 տարի ժամկետով, պարտադիր տարեկան 0,43 տոկոս ապահովագրավճարով (առաջին տարվա համար սարքավորման ամբողջ արժեքից, իսկ յուրաքանչյուր հաջորդ տարի՝ լիզինգի պայմանագրի մնացորդային գումարից):

29. «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կողմից լիզինգով տրամադրվում են էլեկտրական չորանոցներ՝ դրամով տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով, լիզինգի առարկայի արժեքի առնվազն 20 տոկոս կանխավճարով և առավելագույնը 1 տարի մարման տևողությամբ:

30. Տնտեսավարողներն աստիճանաբար հարմարվում են շուկայական տնտեսության պայմաններին, իսկ որոշ կազմակերպություններ հաջողությամբ մրցում են ինչպես ներքին և ԱՊՀ անդամ երկրների, այնպես էլ միջազգային պարենային շուկաներում, սակայն աշխատանքի արդյունավետության ու թողարկվող արտադրանքի մրցունակության բարձրացման, արտադրության դիվերսիֆիկացման և այլ դժվարությունների լուծման համար արդիական խնդիր է առավել արագ տեմպերով տնտեսությունների վերազինումը՝ վերջիններիս համար անհրաժեշտ նոր սարքավորումներով: Տնտեսությունների վերազինման գործընթացում առկա խնդիրները պայմանավորված են տնտեսավարողների ֆինանսական սուղ հնարավորություններով, կուտակված վարկային բեռով, տրամադրվող վարկային միջոցների ոչ նախընտրելի տոկոսադրույքներով և պայմաններով, ազատ գրավի առարկայի բացակայությամբ, ինչպես նաև այլ գործոններով:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԼԻԶԻՆԳԻ ՓՈՐՁԸ

 

31. Հայաստանի Հանրապետության ագրոպարենային ոլորտում գործող տնտեսություններում շահագործվող սարքավորումների գերակշռող մասի ամորտիզացիայի համար սահմանված ժամկետները լրացել են, իսկ որոշ տնտեսությունների ծառայության ժամկետում գտնվող սարքավորումները թույլ չեն տալիս կազմակերպելու անհրաժեշտ ծավալով արտադրանքի արտադրություն կամ հնարավորություն չեն ընձեռում մուտք գործելու թիրախային նոր շուկաներ կամ գործող շուկաներում ընդլայնելու ներկայացված արտադրանքի տեսականին: Սարքավորումների մաշվածության հետևանքով ավելանում են լրացուցիչ նորոգումների և տեխնիկական սպասարկումների ծախսերը, որոնք հանգեցնում են`

1) աշխատանքի արտադրողականության մակարդակի նվազեցմանը.

2) թողարկվող արտադրանքի ինքնարժեքի բարձրացմանը.

3) արտադրական և տեխնոլոգիական կորուստների ավելացմանը.

4) գյուղատնտեսական հումքի մթերումների և տնտեսության բնականոն գործունեության խաթարմանը.

5) նորոգումների և սպասարկումների ծախսերի ավելացմանը.

6) գնորդների հետ կնքված հումքի գնման կամ պատրաստի արտադրանքի մատակարարումների պայմանագրային ժամկետների խախտմանը.

7) թողարկվող արտադրանքի մրցունակության նվազեցմանը:

32. Ագրոպարենային ոլորտում գործող տնտեսությունների սարքավորումներով վերազինման գործընթացում առկա դժվարությունները հիմնականում պայմանավորված են վերջիններիս ֆինանսական սուղ հնարավորություններով, ներմուծվող սարքավորումների բարձր գներով և դրանք մատակարարման ոչ մատչելի մեխանիզմների առկայությամբ, եղածների անկատարությամբ, վարկերի բարձր տոկոսադրույքներով, ազատ գրավի առարկայի բացակայությամբ և այլ գործոններով:

33. ԵԱՏՄ անդամ երկրներում լիզինգով սարքավորումների ձեռքբերման փորձը՝

1) Ռուսաստանի Դաշնություն՝

Ռուսաստանի Դաշնությունում պետական աջակցությունն առավելապես նպատակաուղղված է փոքր և միջին բիզնեսի ոլորտին։ Աջակցության հիմնական ձևը համարվում է կանխավճարների տրամադրումը, տոկոսադրույքների, լիզինգային վճարների սուբսիդավորումը։

Ռուսաստանի Դաշնության կառավարության 2012 թվականի հուլիսի 14-ի N 717 որոշմամբ հաստատվել է գյուղատնտեսության զարգացման և գյուղատնտեսական մթերքի, հումքի և սննդամթերքի շուկայի կանոնակարգման 2013-2020 թվականների պետական ծրագիրը, որով նախատեսվում է զարգացնել գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների շուկան՝ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության ոլորտում գործող կազմակերպություններին ֆինանսական վարձակալությամբ՝ լիզինգի ծառայություններ տրամադրելու միջոցով։ Լիզինգի ծառայությունները տրամադրվում են գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների, այդ թվում՝ անասնաբուծական սարքավորումների և տոհմային անասնաբուծության համար։

Նշված ծրագրով լիզինգը տրամադրվում է «Ռոսագրոլիզինգ» ՓԲԸ-ի միջոցով, որի 99,99 տոկոս բաժնետոմսերը պատկանում են Ռուսաստանի Դաշնությանը, իսկ կանոնադրական կապիտալը կազմում է 83 մլրդ Ռուսաստանի Դաշնության ռուբլի։

Դաշնային լիզինգը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝ 10 տարի մարման ժամկետ, գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների համար 3.5 տոկոս տարեկան տոկոսադրույք, իսկ տոհմային կենդանիների համար՝ 1.5 տոկոս տարեկան տոկոսադրույք։

Գյուղատնտեսության ոլորտում գործող կազմակերպությունների տեխնիկական և տեխնոլոգիական վերազինման գործընթացում լիզինգի մեխանիզմի կիրառման արդյունավետության մասին է վկայում այն, որ 2017 թվականին լիզինգային վճարների սուբսիդավորման մեխանիզմն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության 54 շրջաններում, 2010 թվականի 10 շրջանների դիմաց։ 2016 թվականին լիզինգի նպատակով հատկացված ֆինանսական միջոցների ծավալը կազմել է 19.6 մլրդ Ռուսաստանի Դաշնության ռուբլի (շուրջ 170.0 մլրդ դրամ), իսկ 2015 թվականին՝ 12,1 Ռուսաստանի Դաշնության ռուբլի (շուրջ 105.0 մլրդ դրամ).

2) Բելառուսի Հանրապետություն՝

Բելառուսի Հանրապետության նախագահի 2011 թվականի հունվարի 24-ի N 35 հրամանագրով հաստատվել է ագրոարդյունաբերական համալիրի կազմակերպությունների ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով հագեցման, շինարարության, վերանորոգման, այդ կազմակերպությունների արտադրական օբյեկտների արդիականացման 2011-2015 թվականների հանրապետական ծրագիրը, որի իրականացման նպատակով 2011-2015 թվականներին հատկացված ֆինանսական միջոցների ծավալը կազմել է 21950.2 մլրդ բելառուսական ռուբլի (շուրջ 526.0 մլրդ դրամ), որից՝ հանրապետական բյուջեից հատկացված սուբսիդավորման ծավալը կազմել է 610.0 մլրդ բելառուսական ռուբլի (ավելի քան 14.6 մլրդ դրամ), տեղական բյուջեից տրամադրված նպատակային ֆինանսավորման (սուբվենցիա) ծավալը՝ 2650.0 մլրդ բելառուսական ռուբլի (շուրջ 64.0 մլրդ դրամ), բանկերի կողմից տրամադրված վարկային միջոցները՝ 18390.2 մլրդ բելառուսական ռուբլի (ավելի քան 440.6 մլրդ դրամ) և ագրոարդյունաբերության համալիրի կազմակերպությունների կողմից ներդրված սեփական միջոցները՝ 300.0 մլրդ բելառուսական ռուբլի (ավելի քան 7.0 մլրդ դրամ):

Բացի այդ Բելառուսի Հանրապետության նախագահի 2015 թվականի ապրիլի 2-ի N 146 հրամանագրի հիման վրա Բելառուսի Հանրապետության իրավաբանական անձինք 2015-2016 թվականներին առանց մրցույթի՝ սեփական, բյուջետային և (կամ) փոխառու միջոցների հաշվին լիզինգի պայմանագրով կարող են ձեռք բերել Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրված ժամանակակից տեխնիկա և սարքավորումներ հետևյալ պայմաններով՝

ա. մինչև 8 տարի մարման ժամկետ, ագրոարդյունաբերության համալիրի կազմակերպությունների համար առանց լիզինգի տարեկան տոկոսադրույքի վճարման, ագրոարդյունաբերության համալիրի կազմակերպությունների լիզինգի առարկայի արժեքի նվազագույնը 10 տոկոսի չափով կանխավճար,

բ. լիզինգի առարկայի ամենամյա ապահովագրություն՝ վնասվածքի և կորստյան ռիսկերից (կասկո),

գ. ամենամյա վճարմամբ, բանկային երաշխիքով, գրավով կամ երաշխավորությամբ.

3) Ղազախստանի Հանրապետություն՝

Ղազախստանի Հանրապետության կառավարության կողմից ագրարային ոլորտին լիզինգով գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ տրամադրելու վերաբերյալ ծրագիրն իրականացվում է «Ղազագրոֆինանս» բաժնետիրական ընկերության միջոցով, որը գործունեության ամբողջ ժամանակահատվածում ֆինանսավորել է ավելի քան 39.0 հազ. միավոր 434,5 մլրդ ղազախական տենգե (շուրջ 43450.0 մլրդ դրամ) արժեքով գյուղատնտեսական տեխնիկա և ագրովերամշակման ոլորտի սարքավորումներ:

Լիզինգի ֆինանսավորման պայմանները հետևյալն են՝

ա. մոնտաժ չպահանջող սարքավորումների համար՝ մինչև 10 տարի մարման տևողություն, 14.5 տոկոս տարեկան տոկոսադրույք, լիզինգի առարկայի արժեքի նվազագույնը 15 տոկոսի չափով կանխավճար, առանց գրավի առարկային ապահովման, մինչև 2 տարի վարկերի հիմնական գումարի մարման և մինչև 1 տարի տոկոսադրույքների վճարման արտոնյալ ժամկետ, հիմնական գումարի մարումը կատարվում է առնվազն տարին մեկ անգամ, իսկ տոկոսադրույքի վճարումն առնվազն եռամսյակը մեկ անգամ,

բ. մոնտաժ պահանջող տեխնիկայի և սարքավորումների համար՝ մինչև 10 տարի մարման տևողություն, 14.5 տոկոս տարեկան տոկոսադրույք, լիզինգի առարկայի արժեքի նվազագույնը 15 տոկոսի չափով կանխավճար, լիզինգի պայմանագրի տևողության ամբողջ ընթացքում գրավադրվում է այն շենքը, շինությունը և հողատարածքը, որտեղ մոնտաժվում է լիզինգի առարկան, մինչև 2 տարի վարկերի հիմնական գումարի մարման և մինչև 1 տարի տոկոսադրույքների վճարման արտոնյալ ժամկետ:

Շենքի, շինության և հողատարածքի գրավադրում չի պահանջվում, եթե լիզինգառուի կողմից վճարվում է լիզինգի առարկայի արժեքի 25 տոկոսից ավելի կանխավճար կամ լիզինգի առարկայի ապամոնտաժման դեպքում այն չի կորցնում իր գնային, որակական հատկանիշները, զբաղեցնում է տեղակայման տարածքի 50 տոկոսից ավելի մակերես և շենքի, շինության ու հողատարածքի արժեքն էականորեն գերազանցում է լիզինգի առարկայի արժեքը.

4) Ղրղզստանի Հանրապետություն՝

Ղրղզստանի Հանրապետությունում լիզինգի ոլորտի գործունեության զարգացմանը նպաստել է 2002 թվականին ընդունված «Ֆինանսական վարձակալության (լիզինգի) մասին» Ղրղզստանի Հանրապետության օրենքը, իսկ լիզինգային փոխհարաբերությունների արդյունավետ զարգացումն ապահովվել է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության Ղրղզստանի առաքելության (ՍSAID) կողմից իրականացված բիզնեսի զարգացման ծրագիրը:

Ղրղզստանի Հանրապետությունում 2013 թվականին կատարվել է լիզինգով գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների տրամադրման ավելի քան 12.0 մլն ԱՄՆ-ի դոլար արժողությամբ 632 գործարք, որը 2012 թվականի նույն ցուցանիշները գերազանցել են 5.8 մլն ԱՄՆ-ի դոլարով և 285 գործարքով:

Լիզինգի ֆինանսավորման պայմանները հետևյալն են՝ 6 ամսից մինչև 5 տարի մարման տևողություն, 12-ից մինչև 28 տոկոս տարեկան տոկոսադրույք, լիզինգի առարկայի ձեռքբերման գնի նվազագույնը 20 տոկոսի չափով կանխավճար, գրավադրվում է լիզինգի առարկան, իսկ առանձին դեպքերում նաև լրացուցիչ շարժական և անշարժ գույք, լիզինգի ձևակերպման համար լիզինգի առարկայի արժեքի 1 տոկոսի չափով նախնական վճարի և լիզինգի առարկայի ապահովագրությունը պարտադիր է:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

34. Ծրագրի հիմնական նպատակն ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգի մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է, որը նախադրյալներ կստեղծի գյուղատնտեսական ծագման մթերքների և դրանց վերամշակված արտադրանքի արտադրության ծավալների ավելացման, միջազգային չափորոշիչներին համապատասխան որակական և անվտանգության պահանջների ապահովման, մրցունակության բարձրացման, արտահանման ծավալների ավելացման, ինչպես նաև ներկրվող արտադրանքը տեղական արտադրությամբ փոխարինելու համար:

(34-րդ կետը փոփ. 27.01.22 N 95-Լ)

35. Ծրագրի խնդիրներն են`

1) ագրոպարենային ոլորտի սարքավորումների մատակարարման մատչելի լիզինգային մեխանիզմների առաջադրումը.

2) տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույքների և ոչ մատչելի պայմանների առկայության պարագայում նոր սարքավորումների ձեռքբերման այլընտրանքային տարբերակի առաջադրումը.

3) մատակարարման ենթակա սարքավորումների խմբերի հստակեցումը.

4) սարքավորումների համար պահանջվող ներդրումների և դրանց սուբսիդավորվող չափի գնահատումը.

5) սարքավորումների լիզինգի գործընթացում սուբսիդավորման ձևի հստակեցումը.

6) ծրագրի իրականացման մոնիթորինգի մեխանիզմի առաջադրումը.

7) ծրագրի ռիսկերի գնահատումը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

36. Ագրոպարենային ոլորտի սարքավորումներով հագեցվածության ներկա վիճակի գնահատումը ցույց է տալիս, որ ոլորտում առաջնահերթ խնդիր է տեխնոլոգիական սարքավորումներով վերազինման նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացումը, խնդրի վերաբերյալ նոր մոտեցումների և մեխանիզմների կիրառմամբ պետական աջակցության քաղաքականության իրականացումը:

37. Ծրագրով նախատեսվում է ագրոպարենային ոլորտի տնտեսավարողների համար առաջարկել տեխնոլոգիական սարքավորումների, հոսքագծերի, գործիքների, ջերմատնային կոնստրուկցիաների և այլ սարքավորումների ձեռքբերման հնարավորինս մատչելի և արդյունավետ մոտեցումներ:

(37-րդ կետը փոփ. 26.03.20 N 421-Լ)

38. Ծրագիրը կիրագործվի հետևյալ հիմնական մոտեցումների կիրառմամբ՝

1) ծրագրով ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին տրամադրվելիք սարքավորումները ձեռք կբերվեն արտադրող և (կամ) իրացնող կազմակերպություններից, որոնք կամ իրենց կողմից երաշխավորված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձանց միջոցով կիրականացնեն նաև սարքավորումների երաշխիքային և (կամ) հետերաշխիքային սպասարկում.

2) ծրագրի շրջանակներում սարքավորումները տնտեսավարողներին կտրամադրվեն լիզինգի պայմանագրով.

3) ծրագրով 2018 թվականից սկսած մասնակի կսուբսիդավորվի ագրոպարենային ոլորտի սարքավորումներ ձեռք բերող, լիզինգի պայմանագիր կնքած տնտեսավարողների լիզինգի տոկոսադրույքը՝ պայմանագրի գործողության ընթացքում` ծրագրի շրջանակներում կնքված լիզինգային պայմանագրերի շրջանակներում.

3.1) 2019 թվականից սկսած մասնակի կսուբսիդավորվի ծրագրի շրջանակներում ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումների, մասնավորապես՝ օդով (թթվածնով) հարստացնող համակարգի (Air Lift sistem), աերատորի (թթվածնով հարստացվող սարք), ձայնամեկուսիչ արկղով օդամղիչ սարքի (blօwer witհ օutdօօr sօuոd cabiոet), մանրէազերծող բիո և մեխանիկական ֆիլտրերի համար անհրաժեշտ կանխավճարը.

3.2) ծրագրի շրջանակներում մասնակի կսուբսիդավորվի N 2 աղյուսակում ներկայացված` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում տեղակայելու նպատակով տնտեսավարողների կողմից 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների (N 2 աղյուսակում նշված թվով) լիզինգի համար անհրաժեշտ կանխավճարը, ընդ որում՝ N 2 աղյուսակում ներկայացված համայնքներում սպանդանոցների գործարկման գործընթացն արագացնելու նպատակով կսուբսիդավորվի նաև ձեռք բերվող տեխնիկապես սարքին և շահագործման ենթակա՝ օգտագործված շարժական սպանդանոցների լիզինգի համար անհրաժեշտ կանխավճարը.

4) հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից հանրապետության ագրոպարենային ոլորտի տնտեսավարողների լիզինգի պայմանագրով նախատեսված սարքավորումների ձեռքբերման պահանջարկի գնահատականը՝ ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին կտրամադրվեն հետևյալ ոլորտներում օգտագործվող սարքավորումները՝

ա. անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն, խխունջաբուծություն,

բ. բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմատնային տնտեսություն,

գ. սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ և կաթ տեղափոխող իզոթերմիկ ցիստերներ,

դ. թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն,

ե. սպանդանոցային տնտեսություն, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ,

զ. ագրովերամշակող արդյունաբերություն,

է. ագրոպարենային գործունեության այլ ոլորտներ.

4.1) սույն ծրագրի 38-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ոլորտներում օգտագործվող սարքավորումներից բացի ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին կտրամադրվեն նաև ավտոամբարձիչներ և հիմնական միջոց հաշվառվող հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողություններ ու գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ:

(38-րդ կետը լրաց. 07.03.19 N 190-Լ, 29.08.19 N 1157-Լ, 26.12.19 N 1957-Ն, 06.02.20 N 135-Լ, փոփ. 26.03.20 N 421-Լ, լրաց. 02.07.20 N 1162-Լ, 27.07.20 N 1234-Լ, 11.02.21 N 180-Լ, խմբ., լրաց. 27.01.22 N 95-Լ)

39. Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի մասնակիցներն են՝

1) սարքավորումների ձեռքբերման համար սույն ծրագրի պայմաններին համապատասխան լիզինգի պայմանագիր կնքած ագրոպարենային ոլորտի տնտեսավարողները (ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք, այդ թվում՝ գյուղատնտեսական կոոպերատիվներ), որոնք բավարարում են ծրագրին մասնակից բանկի կամ վարկային կազմակերպության (այսուհետ՝ ֆինանսական կառույց կամ ՖԿ) ֆինանսական (վարկունակության) պահանջները.

2) ցանկացած ՖԿ, որը բավարարում է սույն ծրագրի պահանջները և սույն ծրագրի պայմաններին համապատասխան լիզինգով սարքավորումներ է տրամադրում տնտեսավարողներին.

3) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ՝ ԳՖԿ).», 

4) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.

5) (ենթակետն ուժը կորցրել է 07.03.19 N 190-Լ)

(39-րդ կետը խմբ., փոփ. 07.03.19 N 190-Լ, լրաց. 04.04.19 N 336-Լ, փոփ. 29.08.19 N 1157-Լ, 27.01.22 N 95-Լ)

40. Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության պայմաններն են՝

1) ծրագրի շրջանակներում լիզինգի պայմանագիրը կնքվում է մինչև 5 տարի ներառյալ մարման ժամկետով.

2) տրամադրվող լիզինգների առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում։ Սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրված լիզինգի 10, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 6 տոկոսային կետը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող սարքավորումները շահագործվելու են նույն վայրերում.

2.1) լիզինգի հետ կապված ՖԿ-ի ծառայությունների համար այլ վճարներ (սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն) չեն գանձվում.

3) լիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար.

3.1) ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 6.0 մլն դրամը սուբսիդավորվում է.

3.2) ձկնաբուծությամբ զբաղվող յուրաքանչյուր տնտեսավարող ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսի սուբսիդավորումից կարող է օգտվել մեկ անգամ.

3.3) N 2 աղյուսակում ներկայացված համայնքներում տեղակայելու նպատակով տնտեսավարողների կողմից ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների լիզինգի համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 75 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4.8 մլն դրամը սուբսիդավորվում է.

4) լիզինգի առարկայի արժեքը ներառում է լիզինգի առարկայի ձեռքբերման գինը, լիզինգի առարկայի Հայաստանի Հանրապետություն ներմուծման հետ կապված ծախսերը (տեղափոխում, այդ թվում՝ տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծում, ավելացված արժեքի հարկ և այլն).

5) ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 1000.0 մլն դրամը, բացառությամբ 38-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» և «ե» պարբերություններում նշված գործունեության ոլորտների լիզինգառուների, որոնց կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 200.0 մլն դրամը.

5.1) այն դեպքում, երբ սպանդանոցը կառուցվում և մոնտաժվում է կապալառուի միջոցով՝ ՖԿ-ի, կապալառուի և շահառուի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա, ապա ամբողջական սպանդանոցը (այդ թվում՝ հողամասը, որի վրա կառուցված է սպանդանոցը)՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, կարող է դիտարկվել որպես լիզինգի առարկա: Այս դեպքում սպանդանոցի կառուցման նախագիծը և անասնաբուժասանիտարական պահանջները նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ.

5.2) այն դեպքում, երբ ջերմատունը կառուցվում և մոնտաժվում է կապալառուի միջոցով՝ ՖԿ-ի, կապալառուի և շահառուի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա, ապա ամբողջական ջերմատունը (այդ թվում՝ հողամասը, որի վրա կառուցվում է ջերմատունը) համալրված անհրաժեշտ սարքավորումներով, կարող է դիտարկվել որպես լիզինգի առարկա (բացառությամբ այն դեպքի, երբ ջերմատունը կառուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1612-Լ որոշմամբ հաստատված «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում).

5.3) այն դեպքում, երբ սառնարանային կամ գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունը կառուցվում և մոնտաժվում է կապալառուի միջոցով՝ ՖԿ-ի, կապալառուի և շահառուի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա, ապա ամբողջական սառնարանային կամ գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունը (այդ թվում՝ հողամասը, որի վրա կառուցվում է սառնարանային կամ գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունը), համալրված անհրաժեշտ սարքավորումներով, կարող է դիտարկվել որպես լիզինգի առարկա.

6) այն դեպքում, երբ կառուցվածքը (կոնստրուկցիան) կազմում է լիզինգով ձեռք բերվող տեխնոլոգիական սարքավորման անբաժանելի մաս, այդ թվում՝ հավաքովի կառուցվածքով (կոնստրուկցիայով) սպանդանոցը, ապա կառուցվածքը կարող է դիտարկվել որպես լիզինգի առարկա.

7) լիզինգի պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, լիզինգի առարկան պարտադիր ապահովագրվում է վնասվածքի և կորստյան ռիսկերից՝ ՖԿ-ների հաշվին.

8) լիզինգի հիմնական գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը լիզինգը տրամադրելու պահից հաշվարկվում է առավելագույնը 3 ամիս։ Բացի այդ, լիզինգառուի դիմումով ՖԿ-ների կողմից կարող են սահմանվել լիզինգի հիմնական գումարի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով.

8.1) լիզինգի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը լիզինգառուի մոտ առաջանում է լիզինգի պայմանագրի կնքման պահից սկսած.

8.2) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումն սկսվում է լիզինգի պայմանագրի կնքման պահից սկսած.

8.3) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հաշվարկումը՝

ա. լիզինգի պայմանագրի շրջանակներում լիզինգի առարկայի ձեռքբերման համար ՖԿ-ի կողմից վճարված գումարների (արտարժույթի դեպքում՝ համարժեք դրամի) և լիզինգառուի կողմից որպես կանխավճար վճարված գումարների դրական տարբերության վրա՝ սկսած վերոնշյալ գումարների վճարման օրվանից մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտերի ստորագրման օրը հաշվարկվում է տոկոս, որը չի կարող գերազանցել լիզինգի՝ պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը,

բ. սույն ենթակետի «ա» պարբերությունում հաշվարկված տոկոսագումարը սուբսիդավորվում է լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրումից հետո միանվագ՝ ծրագրով սահմանված ընթացակարգով: Ընդ որում, մատակարարման փուլի սուբսիդավորումը կատարվում է մինչև 180 օր ժամկետի համար՝ սկսած լիզինգի պայմանագրի կնքման օրվանից, իսկ 180 օր ժամկետը գերազանցող ժամկետի համար տոկոսների վճարման պարտականությունը կրում է լիզինգառուն,

գ. լիզինգի առարկան չմատակարարվելու կամ այլ հանգամանքներով պայմանավորված հանձնման-ընդունման ակտը չստորագրվելու դեպքում՝ սույն ենթակետի «բ» պարբերությունում նշված տոկոսագումարը ենթակա չէ սուբսիդավորման և տոկոսագումարի վճարման պարտականությունը կրում է լիզինգառուն.

9) ՖԿ-ին ԳՖԿ-ի կողմից լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորված գումարի փոխանցումը կարող է իրականացվել լիզինգը տրամադրելու պահից 3 ամսվա ընթացքում, այնուհետև՝ յուրաքանչյուր ամիս.

10) լիզինգի հիմնական գումարը և լիզինգի տոկոսադրույքը լիզինգառուի ցանկությամբ վաղաժամ մարելու դեպքում տույժեր և (կամ) տուգանքներ չեն գանձվում.

11) տույժերը և (կամ) տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն.

12) տոկոսավճարի չափը հաշվարկվում է լիզինգի հիմնական գումարի մնացորդի նկատմամբ.

13) լիզինգի հիմնական գումարը չունի նվազագույն շեմ.

14) ծրագրի շրջանակներում լիզինգի հիմնական գումարի 1.5 մլրդ դրամը նախատեսվում է տրամադրել մինչև 35.0 մլն դրամ արժեքով սարքավորումների ձեռքբերմանը:

(40-րդ կետը լրաց., խմբ., փոփ. 07.03.19 N 190-Լ, լրաց. 29.08.19 N 1157-Լ, 06.02.20 N 135-Լ, 26.03.20 N 421-Լ, 02.07.20 N 1162-Լ, փոփ. 11.02.21 N 180-Լ, լրաց., փոփ. 27.08.21 N 1400-Լ, փոփ., խմբ., լրաց. 27.01.22 N 95-Լ, փոփ. 15.04.22 N 488-Լ, խմբ. 16.02.23. N 190-Լ) 

41. Ծրագրի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացն իրականացվում է հետևյալ եղանակով՝

1) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ՖԿ-ները, որոնք իրականացնում են սույն ծրագրի պայմաններին համապատասխան լիզինգային գործարքներ.

2) լիզինգի պայմանագրի գումարի մարումն իրականացվում է ըստ ամիսների՝ հիմնական գումարի հավասարաչափ վճարման եղանակով, լիզինգի տոկոսադրույքը հաշվարկվում է հիմնական գումարի մնացորդի հաշվով.

3) ծրագրի մեկնարկից հետո առաջին ամսվա մասնակի սուբսիդավորման համար նախատեսված գումարը 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը փոխանցում է ԳՖԿ-ի հատուկ հաշվին, իսկ հաջորդ ամիսների փոխանցումները կատարվում են ԳՖԿ-ից ստացված հաշվետվությունների հիման վրա.

4) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է լիզինգի հիմնական գումարի և լիզինգի տոկոսադրույքի չսուբսիդավորվող մասի փաստացի մարումների հիման վրա.

5) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ԳՖԿ-ի կողմից փոխանցվում է ՖԿ-ի համապատասխան հաշվին՝ ՖԿ-ի հայտի հիման վրա: Հայտի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ԳՖԿ-ի և տվյալ ՖԿ-ի միջև կնքվող պայմանագրով.

6) ՖԿ-ն լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին ներկայացնում է ամիսը մեկ անգամ՝ ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: ԳՖԿ-ն պարտավոր է հայտն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում բավարարել հայտը և լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցել համապատասխան ՖԿ-ի հաշվի համարին, եթե հայտը բավարարում է ծրագրի պահանջները: Հայտը՝ ծրագրի պահանջները չբավարարելու դեպքում ԳՖԿ-ն երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տեղյակ պահել ՖԿ-ին՝ նշելով չբավարարման հիմքերը.

7) ՖԿ-ն լիզինգի տրամադրման հայտի ստացման օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության secretariat@miոecօոօmy.am էլեկտրոնային փոստին ներկայացնում է դրա մասին տեղեկատվություն՝ ներառելով հետևյալ տվյալները՝ լիզինգառուի անվանումը, ձեռք բերվող սարքավորումների տեսականին, արտադրող և (կամ) իրացնող կազմակերպության անվանումը, կապալառուի ներգրավման դեպքում՝ նաև կապալառուի անվանումը և լիզինգի առարկայի արժեքը.

8) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից սույն ծրագրի 41-րդ կետի 7-րդ ենթակետով ստացված տեղեկատվության վերաբերյալ մեկօրյա ժամկետում առարկություններ չստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության դրական դիրքորոշումը համարվում է տրված և ՖԿ-ն սկսում է լիզինգի տրամադրման հայտի ուսումնասիրության գործընթացը։

(41-րդ կետը փոփ. 29.08.19 N 1157-Լ, լրաց. 06.02.20 N 135-Լ)

41.1. Ծրագրի շրջանակներում ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝

1) սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում է ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողը, մինչև ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումների վերաբերյալ ՖԿ-ին համապատասխան հայտ ներկայացնելը, կանխավճարի սուբսիդավորման համաձայնություն ստանալու նպատակով էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակով՝ N 1 ձևին համապատասխան դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` դիմումին կցելով ձեռք բերվող սարքավորումներ արտադրող և (կամ) իրացնող կազմակերպության կողմից տրամադրված ձեռք բերվող սարքավորումների արժեքները հավաստող փաստաթուղթ և սարքավորումների տեխնիկական բնութագրերը.

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 1-ին ենթակետում նշված դիմումը մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տրամադրում է գրավոր պատասխան համաձայնության կամ մերժման մասին.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնությունը տրամադրվում է, եթե դիմումատուի կողմից ներկայացվել են սույն ծրագրի 38-րդ կետի 3.1-ին ենթակետում նշված սարքավորումների վերաբերյալ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերը.

4) սույն կետի 2-րդ ենթակետում նշված մերժումը տրվում է, եթե սույն կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթղթերում առկա են անհամապատասխանություններ կամ ներկայացված փաստաթղթերում առկա են սույն ծրագրի 38-րդ կետի 3.1-ին ենթակետում չնշված սարքավորումներ.

5) սույն կետի 1-ին ենթակետով տրամադրված համաձայնությունն ստանալուց հետո շահառուն համաձայնությունը հայտի հետ միասին ներկայացնում է ՖԿ-ին.

6) ՖԿ-ի կողմից լիզինգի հայտն ընդունելուց և ձեռք բերվող սարքավորման արժեքի 10 տոկոսի չափով կանխավճարը շահառուի կողմից ՖԿ-ին վճարվելուց հետո շահառուն N 2 ձևին համապատասխան հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ ձեռք բերվող սարքավորման համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարն ստանալու նպատակով, որին կցում է ձեռք բերվող սարքավորման արժեքի 10 տոկոսի չափով կանխավճարի վճարումը հիմնավորող ՖԿ-ի կողմից տրամադրված համապատասխան փաստաթուղթը.

7) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 6-րդ ենթակետում նշված N 2 ձևին համապատասխան հայտն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում ձեռք բերվող սարքավորման համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարը փոխանցում է շահառուի ՖԿ-ում գործող համապատասխան հաշվեհամարին.

8) սարքավորումների մոնտաժման աշխատանքներն ավարտելուց և համակարգը շահագործելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիզինգառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն համակարգի շահագործման մեկնարկի վերաբերյալ։

(41.1-ին կետը լրաց. 29.08.19 N 1157-Լ)

41.2. Ծրագրի շրջանակներում N 2 աղյուսակում ներկայացված համայնքներում տեղակայելու նպատակով տնտեսավարողի կողմից ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների լիզինգի համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝

1) սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարողը, որը մինչև N 2 աղյուսակում ներկայացված համայնքներում տեղակայելու նպատակով ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների վերաբերյալ ՖԿ-ին համապատասխան հայտ ներկայացնելը լիզինգի կանխավճարի սուբսիդավորման համաձայնություն ստանալու նպատակով էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակով՝ N 3 ձևին համապատասխան, դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` դիմումին կցելով ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցներ արտադրող և (կամ) իրացնող կազմակերպության կողմից տրամադրված ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների արժեքները հավաստող փաստաթղթերը՝ գնային առաջարկ կամ նախնական հաշիվ-ապրանքագիր և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրված տեղեկանք՝ սպանդանոցային գործունեության իրականացման գրանցման վերաբերյալ (սպանդանոցի առկայության դեպքում).

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 1-ին ենթակետում նշված և մինչև սույն որոշման հրապարակումից հետո յոթ օրվա ընթացքում, ինչպես նաև դրանից հետո մուտքագրված դիմումների վերաբերյալ հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուներին տրամադրում է գրավոր պատասխան համաձայնության կամ մերժման մասին.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնությունը տրամադրվում է, եթե դիմումատուն դիմումը ներկայացրել է սույն կետի 1-ին ենթակետին համապատասխան.

4) այն դեպքում, երբ սույն որոշման հրապարակումից հետո յոթ օրվա ընթացքում մուտքագրված N 2 աղյուսակում ներկայացված նույն համայնքում շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ստացվում են մի քանի դիմումներ, ապա համաձայնության տրամադրման նախապատվությունը տրվում է այն դիմումատուին, որը N 2 աղյուսակում ներկայացված համայնքի մարզի տարածքում ունի իր կողմից շահագործվող սպանդանոց և շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ակնկալում է սույն ծրագրի 40-րդ կետի 3.3-րդ ենթակետով սահմանված լիզինգի սուբսիդավորվող կանխավճարի չափից ավելի քիչ չափով սուբսիդավորվող կանխավճար.

5) այն դեպքում, երբ սույն որոշման հրապարակումից հետո յոթ օրվա ընթացքում մուտքագրված N 2 աղյուսակում ներկայացված նույն համայնքում շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ստացվում են դիմումներ միայն այլ մարզերից, ապա համաձայնության տրամադրման նախապատվությունը տրվում է այն դիմումատուին, որը N 2 աղյուսակում ներկայացված համայնքի մարզի հարևան մարզի տարածքում ունի իր կողմից շահագործվող սպանդանոց և շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ակնկալում է սույն ծրագրի 40-րդ կետի 3.3-րդ ենթակետով սահմանված լիզինգի սուբսիդավորվող կանխավճարի չափից ավելի քիչ չափով սուբսիդավորվող կանխավճար.

6) այն դեպքում, երբ սույն որոշման հրապարակումից հետո յոթ օրվա ընթացքում մուտքագրված N 2 աղյուսակում ներկայացված նույն համայնքում շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ստացված դիմումներում բացակայում են տվյալ համայնքի և հարևան մարզերից դիմումներ, ապա համաձայնության տրամադրման նախապատվությունը տրվում է այն դիմումատուին, որը շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ակնկալում է սույն ծրագրի 40-րդ կետի 3.3-րդ ենթակետով սահմանված լիզինգի սուբսիդավորվող կանխավճարի չափից ավելի քիչ չափով սուբսիդավորվող կանխավճար.

7) սույն որոշման հրապարակումից յոթ օրվանից հետո մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում N 2 աղյուսակում ներկայացված համայնքում շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով մուտքագրված դիմումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գրավոր պատասխան համաձայնություն է տրամադրում առաջին դիմումատուին.

8) սույն կետի 2-րդ ենթակետում նշված մերժումը տրվում է, եթե՝

ա. սույն կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը ներկայացվել է թերի լրացված կամ ներկայացված դիմումը չի համապատասխանում սույն կետի 1-ին ենթակետով սահմանված N 3 ձևին, կամ բացակայում է սույն կետի 1-ին ենթակետում նշված գնային առաջարկ կամ նախնական հաշիվ-ապրանքագիրը,

բ. N 2 աղյուսակում ներկայացված և դիմումատուի կողմից նախընտրելի համայնքում շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում մեկ այլ դիմումատուի արդեն իսկ տրամադրվել է գրավոր պատասխան համաձայնություն.

9) սույն կետի 1-ին ենթակետով տրամադրված համաձայնությունն ստանալուց հետո շահառուն երեք աշխատանքային օրվա ընթացքում համաձայնությունը հայտի հետ միասին ներկայացնում է ՖԿ-ին.

10) շահառուն՝ ՖԿ-ին լիզինգի հայտ ներկայացնելուց և ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների արժեքի 20 տոկոսի չափով կանխավճարի չսուբսիդավորվող արժեքի չափով կանխավճարը ՖԿ-ին վճարելուց հետո, N 4 ձևին համապատասխան, հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների լիզինգի համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարն ստանալու նպատակով: Ներկայացվող հայտին կցում է ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների արժեքի 20 տոկոսի չափով լիզինգի կանխավճարի չսուբսիդավորվող արժեքի չափով կանխավճարի վճարումը հիմնավորող ՖԿ-ի կողմից տրամադրված համապատասխան փաստաթուղթը.

11) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 8-րդ ենթակետում նշված N 4 ձևին համապատասխան հայտն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների լիզինգի համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարը փոխանցում է շահառուի` ՖԿ-ում գործող համապատասխան հաշվեհամարին.

12) լիզինգի պայմանագիրը կնքելուց և շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցները լիզինգառուին տրամադրելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիզինգառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման վերաբերյալ։

(41.2-րդ կետը լրաց. 02.07.20 N 1162-Լ)

42. Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցումը՝

1) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե առկա են տվյալ լիզինգի մասով լիզինգառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ ՖԿ-ի հանդեպ կամ ՖԿ-ի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով լիզինգների դասակարգման վերաբերյալ գործող կարգի համաձայն, լիզինգն ստանդարտ դասով դասակարգված չէ.

2) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է այն դեպքում, երբ մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվում է սույն ծրագրի պայմանների խախտում.

3) սույն ծրագրի շրջանակներում սուբսիդավորումը դադարեցվում է տվյալ վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկառուի նախորդ մարման օրվանից սկսած.

4) լիզինգառուի կողմից վարկի ոչ նպատակային և (կամ) սուբսիդավորման պայմաններին ոչ համապատասխան օգտագործման դեպքերում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման: Սուբսիդավորված գումարի վերադարձը ԳՖԿ-ին իրականացնում է ՖԿ-ն։

(42-րդ կետը խմբ. 07.03.19 N 190-Լ, փոփ. 11.02.21 N 180-Լ, 15.04.22 N 488-Լ)

42.1. Ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ սուբսիդավորված կանխավճարի գումարը լիզինգառուի կողմից ենթակա է վերադարձման, եթե սարքավորումը ձեռք է բերվել սույն ծրագրի պայմանների խախտմամբ կամ ձեռք բերված սարքավորումը չի ապահովում սույն ծրագրի 38-րդ կետի 3.1-ին ենթակետում նշված ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման գործընթացը կամ լիզինգառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն չի ներկայացրել սույն ծրագրի 41.1-ին կետի 8-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը։

(42.1-ին կետը լրաց. 29.08.19 N 1157-Լ)

42.2. N 2 աղյուսակում ներկայացված համայնքներում տեղակայելու նպատակով ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների համար անհրաժեշտ սուբսիդավորված լիզինգի կանխավճարի գումարը լիզինգառուի կողմից ենթակա է վերադարձման, եթե շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցները ձեռք են բերվել սույն ծրագրի պայմանների խախտմամբ կամ լիզինգառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն չի ներկայացրել սույն ծրագրի 41.2-րդ կետի 10-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը։

(42.2-րդ կետը լրաց. 02.07.20 N 1162-Լ)

 

V. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

43. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, ԳՖԿ-ն՝ ՖԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվության և վարկառուների ընտրանքային ուսումնասիրության հիման վրա: Մոնիթորինգի տեսակները՝ փաստաթղթային, այցելություններ և հարցումներ, ուղղությունները, ծավալը և նպատակայնության համապատասխանության պարամետրերը սահմանվում են ԳՖԿ-ի կողմից մշակված ներքին ընթացակարգով:

(43-րդ կետը փոփ. 07.03.19 N 190-Լ, 29.08.19 N 1157-Լ)

44. Այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը կամ ԳՖԿ-ն մոնիթորինգի արդյունքում հայտնաբերում են սույն ծրագրի պայմանների խախտում, ապա այդ մասին կազմվում է համապատասխան եզրակացություն և տեղեկացվում է միմյանց և ՖԿ-ին:

(44-րդ կետը փոփ. 07.03.19 N 190-Լ, 29.08.19 N 1157-Լ)

45. Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում ԳՖԿ-ն ձևավորում է վիճակագրական տվյալների բազա, որը ներառում է տոկոսադրույքի սուբսիդավորվող լիզինգի մասին՝ ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները:

46. ԳՖԿ-ն ամիսը մեկ անգամ ծրագրի ընթացքի մասին հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

(46-րդ կետը փոփ. 29.08.19 N 1157-Լ)

47. Հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում`

1) լիզինգի պայմանագրերի մասին տեղեկատվություն` ըստ մարզի, համայնքի, բնակավայրի, տնտեսավարողների, սարքավորումների քանակի, գումարի, լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարի` ըստ կոնկրետ սարքավորման.

2) տեղեկատվություն մոնիթորինգի արդյունքների մասին.

3) տեղեկատվություն հայտնաբերված խախտումների մասին.

4) առաջարկություններ ծրագրի պայմանների բարելավման կամ կատարելագործման վերաբերյալ և այլն:

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

48. Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի տնտեսությունները սարքավորումներով վերազինումը կապված է մի շարք ռիսկերի հետ, մասնավորապես`

1) տնտեսությունների կողմից սարքավորումներով համալրման առաջնահերթությունների ոչ ճիշտ գնահատումը.

2) առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տնտեսավարողներին սարքավորումներով վերազինման կարիքների առաջնահերթությունների և հնարավորությունների ոչ ճիշտ գնահատումը.

3) տնտեսությունների կողմից թողարկվող պատրաստի արտադրանքի իրացման բարդություններով, դանդաղ տեմպով և այլ գործոններով պայմանավորված լիզինգառուների ակնկալվող եկամուտների չապահովումը.

4) բնակլիմայական, մակրոտնտեսական և իրացման շուկայի կառուցվածքի փոփոխություններով և այլ գործոններով պայմանավորված տնտեսավարողի գործունեության ժամանակավոր կասեցումը կամ դադարեցումը:

49. Ծրագրի իրականացման ռիսկերն են՝

1) ագրոպարենային ոլորտի սարքավորումների նկատմամբ ցածր վճարունակ պահանջարկը.

2) ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի իրականացման համար ոչ արդյունավետ տարբերակների առաջադրումը.

3) սարքավորումների լիզինգի սուբսիդավորման ոչ արդյունավետ ուղղությունների ընտրությունը.

4) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման համար ակնկալվող միջոցների գերագնահատումը.

5) բնակլիմայական և այլ գործոններով պայմանավորված լիզինգառուների ակնկալվող եկամուտների չապահովումը.

6) ագրոպարենային ոլորտի սարքավորումների Հայաստանի Հանրապետություն ներկրման դժվարությունները և փոխադրման համար չնախատեսված մեծ ծախսերը:

(49-րդ կետը փոփ. 27.01.22 N 95-Լ)

50. Ռիսկերի մեղմման հնարավորություններն են`

1) ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պայմանագրով մատակարարման մատչելի մեխանիզմների առաջադրումը.

2) Եվրասիական տնտեսական միության անդամ և երրորդ երկրներում ագրոպարենային ոլորտի սարքավորումներ արտադրող, Հայաստանի Հանրապետություն սարքավորումներ ներկրող և լիզինգի պայմանագրով սարքավորումների տրամադրման փորձ և հեղինակություն ունեցող կազմակերպությունների հետ համագործակցությունը և ծագած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալը.

3) ագրոպարենային ոլորտի սարքավորումների Հայաստանի Հանրապետություն ներկրման, մոնտաժման և գործարկման ժամկետների ապահովումը մատակարարին վերապահելը:

 

VII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

51. Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի իրականացման ֆինանսավորման աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:

(51-րդ կետը փոփ. 27.01.22 N 95-Լ)

52. Ծրագրով 2018 թվականի լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորվող գումարի չափը կազմում է շուրջ 119.4 մլն դրամ, որը նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեից` «Էկոնոմիկայի ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցություն» ծրագրի բյուջեից, իսկ հաջորդող տարիներինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

(52-րդ կետը փոփ. 29.08.19 N 1157-Լ)

53. Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում սույն ծրագրի 38-րդ կետի պայմաններին համապատասխան, նույն կետի 4-րդ ենթակետում նշված ոլորտներում օգտագործվող և սույն ծրագրի 40-րդ կետով նախատեսված պայմաններով հնարավոր կլինի իրականացնել ձեռք բերվող շուրջ 4.3 մլրդ դրամ արժեքով սարքավորումների լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորում:

(53-րդ կետը փոփ. 27.01.22 N 95-Լ)

54. Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման գումարի հաշվարկը ներկայացված է N 1 աղյուսակում:

(54-րդ կետը փոփ. 02.07.20 N 1162-Լ)

 

VIII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

55. Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի իրականացման արդյունքում՝

1) նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ ագրոպարենային ոլորտի տնտեսավարողների վճարունակ պահանջարկի բավարարման և տնտեսությունները նոր սարքավորումներով վերազինման համար.

2) որոշակիորեն կբարձրանա ագրոպարենային ոլորտի տնտեսությունների նորագույն սարքավորումներով հագեցվածության մակարդակը, տնտեսապես կամրապնդվեն շահառու տնտեսավարողները և պայմաններ կստեղծվեն վերջիններիս կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար.

3) կավելանա ագրոպարենային ոլորտի մրցունակության մակարդակը և կաճեն գյուղատնտեսական մթերքների և դրանց վերամշակումից ստացված արտադրանքների արտադրության ու արտահանման ծավալները.

4) հնարավորություն կստեղծվի ագրոպարենային ոլորտի որոշ արտադրատեսակների ներկրումը փոխարինելու տեղական արտադրությամբ.

5) ծրագրի գործողության առաջին տարվա արդյունքներից ելնելով հնարավորություն կստեղծվի ձևավորել առաջարկություններ` ծրագրի ծավալների վերանայման և ծրագրի իրականացման ընթացքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

(55-րդ կետը փոփ. 27.01.22 N 95-Լ)

 

IX. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(գլուխը լրաց. 27.08.21 N 1400-Լ)

 

56. Սույն որոշման 40-րդ կետի 8.1-ին, 8.2-րդ և 8.3-րդ ենթակետերի գործողությունները տարածվում են 2020 թվականի մարտի 26-ից հետո ծագած այն հարաբերությունների վրա, որոնց գծով լիզինգառուին լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի հիման վրա լիզինգի առարկայի հանձնում դեռևս չի իրականացվել կամ լիզինգի առարկայի հանձնումը հանձնման-ընդունման ակտի հիման վրա իրականացվել է, սակայն լիզինգի պայմանագրով սահմանված տոկոսագումարների վճարման պարտավորությունները սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դեռևս չեն ծագել։

 

Աղյուսակ N 1

 

Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային

ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի

(գլխագիրը փոփ. 27.01.22 N 95-Լ)

 

Ագրոպարենային ոլորտի լիզինգով ձեռք բերվող սարքավորումների տոկոսադրույքի սուբսիդավորման 8 տարվա հաշվարկ

 

NN
ը/կ

Ժամկետը

Հիմնական գումարի հավասարաչափ մարումները
(դրամ)

Լիզինգի տոկոսը
(%)

Լիզինգի տոկոսա-գումարը
(դրամ)

Սուբսիդավորման տոկոսային կետը
(%)

Սուբսիդա-վորման տո-կոսագումարը
(դրամ)

Լիզինգառուի կողմից վճարվող գումարի տոկոսը (%)

Լիզինգառուի կողմից վճարվող տոկոսագումարը (դրամ)

   

3,428,800,000.00*

 

1,571,533,333.00

 

1,000,066,667.00

 

571,466,667.00

1.

01.07.2018-01.01.2019 թթ.

110,606,452.00

11

187,570,108.00

7

119,362,796.00

4

68,207,312.00

2.

01.01.2019-01.01.2020 թթ.

442,425,806.00

11

342,695,656.00

7

218,079,054.00

4

124,616,602.00

3.

01.01.2020-01.01.2021 թթ.

442,425,806.00

11

294,028,817.00

7

187,109,247.00

4

106,919,570.00

4.

01.01.2021-01.01.2022 թթ.

442,425,806.00

11

245,361,978.00

7

156,139,441.00

4

89,222,538.00

5.

01.01.2022-01.01.2023 թթ.

442,425,806.00

11

196,695,140.00

7

125,169,634.00

4

71,525,505.00

6.

01.01.2023-01.01.2024 թթ.

442,425,806.00

11

148,028,301.00

7

94,199,828.00

4

53,828,473.00

7.

01.01.2024-01.01.2025 թթ.

442,425,806.00

11

99,361,462.00

7

63,230,022.00

4

36,131,441.00

8.

01.01.2025-01.01.2026 թթ.

442,425,806.00

11

50,694,624.00

7

32,260,215.00

4

18,434,409.00

9.

01.01.2026-01.06.2026 թթ.

221,212,903.00

11

7,097,247.00

7

4,516,430.00

4

2,580,817.00

   

3,428,800,000.00

 

1,571,533,333.00

 

1,000,066,667.00

 

571,466,667.00

 

*Վարկի հիմնական գումարը կազմում է 3,428,800,000.00 մլն դրամ, որը ծրագրով նախատեսված լիզինգի առարկայի ձեռքբերման՝ 4,286,000,000.00 գնի և 20% -ի չափով կանխավճարի տարբերությունն

է:

(աղյուսակը փոփ. 02.07.20 N 1162-Լ, 27.01.22 N 95-Լ)

 

Աղյուսակ N 2

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներ

 

Մարզը

Բնակավայրերը

Սյունիք
(ընդհանուր թվով 3 սպանդանոց)

Գորհայք

Ծղուկ

Սառնակունք

Սպանդարյան

Ծավ

Ն. Հանդ

Սրաշեն

Շիշկերտ

Մեղրի

     

Գեղարքունիք
(ընդհանուր թվով 1 սպանդանոց)

Ծափաթաղ

Ջիլ

Փամբակ

 

Արարատ
(ընդհանուր թվով 2 սպանդանոց)

Դվին

Վերին Դվին

Նորաշեն

Վերին Արտաշատ

Ուրցաձոր

Վեդի

Շաղափ

Լանջանիստ

Շիրակ
(ընդհանուր թվով 4 սպանդանոց)

Արթիկ

Փանիկ

Մեծ Մանթաշ

Նոր Կյանք

Ախուրյան

Արևիկ

Կառնուտ

Ազատան

Ամասիա

Բանդիվան

Արեգնադեմ

 

Աշոցք

Սիզավետ

Բավրա

 

Լոռի
(ընդհանուր թվով 2 սպանդանոց)

Գյուլագարակ

Վարդաբլուր

Գարգառ

Կուրթան

Վահագնի

Վահագնաձոր

Եղեգնուտ

Ձորագետ

Արագածոտն
(ընդհանուր թվով 2 սպանդանոց)

Ծաղկահովիտ

Վարդաբլուր

Սադունց

Կանիաշիր

Թալին

Աշնակ

Կաթնաղբյուր

Մաստարա

(աղյուսակը լրաց. 02.07.20 N 1162-Լ)

 

Ձև N 1

    

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

..............………………………… ....-ից

(նշել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)*

     

ԴԻՄՈՒՄ

 

Ձկնաբուծարանի ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորման համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորման համաձայնություն ստանալու վերաբերյալ

 

Տեղեկացնում եմ, որ ՀՀ ………………………… մարզի ……….. համայնքի տարածքում

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը) - ն զբաղվում է ձկնաբուծությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում՝ ձկնաբուծարանի ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ցանկանում է ձեռք բերել համապատասխան սարքավորումներ, որոնց արժեքները հավաստող փաստաթղթերը և տեխնիկական բնութագրերը կցվում են։

Խնդրում եմ Ձեր համաձայնությունը լիզինգով ձեռք բերվող սարքավորումների կանխավճարի սուբսիդավորման հարցում։

Առդիր՝ .... էջ։

       

Ստորագրող

................................

(պաշտոնը)

   

..............................................

             (անունը, ազգանունը)

................................

(ստորագրությունը)

    

 

..... ..................... 20___թ.

    

Կ.Տ.

 

       

*-իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող դիմումատուի դեպքում լրացվում են համապատասխան տվյալները:

(ձևը լրաց. 29.08.19 N 1157-Լ, փոփ. 27.01.22 N 95-Լ)

Ձև N 2

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

..............………………………… ....-ից

(նշել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)*

      

Հ Ա Յ Տ

     Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ  հաստատված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարն ստանալու վերաբերյալ

 

      

NN
ը/կ

Լիզինգառու

Լիզինգով ձեռք բերվող սարքավորում

Լիզինգ տրամադրող ֆինանսական կառույցի անվանումը

Ֆինանսական կառույցում շահառուի գործող համապա-տասխան հաշվեհամարը

անվանումը կամ անունը, ազգանունը

գործունեու-թյան վայրի հասցեն

անվանումը

քանակը
(հատ)

արժեքը
(մլն դրամ)

կանխա-վճարի 20 տոկոսի չափը
(մլն դրամ)

կանխավճարի սուբսիդա-վորման չափը
(մլն դրամ)

 

 

 

 

 

 

 

 

   
                   
                   

      

Ստորագրող

................................

(պաշտոնը)

   

..............................................

             (անունը, ազգանունը)

................................

(ստորագրությունը)

    

 

..... ..................... 20___թ.

 

  

*-իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող դիմումատուի դեպքում լրացվում են համապատասխան տվյալները:

(ձևը լրաց. 29.08.19 N 1157-Լ, փոփ. 27.01.22 N 95-Լ)

 

Ձև N 3

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

……………………………………………………………………...............………………………… ....-ից

 (նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

 

ԴԻՄՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում տեղակայելու նպատակով ձեռք բերվող շարժական և/կամ շարժական մոդուլային սպանդանոցների լիզինգի համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորման համաձայնություն ստանալու վերաբերյալ

 

 Տեղեկացնում եմ, որ ՀՀ ____________________մարզի _____________ համայնքի տարածքում ___________________________________________ -ի կողմից

 (նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված՝ Հայաստանի Հանրապետության ____________________մարզի ______________ համայնքում տեղակայելու նպատակով ցանկանում եմ ձեռք բերել շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցներ, որի արժեքը հավաստող փաստաթղթերը կցվում են։

 Խնդրում եմ Ձեր համաձայնությունը լիզինգով ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների _________________________________________________________________________________

(ընտրել նշվածներից Ձեր կողմից նախընտրելի տարբերակը՝ կանխավճարի ամբողջ չափի կամ կանխավճարի _______ մլն դրամի չափի)

սուբսիդավորման հարցում։

 

Առդիր՝ .... էջ։

 

 Ստորագրող

................................

(պաշտոնը)

................................ (անունը, ազգանունը)

 

 .......................................

 (ստորագրությունը)

 

..... ..................... 20___թ.

 

Կ.Տ.

(ձևը լրաց. 02.07.20 N 1162-Լ, փոփ. 27.01.22 N 95-Լ)

 

Ձև N 4

 

 

Ֆինանսական կառույց ՖԿ

Հայտը ներկայացնելու ամսաթիվը

Ներկայացվող կառույցի անվանումը ...........................................................

 

Հ Ա Յ Տ N ……

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքում տեղակայելու նպատակով ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցի լիզինգի համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարն ստանալու վերաբերյալ

 

 

NN
ը/կ

Լիզինգառուի

Լիզինգով ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցի

Այլ նշումներ

անվանումը կամ անունը, ազգանունը

մարզը

համայնքը

անվանումը

քանակը
(հատ)

արժեքը (մլն դրամ)

կանխավճարի 20 տոկոսի չափը
(մլն դրամ)

կանխավճարի սուբսիդավորման չափը
(մլն դրամ)

 
                   
                   
                   
                   
                   
                   

Հարգանքով՝

........................................................

 (շահառուի անվանումը)

..........................................................................................................................

 (լիազորված անձ՝ պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը, կնիքը)

(ձևը լրաց. 02.07.20 N 1162-Լ, փոփ. 27.01.22 N 95-Լ)

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 07.03.19 N 190-Լ, լրաց. 04.04.19 N 336-Լ, լրաց., փոփ. 29.08.19 N 1157-Լ, լրաց. 26.12.19 N 1957-Լ, 06.02.20 N 135-Լ, փոփ., լրաց.  26.03.20 N 421-Լ, 02.07.20 N 1162-Լ, լրաց. 27.07.20 N 1234-Լ, լրաց., փոփ. 11.02.21 N 180-Լ, 27.08.21 N 1400-Լ, փոփ., խմբ., լրաց. 27.01.22 N 95-Լ, փոփ. 15.04.22 N 488-Լ,  խմբ. 16.02.23. N 190-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան