ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
08 մայիսի 2020 թ. |
Հ. 1603-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ Հ.107 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 07.05.2020թ. հ.12/19981 զեկուցագիրը.
1. Հաստատել «Երևանի հ.107 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.03.2010թ. N 113-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների համաձայն՝ 7-օրյա ժամկետում կազմակերպել խորհուրդի նախագահի ընտրությունները։
3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհրդի կազմը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 56-րդ կետը:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:
Երևանի քաղաքապետ |
Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ |
Հավելված Երևանի քաղաքապետի 2020 թվականի 08.05-ի N 1603-Ա որոշման |
«Երևանի հ.107 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝
խորհրդի անհատական կազմը
Դպրոցի մանկավարժական խորհրդի |
Դպրոցի ծնողական խորհրդի |
Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) | ||
Ազգանուն, անուն |
Պաշտոն |
Ազգանուն, անուն |
Պաշտոն | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Հովհաննիսյան Գայանե Հրանտի Խաչատրյան Մարինե Էդուարդի |
Իշխանյան Ռուզաննա Ջիվանի Առաքելյան Ելենա Վլադիմիրի |
Երգենյան Հայկ Միհրանի Մելիքյան Հասմիկ Կարապետի Սեթյան Լիլիթ Նվերի |
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության կենսապահովման բաժնի պետ «Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն «Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոց» |
Վարդանյան Մարինե Ռաֆիկի |
Չի աշխատում |
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ |
Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.07.2021, Հ. 2604-Ա | 23.07.2021, Հ. 1603-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|