Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 4930-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
25.12.2019
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

25 դեկտեմբերի 2019 թ.

Հ. 4930-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Հ.91 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N 3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով Սոխակ Սիրականի Խոցանյանի անձնական դիմումը և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի 19.12.2019թ. հ.12/90210 զեկուցագիրը.

 1.Դադարեցնել «Երևանի հ.91 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անդամ Սոխակ Սիրականի Խոցանյանի լիազորությունները:

 2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 85-րդ կետի 5-րդ սյունակում «Խոցանյան Սոխակ Սիրականի» բառերը փոխարինել «Դավթյան Հերմինե Հովսեփի» բառերով, իսկ 6-րդ սյունակի «Երևանի Վ. Զատիկյանի անվան հ.90 դպրոցի տնօրեն» բառերը փոխարինել «Ծրագրավորող» բառով:

 3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

 4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան