Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 4695-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
13.12.2019
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

13 դեկտեմբերի 2019 թ.

Հ. 4695-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Ն.ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.113 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N 3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով Ստելլա Երվանդի Միքայելյանի անձնական դիմումը և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի 09.12.2019թ. հ.12/115898 զեկուցագիրը.

 1.Դադարեցնել «Երևանի Ն.Խաչատրյանի անվան հ.113 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անդամ Ստելլա Երվանդի Միքայելյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 86-րդ կետի 5-րդ սյունակում «Միքայելյան Ստելլա Երվանդի» բառերը փոխարինել «Սիմոնյան Սոնա Բաբկենի» բառերով, իսկ 6-րդ սյունակի «Երևանի Սիամանթոյի անվան հ.162 հիմնական դպրոցի փոխտնօրեն» բառերը՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետ» բառերով:

 3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

 4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ