Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 176-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2019-23.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
31.01.2019
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

31 հունվարի 2019 թ.

Հ. 176-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Վ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.51 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ, ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՆՈՐ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 4-րդ գլխի 32-րդ և 46-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 29.01.2019թ. հ.5977 զեկուցագիրը և ՀՀ կրթության և գիտության նախարարի 25.01.2019թ. հ.01/07.1/830-19 գրությունը, Երևանի Վ.Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոցի մանկավարժական խորհրդի 27.12.2018թ. (արձ. հ.17) ու ծնողական խորհրդի 10.01.2019թ. (արձ. հ.5) որոշումները և Երևանի քաղաքապետի ներկայացուցիչների դիմումները.

1. Դադարեցնել «Երևանի Վ.Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների՝ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներ` Գայանե Ռոլանդի Հարությունյանի, Հռիփսիմե Շավարշի Սառիկյանի, Հայկ Վելիսարովի Ավագյանի, ՀՀ կրթության և գիտության նախարարի ներկայացուցիչ` Նարինե Արամի Հովհաննիսյանի, մանկավարժական խորհրդի ներկայացուցիչներ` Գոհար Սամվելի Չարխիֆալակյանի, Հասմիկ Միհրանի Օհանյանի, ծնողական խորհրդի ներկայացուցիչներ` Գրետա Ալեքսանդրի Թորոսյանի և Ազա Սամվելի Հարությունյանի լիազորությունները:

2. Հաստատել «Երևանի Վ.Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նոր անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

3. Ընդունել ի գիտություն, որ «Երևանի Վ.Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահի ընտրությունը պետք է իրականացվի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N 3 հավելվածի 37-րդ և 38-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի` 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանի հավելվածի 19-րդ կետի պահանջների։

4. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի N 632-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետը:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. Մարության

 

 

Հավելված

Հաստատված է

Երևանի քաղաքապետի 31.01.2019թ.

հ. 176-Ա որոշմամբ

 

«Երևանի Վ.Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նոր անհատական կազմը

Հ/հ

Դպրոցի համարը

Մանկավար

ժական խորհրդի ներկայացու

ցիչ

Ծնողական

 խորհրդի ներկայացու

ցիչ

Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ

ՀՀ կրթության և գիտության նախարարի ներկայացուցիչ

Ազգանուն, անուն, հայրանուն

Պաշտոնը

Ազգանուն, անուն, հայրանուն

Պաշտոնը

20

«Երևանի Վ.Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Գրիգորյան Լալա Պետրոսի

Մանուկյան-Զիրաքյան Կարինե

 Վռամի

Մարտիրոսյան Ռուզան

Սամվելի

Հովհաննիսյան Էլեն Յուրիի

Ղարդաշյան Ժաննա Ջահանգիրի

Սարգսյան Արմինե Խորենի

Ղալումյան Էլեոնորա Ռաֆայելի

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության, վարչության դպրոցական բաժնի պետ

Երևանի պատմության թանգարանի տնօրեն

Երևանի հ.91 հիմնական դպրոցի տնօրեն

Մանուկյան Լիլիթ Մարտինի

 «Բեկյալ» գիտակրթական ՀԿ-ի նախագահ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ