Basic information
Number
ՆՀ-124-Ն
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (17.05.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 16.05.2022
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
13.05.2022
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
13.05.2022
Effective date
17.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.

1. Հաստատել 2022 թվականի մարտի 14-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. մայիսի 13

Երևան

ՆՀ-124-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2022 թվական: