Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 601-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.03.2019
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

07 մարտի 2019 թ.

Հ. 601-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 4-րդ գլխի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգով և հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 22.02.2019թ. հ.01/07.1/2597-19 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 26.02.2019թ. հ.12/3607 զեկուցագիրը, հաշվի առնելով, որ.

«Երևանի Ալ.Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ նաև կազմակերպություն) մանկավարժական խորհուրդը 22.02.2019թ. (քաղվածք հ.4 արձանագրությունից) նիստում, փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրված Հասմիկ Վանիկի Հովհաննիսյանին և Ժաննա Սերգեյի Փափազյանին, որոնք մինչ այդ ընդգրկված են եղել կազմակերպության խորհրդի կազմում և նրանց լիազորությունների ժամկետն ավարտվել է 26.02.2019թ., առաջադրել է ընդգրկել կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնում՝ խորհրդում.

կազմակերպության ծնողական խորհուրդը 22.02.2019թ. (քաղվածք հ.2 արձանագրությունից) նիստում, փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրված Մարինա Ռոբերտի Ամիրյանին, որը մինչ այդ ընդգրկված է եղել կազմակերպության խորհրդի կազմում և նրա լիազորությունների ժամկետն ավարտվել է 26.02.2019թ., առաջադրել է ընդգրկել կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնում՝ խորհրդում.

ՀՀ կրթության և գիտության նախարարն առաջարկել է խորհրդի անդամ Լևոն Պարույրի Մալխասյանին, որի լիազորությունների ժամկետն ավարտվել է 26.02.2019թ., փոխարինել Արման Գևորգի Անդրիկյանով.

1. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 69-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ մանկավարժական խորհրդի ներկայացուցիչներ Հասմիկ Վանիկի Հովհաննիսյանը և Ժաննա Սերգեյի Փափազյանը, ծնողական խորհրդի ներկայացուցիչ Մարինա Ռոբերտի Ամիրյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Արման Գևորգի Անդրիկյանը համարվում են ընդգրկված «Երևանի Ալ.Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի կազմում 2019 թվականի փետրվարի 26-ից:

 3. Ընդունել ի գիտություն, որ «Երևանի Ալ.Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահի ընտրությունը պետք է իրականացվի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N 3 հավելվածի 37-րդ և 38-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի` 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանի հավելվածի 19-րդ կետի պահանջների։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. Մարության

 

Հավելված

Երևանի քաղաքապետի 2019 թվականի

07.03. -ի N 601-Ա որոշման

 

«Հավելված

Երևանի քաղաքապետի 2016 թվականի

փետրվարի 25-ի N 632-Ա որոշման

69

«Երևանի Ալ.Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հովհաննիսյան Հասմիկ Վանիկի

 

Փափազյան Ժաննա Սերգեյի

Իսախանյան Իռեն Գավրոշի

 

Ամիրյան Մարինա Ռոբերտի

Ստեփանյան Աննա Համլետի

 

Հարությունյան Արմեն Անատոլիի

 

Հարությունյան Գոռ Վահեի

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական

 

իրավաբան

Անդրիկյան Արման Գևորգի

ՀՀ ԿԳ նախարարի օգնական

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ`

Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան