ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
16 հոկտեմբերի 2019 թ. |
Հ. 3808-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Աննա Էդվարդի Աբելյանի, «Երևանի Ս. Սպանդարյանի անվան հ.24 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Ասատուր Գևորգի Սարյանի, «Երևանի Է. Բոյաջյանի անվան հ.121 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Գոհարիկ Սերյոժայի Արզանյանի, «Երևանի հ.187 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Մարգարիտ Պյոտրի Քուշկյանի դիմումները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 19.09.2019թ. հ. 12/87153 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Աննա Էդվարդի Աբելյանի, «Երևանի Ս. Սպանդարյանի անվան հ.24 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Ասատուր Գևորգի Սարյանի, «Երևանի Է.Բոյաջյանի անվան հ.121 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Գոհարիկ Սերյոժայի Արզանյանի, «Երևանի հ.187 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Մարգարիտ Պյոտրի Քուշկյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 70-րդ կետի 5-րդ սյունակում «Աբելյան Աննա Էդվարդի» բառերը փոխարինել «Մաթոսյան Տիգրան Սամվելի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի հ.107 միջնակարգ դպրոցի տնօրեն» բառերը՝ «Հայաստանի ամերիկյան համալսարանի հայոց պատմություն առարկայի դասախոս» բառերով.
2) 73-րդ կետի 5-րդ սյունակում «Սարյան Ասատուր Գևորգի» բառերը փոխարինել «Արաջյան Գոհար Մկրտչի» բառերով, 6-րդ սյունյակում «Երևանի Ն.Գոգոլի անվան հ.35 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «ՀՊՄՀ առաջին բուժօգնության ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս» բառերով.
3) 88-րդ կետի 5-րդ սյունակում «Արզանյան Գոհարիկ Սերյոժայի» բառերը փոխարինել «Կնյազյան Անի Անդրանիկի» բառերով, 6-րդ սյունյակում «Երևանի Հ.Մորգենթաուի անվան հ.126 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ ««ԷֆԷմԴի» միջազգային բիոտեխնոլոգիական ընկերության տվյալների մասնագետ» բառերով.
4) 108-րդ կետի 5-րդ սյունակում «Քուշկյան Մարգարիտ Պյոտրի» բառերը փոխարինել «Բաբայան Լիանա Վալերիկի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի Ա.Միկոյանի անվան հ.166 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «ԱՁ «Արփի Բաբայան», մոդելավորող-նկարիչ» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:
Երևանի քաղաքապետ |
Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|