Գլխավոր տեղեկություն
Համար
N 41-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.02.03/8(1188) Հոդ.63
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2016 թվականի N 41-Ն

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 09.03.23 N 302-Ն)

Համաձայն «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 130-րդ հոդվածի 10-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 (նախաբանը փոփ. 09.03.23 N 302-Ն)

1․ Սահմանել օտարերկրյա ապրանքների համարժեք փոխարինման կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:

 (1-ին կետը խմբ. 09.03.23 N 302-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. հունվարի 29

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 20-ի N 41-Ն որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 09.03.23 N 302-Ն)

 

1. Սույն հավելվածով կարգավորվում են «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառման դեպքում մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների` օտարերկրյա համարժեք ապրանքներով փոխարինման հետ կապված հարաբերությունները:

 (1-ին կետը խմբ. 09.03.23 N 302-Ն)

2. «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված հասկացությունները սույն հավելվածում օգտագործվում են նույն իմաստով:

(2-րդ կետը փոփ. 09.03.23 N 302-Ն)

3. Վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինումն իրականացվում է մաքսային մարմնի թույլտվությամբ` համաձայն օրենսգրքի 183-րդ հոդվածի:

(3-րդ կետը փոփ. 09.03.23 N 302-Ն)

4. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման թույլտվությունը (այսուհետ՝ փոխարինման թույլտվություն) մաքսային մարմնի կողմից կարող է տրամադրվել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 126-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության (այսուհետ՝ վերամշակման թույլտվություն) հետ միաժամանակ կամ վերամշակման թույլտվության տրամադրումից հետո վերամշակման թույլտվություն ստացած (ստացող) անձի փոխարինման թույլտվություն ստանալու մասին դիմումի հիման վրա՝ համաձայն N 1 ձևի:

(4-րդ կետը փոփ. 09.03.23 N 302-Ն) 

5. Մաքսային մարմինը փոխարինման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ ընդունում է որոշում, եթե՝

1) վերամշակման արդյունքների և համարժեք օտարերկրյա ապրանքների նկարագիրը, որակն ու տեխնիկական բնութագիրը (մակնիշը, մոդելը, ապրանքային նշանը, ծագման երկիրը) համընկնում են.

2) վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման հնարավորությունը նախատեսվում է Միության ապրանքների վերանորոգման ծառայությունների մատուցման պայմանագրով՝ բացառությամբ սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված դեպքի համար.

3) վերամշակման արդյունքները փոխարինվում են տրամադրված վերամշակման թույլտվության համաձայն` վերամշակման արդյունքի սկզբնական մատակարարի կամ նրա հանձնարարությամբ վերամշակման արդյունքի անմիջական արտադրողի կողմից:

(5-րդ կետը փոփ. 09.03.23 N 302-Ն)  

6. Վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման անհրաժեշտության դեպքում, այդ թվում` երաշխիքային սպասարկման ժամկետն անցած ապրանքների համար (բացառությամբ սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված դեպքի), վերամշակման թույլտվություն ստացած (ստացող) անձը փոխարինման թույլտվություն ստանալու համար վերամշակման թույլտվություն տրամադրած (տրամադրող) մաքսային մարմին է ներկայացնում ապրանքների վերամշակման թույլտվությունը (Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրված վերամշակման թույլտվության առկայության դեպքում) և փոխարինման թույլտվություն ստանալու մասին` իր կամ իր լիազորած անձի կողմից ստորագրված թղթային կամ իր կամ իր լիազորած անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային դիմումը` կցելով դիմումում նշված տեղեկությունները և սույն հավելվածի 5-րդ կետում նշված պայմանները հիմնավորող փաստաթղթերը:

(6-րդ կետը փոփ. 09.03.23 N 302-Ն)

7. Եթե վերամշակման նպատակը երաշխիքային ժամկետում գործող անհատույց (երաշխիքային) վերանորոգումն է, ապա վերամշակման արդյունքների փոխարինումը թույլատրվում է հայտարարատուի` փոխարինման թույլտվություն ստանալու մասին դիմումի հիման վրա այն դեպքում, եթե վերամշակման արդյունքի մատակարարը հաստատում է անսարք ապրանքի փոխարինումը համարժեք օտարերկրյա ապրանքով և տվյալ փոխարինումը նախատեսված է կողմերի միջև կնքված մատակարարման (առք ու վաճառքի) պայմանագրով կամ մատակարարի կողմից տրամադրված երաշխիքով կամ կիրառելի օտարերկրյա իրավունքի համակցությամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կողմերի միջև կնքված պայմանագրի նկատմամբ կիրառելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը: Ընդ որում, այդ ապրանքները մինչև «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի ավարտը ձևակերպվում են «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով: Սույն կետում նշված դրույթները չեն կիրառվում, եթե ապրանքները ներմուծելիս «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպման դեպքում հաշվի է առնվել այդ ապրանքների անհատույց (երաշխիքային) վերանորոգման պատճառ հանդիսացող թերության (թերությունների) առկայությունը:

8. Սույն հավելվածի 7-րդ կետում նշված դեպքում փոխարինման թույլտվություն ստանալու նպատակով հայտարարատուն մաքսային մարմին է ներկայացնում փոխարինման թույլտվություն ստանալու մասին` իր կամ իր լիազորած անձի կողմից ստորագրված թղթային կամ իր կամ իր լիազորած անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային դիմումը` կցելով դիմումում նշված տեղեկությունները և սույն հավելվածի 7-րդ կետում նշված պայմանները հիմնավորող փաստաթղթերը և մատակարարի կողմից փոխարինումը հաստատող փաստաթուղթը:

(8-րդ կետը փոփ. 09.03.23 N 302-Ն) 

9. Վերամշակման թույլտվություն տրամադրած մաքսային մարմինը, փոխարինման թույլտվություն ստանալու մասին դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 130-րդ հոդվածի դրույթներին համապատասխան ընդունում է փոխարինման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշում` վերամշակման թույլտվության մեջ կատարելով համապատասխան լրացումներ` համաձայն վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգի:

(9-րդ կետը փոփ. 09.03.23 N 302-Ն) 

10. Փոխարինման թույլտվություն ստանալու մասին դիմումը վերամշակման թույլտվություն ստանալու մասին դիմումի հետ միաժամանակ ներկայացնելու կամ որպես վերամշակման թույլտվություն ստանալու մասին դիմում «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով Միության ապրանքների ձևակերպման մաքսային հայտարարագիրն օգտագործելու դեպքում մաքսային մարմինը փոխարինման թույլտվության տրամադրման վերաբերյալ որոշումն ընդունում է օրենքի 127-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:

(10-րդ կետը փոփ. 09.03.23 N 302-Ն) 

11. Փոխարինման թույլտվության և վերամշակման թույլտվության միաժամանակյա տրամադրման վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում մաքսային մարմինը վերամշակման թույլտվության մեջ նշում է կատարում փոխարինման թույլտվության մասին:

12. Եթե որպես վերամշակման թույլտվություն օգտագործվում է «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով Միության ապրանքների ձևակերպման մաքսային հայտարարագիրը, ապա մաքսային մարմնի կողմից տրամադրվող փոխարինման թույլտվությունը տրամադրվում է առանձին փաստաթղթի տեսքով՝ համաձայն N 2 ձևի, որը կցվում է ապրանքների վերամշակման թույլտվությանը փոխարինող հայտարարագրին:

13. Սույն հավելվածի 6-րդ կամ 8-րդ կետերով սահմանված դրույթները չպահպանելու դեպքում մաքսային մարմինը սույն հավելվածի 9-րդ կամ 10-րդ կետերով սահմանված ժամկետներում «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 130-րդ հոդվածին համապատասխան մերժում է փոխարինման թույլտվության տրամադրումը՝ նշելով մերժման պատճառները: Ընդ որում, փոխարինման թույլտվություն չտրամադրելը չի կարող հիմք հանդիսանալ վերամշակման թույլտվության տրամադրման մերժման համար, եթե վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման թույլտվությունը տրամադրվում է վերամշակման թույլտվության հետ միաժամանակ:

(13-րդ կետը փոփ. 09.03.23 N 302-Ն)

14․ Եթե վերամշակման գործողությունը հանդիսանում է վերանորոգումը, ապա «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված և համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինված վերամշակման արդյունքը ձեռք է բերում օտարերկրյա ապրանքի կարգավիճակ՝ ապրանքների վերամշակման թույլտվության մեջ սահմանված վերամշակման ժամկետի ընթացքում դրանց փոխարինման գործողության իրականացումից և մաքսային ընթացակարգն ավարտելու համար ներկայացված մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքների բացթողումից հետո:

(14-րդ կետը խմբ. 09.03.23 N 302-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

Դ Ի Մ ՈՒ Մ

«Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման թույլտվություն ստանալու մասին

Դիմող

__________________________________________________________________________________

(վերամշակում իրականացնող անձի անվանումը, գտնվելու վայրը)

__________________________________________________________________________________

(հեռախոսահամարը, փոստային դասիչը, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (առկայության դեպքում)

__________________________________________________________________________________

(անմիջականորեն ապրանքների վերամշակման գործողություն իրականացնող անձի անվանումը)

__________________________________________________________________________________

(վերամշակման գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը)

 

Խնդրում եմ տրամադրել «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման թույլտվություն:

Կից ներկայացնում եմ հետևյալ տեղեկությունները`

NN ը/կ

Վերամշակման արդյունքը

Համարժեք օտարերկրյա ապրանքները

 

Ապրանքի անվա-նումը

Ապրանքի ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

Քանա-կությունը

Որակը

Ապրանքի նկարա-գիրը

Տեխնիկական բնութագրերը

Ապրանքի անվա-նումը

Ապրանքի ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի Քանա-կությունը Որակը

Ապրանքի նկարա-գիրը

Տեխնիկական բնութագրերը

Ներմուծման ժամանակա-հատվածը

Ապրանքի մակնիշը, մոդելը

Ապրանքային նշանը

Ապրանքի ծագման երկիրը

Ապրանքի մակնիշը, մոդելը

Ապրանքային նշանը

Ապրանքի ծագման երկիրը

 

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

14.

15.

16.

17.

1.

                                 

2.

                                 

Առդիր` _____ էջ:

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Դիմող  _____________________

___________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը, հայրանունը)

____ ______________ 20  թ.

(ձևը փոփ. 09.03.23 N 302-Ն)

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N

«Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման

 

Տրվում է _________________________________________________________________________

(վերամշակման թույլտվություն ստացած անձի լրիվ անվանումը, գտնվելու վայրը)

__________________________________________________________________________________

փոստային դասիչը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը (առկայության դեպքում)

NN
ը/կ

Վերամշակման արդյունքը

Համարժեք օտարերկրյա ապրանքները

Ապրանքի անվանումը, որակը, նկարագիրը, տեխնիկական բնութագիրը

Ապրանքի ծածկագիրն
ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

Քանակու-թյունը

Ապրանքի անվանումը, որակը, նկարագիրը, տեխնիկական բնութագիրը

Ապրանքի ծածկագիրն ըստ ԵԱՏՄ
ԱՏԳ ԱԱ-ի

Քանակու-թյունը

 

1.

2.

3.

4.

5.

6.

1.

           

2.

           

 Մաքսային մարմնի պաշտոնատար անձ

__________________________

 

(ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը)

(ձևը փոփ. 09.03.23 N 302-Ն)

(հավելվածը խմբ., փոփ. 09.03.23 N 302-Ն)