Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 3091-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
18.09.2018
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

18 սեպտեմբերի 2018 թ.

Հ. 3091-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 12.09.2018թ. հ.12/64969 զեկուցագիրը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի հ.113-Ն հրամանով հաստատված «Պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի ձևավորման կարգով՝

1. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա–Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների խորհուրդների նոր կազմերը հաստատելու մասին» հ.632-Ա որոշման հավելվածի 89-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

Հ/հ

Դպրոցի համարը

Մանկա-վարժական խորհրդի ներկայա-ցուցիչ

Ծնողական
 խորհրդի ներկայա-ցուցիչ

Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ

ՀՀ կրթության և գիտության նախարարի ներկայացուցիչ

Ազգանուն, անուն, հայրանուն

Պաշտոնը

Ազգանուն, անուն, հայրանուն

Պաշտոնը

89

«Երևանի Դ.Վարուժանի անվան հ.89 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Վարդանյան Գայանե Արտաշեսի

Համբարյան Աիդա Ալեքսանդրի

Հովհաննիսյան Մարիանա Պապի

Հարությունյան Հասմիկ Ժորայի

Բոյմուշակյան Հրաչյա Աբրահամի

Բագրատունյան Սուսաննա Պերճի

Նիկոյան Սուսաննա Մերուժանի

Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ
Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ

Գրիգորյան Կարինե Արտիկի

Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի առաջին կարգի մասնագետ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Երևանի քաղաքապետի պաշտոնակատար

Կ. ԱՐԵՅԱՆ