Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.2023-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 09.02.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2023 թվականի N 145-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 322-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների և կազմակերպությունների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների իրականացման 2021-2022 թվականների ծրագրի միջոցառումները հաստատելու մասին» N 322-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում, 1-ին կետում և որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) վերնագրում «2022» թիվը փոխարինել «2025» թվով․
2) որոշման վերնագրից, 1-ին կետից, հավելվածի վերնագրից և տեքստից հանել «և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում» բառերը․
3) որոշման 3-րդ կետում «յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարվա համար մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը» բառերով․
4) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 1.3․1-ինից 1.7-րդ, 2․6-րդ կետերը․
5) հավելվածի 1․8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
« |
1.8. |
Ընտրված
«Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելի կիրառում ՀՀ պետական սահմանի անցման բոլոր կետերում |
30.12.2025 թ. |
ՀՀ պետական սահմանի անցմանոլոր կետերում ընտրված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելի կիրառման վերաբերյալ տեղեկատվության ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ վարչապետի 04.10.2019 թ. N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինները և պետական մարմինները |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ | |
». |
6) հավելվածի 1.9-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
« |
1.9. |
ՀՀ պետական սահմանի բոլոր անցման կետերի համար անձանց, տրանսպորտային միջոցների, ապրանքների բացթողնման տեխնոլոգիական սխեմաների և սահմանահատման ստանդարտ գործառնական ընթացակարգերի մշակում և ներկայացում հաստատման |
30.12.2022 թ. |
Համապատասխան իրավական ակտերում փոփոխությունների (լրացումների) կատարում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ | |
». |
7) հավելվածի 2․1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
« |
2.1. |
ՀՀ պետական սահմանի անցման բոլոր կետերում գործող համակարգերի ինտեգրում «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգին |
30.12.2025 թ. |
ՀՀ պետական սահմանի անցման բոլոր կետերում գործող համակարգերը ինտեգրվել են «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
|
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ | |
». |
8) հավելվածի 2․7-րդ և 2․9-րդ կետերի 3-րդ սյունակում «2022» թիվը փոխարինել «2025» թվով․
9) հավելվածի 2․8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
« |
2.8. |
ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության համակարգերի տեխնիկական վերազինում և ինտեգրում «Ռիսկերի կառավարում» համակարգին |
30.12.2025 թ. |
ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության համակարգերի վերազինում և ինտեգրում «Ռիսկերի կառավարում» համակարգին |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ | |
»: |
10) հավելվածի 3․1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
« |
3.1. |
ՀՀ վարչապետի 04.10.2019 թ. N 1408-Լ որոշման N 2 հավելվածով սահմանված պետական կառավարման համակարգի, պետական մարմինների և կազմակերպությունների կողմից արտաքին առևտրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացի՝ էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացման կազմակերպմանն ուղղված աշխատանքներ |
30.12.2025 թ. |
Արտաքին առևտրի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված փատաթղթերի ստացման և ներկայացման գործընթացի իրականացում էլեկտրոնային համակարգի միջոցով |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ վարչապետի 04.10.2019 թ. N 1408-Լ որոշման N 2 հավելվածում ընդգրկված պետական կառավարման համակարգի մարմինները, պետական մարմինները և կազմակերպությունները |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ | |
»: |
11) հավելվածի 3․2-րդ կետի 2-րդ սյունակից հանել «և Իրանի Իսլամական Հանրապետության» բառերը․
12) հավելվածը 3․2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3․2․1-ին կետով՝
« |
3.2.1. |
Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային մարմինների հետ ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի ներդրում |
30.12.2025 թ. |
Ներդրված համակարգ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
|
| |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
|
|
09.02.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |